ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է Աստծու մոտ գալ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Մաս 2. Քրիստոնեական կազմակերպության ՎՆԱՍԸ

Текст на армянском языке к  видео 2.13 на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.20

Հոգևոր արժեքներ
Ի՞նչ է նշանակում Աստծու մոտ գալ:
Մաս 2. Քրիստոնեական կազմակերպության ՎՆԱՍԸ
Խորհրդածում ենք միասին:
Պատասխանների արկղ — բոլորի համար

7.19 հոլովակից իմացանք, որ քրիստոնեական կազմակերպությունը (քրիստ.ընկերությունը՝ կազմակերպված ծառայության և Աստծու պաշտամունքի համար) — դա Անձամբ Աստծու կարգադրությունն է. ժողովները ստեղծված են Նրա կողմից՝ Նրա նպատակի և հենց քրիստոնյաների օգտի համար, ուստի Աստծու ծառաների ժողովներին միանալը՝ անհրաժեշտ է (Գրծ.2:47; 20:28; Եբր.10:25): Իսկ ով մերժում է ժողովների կարևորությունը՝ նա Աստվածաշնչի տեսակետից, մեղմ ասած՝ ճիշտ չէ:

Պարզ է, որ Եբր.10:25-ում խոսքը Աստծու ճշմարիտ երկրպագուների ժողովի մասին է: Բայց քանի որ քրիստոնեական կրոնական կազմակերպությունները (ԿԿ) շատ են, կխոսենք ԿԿ վնասի մասին՝ անկախ նրանից, թե ով որ կրոնական կազմակերպությունն է համարում ճշմարիտ (այս հոլովակի սկզբունքները վերաբերում են բոլոր կրոնական կազմակերպություններին):

Քանի որ մենք Եհովայի ծառաներ ենք՝ Եհովայի վկաների (Ե.վ.) ԿԿ օրինակով ցույց կտանք, թե որ դեպքում վնաս կարող է պատճառել այն կազմակերպությունը, ուր հավատացյալը հաճախում է՝ համոզված, որ այն ճշմարիտն է (ոչ ոք չի գնում այն եկեղեցին/ժողովը, եթե համարում է, որ այն կեղծ է): Սկսենք մարդու ճշմարիտ կրոնական կազմակերպությանն առնչվելու նախասկզբնական փուլերից:

Աստծուն փնտրողի ուղին, որպես օրենք, սկսվում է ավետարան քարոզողի հետ ծանոթությունից, ով ներկայացնում է աստվածաշնչյան ուսմունքներ և այն ժողովի տրադիցիաները, ուր առաջարկում է այցելել: Մարդը ծանոթանում է (գուցեև մի քանիսին), ընտրում այն ԿԿ, որն իր սրտով է և որոշում ջրի մկրտությամբ միանալ այդ կազմակերպությանը:

Եհ.Վկ.-ի կազմակերպություն ևս գալիս են մարդիկ, ովքեր անկեղծորեն որոնում են ճշմարտությունը, կամենում մոտենալ Աստծուն և դրա համար ամեն ջանք ներդնել: Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում նրանց ցույց են տալիս, որ այստեղ ամեն ինչ Աստվածաշնչով է, որ Ս.Գրքի անձնական ուսումնասիրությունը ոչ միայն խրախուսելի է, այլ անհրաժեշտ է փրկության համար:

Նորեկների բոլոր հարցերին պատասխանում են պատրաստակամորեն (նրանց հարցերը բարդ չեն լինում, քանզի առայժմ ուժեղ չեն հոգևոր առումով), եթե ինչ-որ բան դժվար է հասկացվում՝ նրանց ասում են, որ ժամանակի ընթացքում հոգևոր աճով այդ պահն անպայման կդառնա հասկանալի: Ե.Վ-ները հաճելի մարդիկ են՝ անկեղծորեն պատրաստ օգնելու ուսումնասիրել Աստվածաշունչը, նրանք վստահություն են ներշնչում, և նորեկը նույնիսկ անըմբռնելի տեղերում, սովորաբար՝ չի անհանգստանում:

Ս.Գրքի անհասկանալի պահերը առատորեն փոխհատուցվում են խոսքը սովորեցնողի ջերմ վերաբերմունքով, չէ որ նորերին շատ ժամանակ են հատկացնում՝ գիտակցելով, որ նորերը հոգևոր մանուկներ են և նրանց օգնություն է անհրաժեշտ առաջին քայլերն անելու համար: Մի խոսքով, սկզբից ամեն ինչ իրականում Աստվածաշնչով և նրա խրատների համաձայն է, ուստի և մինչ մկրտություն, որպես օրենք, բարդություններ չեն ծագում:

Դժվարություններն սկսվում են մկրտությունից հետո, հատկապես նրանց մոտ, ովքեր խորանում են Աստծու խոսքի մեջ և կազմակերպությանն են միացել այն վստահությամբ, որ այստեղ օգնում են Աստծու մոտ գալ (այսինքն, դառնալ այնպիսին, ինչպես Հիսուս Քրիստոսը, տես 7.19 վիդեոն «Ի՞նչ է նշանակում Աստծու մոտ գալ»): Եվ այսպես, ի՞նչ է պատահում մկրտված հավատացյալին հետագայում:

Իսկ հետագայում մկրտվածն իմանում է, օրինակ.
1) որ լոկ Ս.Գրքին, Աստծուն և Նրա Քրիստոսին լսելը՝ պարզվում է բավական չեն փրկության համար. հարկ է կազմակերպության գրականությունը, գումարած՝ բացարձակ հավատարմություն կազմակերպության ղեկավարությանը և նրա բոլոր հրահանգներին;

2) որ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը՝ խստորեն սահմանափակված է կազմակերպության գրականության շրջանակներով:

3) որ որոշ հարցապնդումներ՝ կազմակերպության ուսմունքների, Աստվածաշնչի կամ նրա տրադիցիաների վերաբերյալ — ողջունելի չեն (օրինակ, ինչի՞ հիման վրա են ժողովը բաժանում չմկրտվածների և մկրտվածների, կամ ինչո՞ւ է պիոներների դպրոցը գաղտնի, կամ՝ ինչպե՞ս են ընկնում կառավարիչ մարմին);

4) որ աստվածաշնչյան թեմաների կամ կազմակերպչական հարցերի շուրջ ազատ խորհրդածությունը — դատապարտելի է:

5) որ եթե ինչ-որ ուսմունք այդպես էլ չկարողացար հասկանալ (ինչպես խոստացել էին ուսումնասիրման սկզբում), կամ եթե չես հասկանում կազմակերպության ինչ-որ ուսմունքի նոր բացատրությունը և կասկած ես հայտնում — միանգամից հայտնվում ես «հոգևոր վտանգավորների» ցուցակում;

6) որ բացի Աստծու պահանջները՝ պետք է սրբորեն հարգես կազմակերպության բոլոր տրադիցիաները;

7) որ ժողովի երեցի/հովվի ստատուսը՝ դա անձեռնմխելիության ստատուս է (ինչպես ասենք պատգամավորինը). եթե երեցը քո կարծիքով անարդար է՝ դու իրավունք չունես այդ մասին նրան հայտնել և արդարության կոչել (ինչպես աշխարհում. կետ ա) երեցը միշտ ճիշտ է, բ) եթե նա սխալ է՝ տես կետ ա)):
Եվ այլն, և այլն:

Հիշեցնենք, այսպիսի խնդիրները յուրահատուկ են բոլոր տեսակի ԿԿ (կրոն. կազմ.) համար, բայց մենք այստեղ ՉԵՆՔ խոսում նրանց մասին, ովքեր ոչինչ տարօրինակ ՉԵՆ նկատում իրենց ժողովում և անկեղծորեն վստահ են, որ ամեն բան իրենց ԿԿ-ում ճիշտ է Ս.Գրքով: Այսուհետ կխոսենք լոկ այն կատեգորիայի մարդկանց մասին, ով տարօրինակություններ է նկատում: Եվ այսպես, հավատացյալը իր ԿԿ-ում տարօրինակ բաներ է նկատում. ի՞նչ է լինում հետո:

Իսկ հետո հավատացյալը «կոտրվում» է, նա կանգնում է ընտրության առաջ. 1) հեռանալ, 2) դառնալ օրինապահ (ընդունել մեծամասնության տեսակետը, որն է՝ բացարձակ հնազանդություն և վստահություն կազմակերպությանը), 3) մնալ քո կարծիքին, բայց բերանը փակ պահել՝ հանուն Աստծու ժողովը չլքելու Եբր.10:24,25-ի պատվիրանի (կամ մեկ այլ պատճառով):

Հավատացյալների 1) և 3) խմբերի մասին չենք խոսի.
1) խումբը, ովքեր որոշում են հեռանալ (էական չէ՝ լուռ, թե նկատած տարօրինակությունը մերկացնելու փորձերով, իսկ գուցե և անգամ սկանդալով — կարևոր չէ)՝ կազմակերպությունը այլևս նրանց վնասել չի կարող. իրենց հետագա ուղին նրանք որոշում են ինքները (իրավասու են որոնել այլ ԿԿ, որտեղ իրենց կսովորեցնեն Աստվածաշունչը՝ ավելի հասկանալի):

3) խումբը՝ ովքեր ընտրում են լռելյայն մնալ իրենց կարծիքին, բայց շարունակել ծառայել Աստծուն Նրա ժողովրդի հետ — նրանց ևս կազմակերպությունը վնաս չի պատճառի. եթե նրանք տարօրինակություններ են տեսնում կազմակերպության մեջ, ուրեմն շնորհ ունեն բարին չարից զանազանելու, ինչը նշանակում է, որ կարող են իրենց ԿԿ-ի մեջ օգտակարը անօգտակարից առանձնացնել:

Իսկ ահա 2) խումբը, որ ԿԿ-ում տարօրինակ բաներ է տեսնում, բայց որոշում աչք փակել դրանց վրա և լոյալ մնալ (ընդունել մեծամասնության տեսակետը՝ ԿԿ-ին անառարկելիորեն հպատակվելով) — որպես «եկեղեցական սիստեմ»՝ կրոնական կազմակերպությունը կարող է նրան հոգևոր ահռելի վնաս պատճառել:
Տեսնենք, թե ինչպիսի վտանգներ են առկա նման տեսակետ որդեգրած հավատացյալների համար:

վտանգներ նրան, ով որոշել է աչք փակել իր կազմակ.ության տարօրինակություններին

Վտանգ 1) ԿԿ գլխավորում են անկատար մարդիկ, ովքեր փչացած են «մեր շուրթերով Աստված է խոսում» կոչով իրենց ետևից մարդկանց տանելու գայթակղությամբ: Նրանք կարող են շեղվել հոգևոր կուրսից և տանել ոչ այնտեղ, ուր հարկ է (2Թես.2:2-4): Հետևաբար, իրենց ԿԿ «կառքի» ետևից գնացող հավատացյալները կգան ոչ թե Աստծու մոտ, այլ այնտեղ, ուր նրանց կբերեն անկատար լիդերները (եթե նրանք շեղվեն հոգևոր կուրսից):

Մ.թ.1-ին դ. ԿԿ օրինակը ցույց է տալիս, որ Եհովայի ժողովրդից շատերը չեկան Աստծու մոտ, այլ մ.թ.70թ. կործանվեցին  հռոմեացիների ձեռքով՝ չնայած Քրիստոսի միջոցով նրանց փրկելու Եհովայի փորձերին (Մտ.15:24; 23:37,38): Ինչո՞ւ: 1-ին դ. ԿԿ լիդերները չափազանց տարվեցին իրենց փառքով և իրենց պատվիրաններով (Մրկ.7գլ.), փչացրին Եհովայի ժողովրդին, բոլորը համերաշխորեն մերժեցին Քրիստոսին և դառը վճարեցին դրա համար:

Ուստի այս տեսակետը. «եթե ես եկել եմ այս կազմակերպություն, ենթարկվում եմ ղեկավարությանը և հնազանդ կատարում կազմակերպության պահանջները, ապա դա բավարար է Աստծու մոտ գալու և փրկվելու համար» — աստվածաշնչային չէ: Սա պետք է հասկանալ:

Պողոս և Պետրոս առաքյալները շատ լավ էին դա բացահայտել. Պետրոսն ասում է, որ միայն Քրիստոսի հետքերն են Աստծու մոտ բերում, իսկ Պողոսը՝ որ միայն Աստծու խոսքը կարող է ուսուցանել փրկության. ցանկացած ԿԿ այս համակարգում մշտապես ենթակա է ռիսկի՝ ընկնելու անպիտան հովիվների ղեկավարության տակ (1Պետ.2:21; Գրծ.20:29-32):

Աստծու խոսքը և Քրիստոսի հետքը՝ դա այն հուսալի «կողմնացույցն» է, որն օգնում է, թեկուզ և հենց մեզ,, չշեղվել առ Աստված ճամփից, եթե «էքսպեդիցիան» Եհովայի մոտ առաջնորդողի «կողմնացույցը» փչանա, բայց նա մերժի դա ընդունել՝ արհամարհելով մնացածի «կողմնացույցների» տվյալները: (էքսպեդիցիայում, օրինակ, բոլորն ունեն հյուսիսը նշող «կողմնացույց» և խմբի բոլոր անդամները ստուգում են ընթացքի ուղղությունը: Եթե առաջնորդը անտեսի մնացյալի կարծիքը՝ ամբողջ էքսպեդիցիան կարող է մոլորվել):

Հենց սրան, այլ ոչ թե առաջնորդներին հաճոյանալուն և անառարկելիորեն հնազանդվելուն պիտի ուղղորդեն հավատացյալներին կազմակերպության լիդերները, ինչպես դա անում էր, օրինակ, Պողոս առաքյալը (Գրծ.17:11; Գաղ.1:6-10): Բայց դեպի ո՞ւր են ուղղորդում, որպես կանոն, բոլոր ԿԿ լիդերները:

Ահա թե ուր. «դե, քանի որ դու համոզված ես, որ Աստծու ճշմարիտ կազմակերպությունն ես ընկել, ուրեմն հիմա ամեն ինչում լսիր ԿԿ-ին կամ հեռացիր, բայց դրա համար կպատժվես Աստծուց» (ինչը, բնականաբար, ահով է պատում): Կազմակերպությունը ոչ մեկին ավելի լավատեսական ընտրության առջև չի դնում, և նպատակ էլ չունի որևէ մեկի կասկածները ցրել  բայց նպատակ ունի ամբողջապես ենթարկել իրեն:

Երբ հարց է ծագում (ասենք ինչ-ինչ ուսմունքային կասկածներ) — հովիվների պատասխանի էությունը այս է. «Ամենախելո՞քն ես ինչ է: Բոլորը համաձայն են, իսկ դու ո՞չ: Ոչ ոք քեզ այստեղ զոռով չի բերել, ինքդ ես եկել, էնպես որ նստիր ինչպես բոլորը և լռիր, այլապես…»: Եկեղեցական սիստեմի «թափանիվը» ուղղված է ՈՉ որպեսզի ամենայն փաստարկներով ամրացնի հավատը, այլ հարցեր տվողի մեջ սպանի մտածելու ցանկությունն անգամ՝ իբր թե իր իսկ «օգտի» համար (ինչպես հավաստում են հովիվները):

Արդյունքում հավատացյալը, ով ընտրում է իր ԿԿ-ին անխոհեմաբար ենթարկվելու և տարօրինակությունների հանդեպ աչք փակելու ուղին (պատճառը էական չէ) — ռիսկ է անում դառնալ կույր մոլեռանդ. այսինքն ամբողջովին ոչնչացնել հոգևոր արթնությունը և ընթանալ իր ԿԿ-ի անկատար ղեկավարների, այլ ոչ թե Հիսուս Քրիստոսի հետքերով (ինչպես որ դա եղավ մ.թ. 1-ին դարի Եհովայի ժողովրդի կրոն.կազմակերպության մեծամասնության հետ):

Վտանգ 2) Թաքնված կռապաշտություն. հոգևոր զգոնության կորուստը ծնում է անխոհեմ վարժվածություն քո ԿԿ-ի «աղուրին», իսկ «աղուրե» ուղին բթացնում է Քրիստոսի միտքը զարգացնելու և Եհովային մոտենալու ցանկությունը: Արդյունքում բոլորը մոտենում են ԿԿ-ին և այլևս չեն փնտրում այն հարցի պատասխանը, թե այս դեպքում ինչպե՞ս կվարվեր Քրիստոսը: Այլ փնտրում են, թե ինչպե՞ս է հանձնարարում վարվել ԿԿ (ԿԿ հավասարեցվում է Աստծու և Նրա Քրիստոսի հետ):

Ուժեղ կապվածությունը ԿԿ-ին՝ չի թողնում ճիշտ արձագանքել, եթե մի բան նրանում սխալ է գնում. կազմակերպությունը դառնում է ամեն ինչից վեր, սրբություն, կուռք: Ուստի նրանում այլևս այնքան էլ կարևոր չէ, թե ինչ է ասում Եհովան Իր խոսքի միջոցով և ինչ է գրված Ս.Գրքում: Միակը, ինչ կարևոր է՝ դա այն է, թե ինչ է ասում ԿԿ-ի ղեկավարը իր հրատարակություններում (Եհ.Վկ-ի համար՝ դա Կառավարիչ Մարմնի անդամներն են):

Արդյունքում հավատացյալը, ըստ էության, դադարում է շփվել անձամբ Աստծու և Նրա Քրիստոսի հետ, այլ իր հարաբերությունը կառուցում է կազմակերպության հետ՝ որպես Եհովայի և Քրիստոսի միջնորդի. թեպետ բոլորը աղոթում են Եհովային Նրա Քրիստոսի միջոցով, բայց լսում են բացառապես իրենց ԿԿ-ի լիդերներին, նույնիսկ  եթե նրանք խոսում են ոչ ըստ Աստծու խոսքի:  Հենց սա էլ թաքնված կռապաշտությունն է…

Վտանգ 3) Վերանում է Աստծու առջև անձնական պատասխանատվության զգացումը (ցանկացած հարց մշտապես կարելի է գտնել ԿԿ-ի գրականության մեջ և առաջնորդվել դրանով): Սա կանգնեցնում է հոգևոր աճը. ապրելով ԿԿ-ի լիդերների թելադրանքով՝ հավատացյալները հավերժական մանուկների են նմանվում՝ ցմահ իրենց ԿԿ-ի ձեռքը բռնած (Եբր.5:12-14, իսկ ԿԿ-ի լիդերներին դա ձեռնտու է. իրենց հոտի լիակատար կառավարումը ապահովված է):

Մանկամտություն է այն միտքը, թե սխալ ճանապարհի համար պատասխան կտան ուսուցիչները, այլ ոչ թե ես, քանզի եթե երկուսն էլ գնում են սխալ ճանապարհով, ապա երկուսն էլ կպատժվեն. և՛ կույր ուսուցիչը, և՛ ուսուցչի տարօրինակություններին աչք փակող աշակերտը (Մտ.15:14): Բայց, այդուհանդերձ, այս միտքը «ջերմացնում» է շատ հավատացյալների, այդ թվում և՝ Եհ.Վկաներին:

Արդյունքում հավատացյալները դադարեցնում են մարզել սեփական հոգևոր «ոտքերի» «մկանները» (մանկան պես միշտ կախված են իրենց ԿԿ-ի «ձեռքից») և ի վիճակի չեն ինքնուրույն քայլել Աստծու առաջ որպես չափահասներ՝ նույնիսկ եթե կազմակերպությունում նրանց ստաժը 20 տարի է, և նույնիսկ եթե կազմակերպության մեջ նրանք ծանրակշիռ պաշտոն են զբաղեցնում:

Վտանգ 4) ԿԿ եկեղեցական սիստեմը և մեծամասնության կարծիքի ստերեոտիպը կոտրում են անձի խղճմտանքը և անհատի հավատը: Հասարակական կարծիքի (մասսայական պսիխոզի) էֆեկտը շատ վտանգավոր է, եթե ԿԿ-ի լիդերները մոլորվեն: Շատերը կարող են տարօրինակություններ տեսնել՝ իրենք իրենցով առանձնացած: Բայց մեծամասնության կարծիքի ճնշումը ստիպում է սխալ առաջնորդությունը կամ ուսմունքը՝ ընդունել որպես ճիշտ, որպես Աստծուց:

Նշանաբանը, թե «8մլն. Եհ.Վկա չի կարող սխալվել»՝ շատ Եհ.վկաների վրա գործում է մոգականորեն. նրանք սկսում են ավելի վստահել մեծամասնության կարծիքին, քան Աստծու խոսքով կրթված իրենց խղճին (ասես թե հանուն բազմության կարծիքի՝ Քրիստոսին «խաչում» են իրենց մեջ): Արդյունքում, «Չարիք անելու համար բազմությանը չհետևես» Աստծու պատվիրանի փոխարեն՝ հավատացյալը ռիսկ է անում հակառակն անել (չարիքի համար բազմությանը հետևել, Ելք 23:2):

Այսպիսով. ինչպիսի՞ վնաս կարող է հասցնել կրոնական կազմակերպությունը որպես եկեղեցական սիստեմ, եթե հավատացյալը տարօրինակություններ է տեսնում, բայց որոշում է աչք փակել: նա ռիսկի է դիմում.
1) այդպես էլ Աստծու մոտ չգալ (չդառնալ Հիսուս Քրիստոսի նման) այն դեպքում, եթե ԿԿ-ի լիդերները սկսեն մոլորվել;
2) վերածվել կռապաշտի;
նա ռիսկի է դիմում
3) ցմահ հոգևոր մանուկ մնալ՝ նույնիսկ կազմակերպության մեջ 20 տարվա ստաժի և երեցի հեղինակավոր կոչման պարագայում, օրինակ;
4) «ճզմվել» մեծամասնության կարծիքից և այդ ճնշման տակ՝ խախտել Աստծու պատվիրանները:

Իսկ ի՞նչ անի այն հավատացյալը, ով ԿԿ-ի մեջ, որին ինքը ճշմարիտ է համարում՝ տարօրինակ բաներ է նկատում: Հեռանա՞ այդտեղից: Եթե կա լավը (ավելի ճշմարիտ ԿԿ), ապա լավ է հեռանալ: Իսկ եթե նա չգիտի մի ԿԿ, որտեղ վարվեին առավել արդար և սովորեցնեին ավելի ճիշտ, մեծավ համաձայն Աստվածաշնչի՞: Ի՞նչ անել հապա այդ դեպքում: Կիմանանք հաջորդիվ:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com

Урок №51: Армагеддон, Ч.1: ЗНАЧЕНИЕ

Армагеддон — это вопрос жизни и смерти, эпоха заканчивается — эпоха начинается, и какими мы подойдем  к границе веков? Во многом зависит от нас самих.
Это видео показывает значение Армагеддона и раскрывает ошибку ОСБ в определении очерёдности событий: сначала, по их мнению, падёт Вавилон (ложная религия в их понимании), а затем будет Армагеддон.

Однако Писание показывает иную картину:  сначала Армагеддон (между 6й и 7й чашами гнева Иеговы, Откр.16:12,16), а затем – падение Вавилона при 71й чаше и гибель нечестивых (откр.16:17,19-21). То есть, что бы ни означал Вавилон – сама очерёдность событий в ОСБ определена неправильно: падение Вавилона – это СЛЕДСТВИЕ Армагеддона ( ОСБ же учит наоборот: сначала крах Вавилона, затем Армагеддон, это — ошибка).

Урок №51. Армагеддон, Ч.1: ЗНАЧЕНИЕ

«Армагеддон» — это слово знакомо многим. Что стоит за ним? Кто-то считает его всего лишь пугалками для глупых. А для кого-то Армагеддон – это конец света, ужас последней губительной катастрофы космических масштабов, в которой сгорит человечество и даже сама планета. Так Армагеддон показывают в фильмах, и так он выглядит в представлениях многих:

А кто-то ждёт Армагеддон с нетерпением и воспринимает его не как конец света, а как конец тьмы с надеждой пережить ужас завершения века правления дьявола, избавиться от всех страданий этого века и живыми перейти через огонь Армагеддона — в райскую жизнь на Земле:

И кто же из них прав? Слово»Армагеддон» (Арм) — Библейское (Отк.16:16), искать его значение нужно в Библии, что мы и сделаем. Так как понятие «Арм»- обширное, материал о нём мы поделим на 2 части и выясним, что означает Арм.; кто будет участвовать в нём; как он будет выглядеть и к чему приведёт; когда он произойдёт и надо ли его бояться? Так мы и узнаем, кто прав в своих ожиданиях об Арме.

Начнём с вопроса 1) Что означает «Армагеддон»? Слово «Армагеддон» пришло от еврейского выражения «Хар – Магедон» (гора Мегиддо). Мегиддо – это холм в западной части Изреельской долины (Сев.Израиль, 3Цар.21:1); располагался на стратегически важном проходе через горную гряду «Кармил», что было выгодно для военных и торговых маршрутов (этот путь связывал север с югом и запад с востоком).

На холме располагался город Мегиддон (ранее был городом хананеев). Его завоевал И. Навин (И.Н.12:7,8,21). Мегиддон упоминается как город сражения фараона Нехао и царя Иудеи Иосии (4Цар.23:29). Но самое интересное упоминание о нём связано с победой Израиля над хананеями во времена судьи Деворы.

Чем же оно интересно? Тем, что иго хананеев было свергнуто у вод Мегиддона – чудом помощи Бога:
на горе Мегиддо во благо Израиля сражались «звёзды» с неба, поэтому хананеи были побеждены, а их главари (Иавин и Сисара) – уничтожены (Суд.4гл.; 5:19,20).

Как помним, хананеи – это потомки Хама, проклятого за глумление над своим отцом (Быт.9:22-25). От него, образно, пошли все «хамы»этой системы вещей — невежды и противники Иеговы («соратники» дьявола), во все времена глумящиеся над ценностями Бога (Пс.77:51).

Израиль оставался жить среди них, так как не смог изгнать от себя (Суд. 1гл.). Так и в эре Н.З. народ Иеговы вынужден жить среди «хамов» мира дьявола (Ин. 16:33; 17:15). Но, как в древности Бог истреблял потомков Хама за многие мерзости ради будущего блага для Своего народа (Быт.10:6,15; Втор. 20:16-18; И.Н.3:10), так и в конце этого века Он накажет всех «хамов» века сего — по той же причине (2Фес. 1:5-10).

То есть, «гора Мегиддо» из Откр. 16:16 — это образное место сражения вселенского масштаба, где «звёзды» Бога победят всех «хамов» этого мира, уничтожив и их главаря – дьявола: так век его правления придёт к бесславному концу.
Кто в этой битве будет «звёздами» Бога, а кто – «хамами», узнаем из вопроса 2) Кто будет участвовать в Арме? Но прежде напомним, что будет предшествовать Арму:

Арм – это апогей суда Иеговы, изливаемого на Землю в виде 7ми чаш Его гнева (Откр. 16гл.).
Первые 5 чаш ухудшат условия жизни на земле, сгущая духовную тьму: общество, руководимое правителями мира дьявола, всё больше будет деградировать и всё безумнее будет поступать. Но вместо того, чтобы увидеть в бедствиях -предвестники конца и обратиться к Богу, люди продолжат хулить Его (Откр. 16:9,11).

чаша высушит русло символической реки «Евфрат» и подготовит крушение символического «Вавилона» дьявола (Откр. 16:12): говорим о символах Евфрата и Вавилона потому, что буквальный Вавилон уже давно превратился в руины, расположенные ок. 870 км восточнее Иерусалима и в 80 км. южнее Багдада (к IV в. н.э. от города остались развалины. Он стал «грудой камней», как и было предсказано о буквальном Вавилоне, Иер 51:37).

чаша завершит начатое в 6й: уничтожит «Вавилон» дьявола — его систему правления, «столицу» этого мира с её законами и царями (см. видео 1.8 «Вавилон»). Вслед за ними падут и все «дети Вавилона», те самые циничные «хамы» этого мира, кто под вдохновением «армии» дьявола (бОльшего «Сисары») до самого конца будет «воевать» против интересов Бога (Отк.16:12,14,17-21)   Армагеддон же упомянут между 6й и 7й чашами (Откр.16:16).

То есть, крах «Вавилона» и гибель всех его нечестивых подданных – это следствие Арма и последнее событие гнева Бога, которое и завершит век правления сатаны.

Теперь выясним, 2) кто же будет участвовать в Арме при выливании 7й чаши?
Напомним из видео 1.30: во время 7й чаши на Земле будут жить только нечестивые «хамы», противники Бога (Отк.9:18-21; 16:8,21). Почему?

Когда Иисус воцарится при 7й трубе и заберёт на небо 144000 верных рабов Иеговы, начнётся подготовка к «выливанию» чаш гнева Бога с апогеем в Арме при 7й чаше (Отк.11:15-18; 14:1; 19:7,8,13-21; 1 Фес.4:16,17; 1Кор.15:52). Вышние позаботятся о том, чтобы все, кто сможет остаться верным после ухода на небо 144000, смогли «умереть в Господе» (Откр. 14:1; 13) и так – уберечься от зла Арма — дня тьмы и мрака (Ис. 57:1,2).

Поэтому Арм (конец этого века) — никто не переживёт (Откр.19:13-21; Ис.57:1,2; Откр.14:13). И горе тем, кто с нетерпением ожидает этот день тьмы и мрака (так говорит о нём Библия, Ам.5:18; Соф.1:15; см. видео 1.21 «один берётся для 1000летия Христа, один оставляется для Арма).
Напомним события конца этого века – схемой, выделив последовательность сообщения об Арме (между 6й и 7й чашами) и о крахе Вавилона в чаше:

Итак, мы выяснили, что 7я и последняя «чаша» гнева Бога в Арме готовится лишь для явных «хамов» — сторонников дьявола (в Н.З. они названы «козлами», Мтф.13: 38; 41-43; 25:31-33,41,46; 2Фес.1:5-10). Однако, «битва» Арма коснётся лишь «козлов» из рода правителей: на место Хар-Мегиддо будут приглашены только «цари» мира дьявола (все образные «Иавины и Сисары», руководители всех «хананеев» земли, Откр.16:13,14).

К войне против Иеговы их будут подталкивать бесы, поэтому цари в безумии своём будут противиться Богу. А за всем этим будет стоять дьявол, главарь всеземной правительственной «команды» (Прит.18:1; Лк.4:6; Отк.16:14). Оно и понятно, ведь «Вавилон» дьявола до конца этого века будет противостоять «Иерусалиму» Иеговы, преследуя на Земле тех служителей Бога, кто будет достоин небесных престолов (Быт.3:15; Лк. 22:28-30):

именно цари 2х противоположных систем правления на Земле – «Иерусалима» Иеговы и «Вавилона» дьявола — сойдутся на » Хар-Мегиддо» в финальной для этого века «битве», завершив век дьявола полной победой царей Бога: Иисуса Христа и его 144000 небесных соправителей.
А дьявола представят все последние земные «цари» этого века, вдохновляемые демонами (Откр.16:14; 17:12-14; 19:7,8,13-21).

Итак, ответ на вопрос 2) Кто будет участвовать в Арме? — найден: в Арме будут участвовать цари Иеговы и цари из «команды» дьявола. Остальные «козлы» этого века, кто не смог занять никакой «престол» (кресло какого-нибудь начальника в мире дьявола) – погибнут в результате финальной «битвы царей» двух враждующих систем правления (Откр.19:18-21; 16:16-17).

Совместив ответы на 1) и 2) вопросы, получим суть Арма в замысле Иеговы:
Арм — это апогей действий Бога по «зачистке» Своей территории (планеты Земля) — от нечестивого рода людей, когда мера их беззаконий в Его глазах превысит все допустимые Им пределы. То же было и в древности: Бог «зачищал» территорию потомков Хама, когда наполнилась их мера зла — ради благ, предусмотренных для будущего народа Иеговы (Быт. 15: 13-16; 10:6; 15; Втор. 20:16-18).

В результате Арма к началу 1000летия Христа на планете не останется ни одного нечестивого, все они будут искоренены с земли (Пр.2:22; Отк.16:21; 19:17-21). А Земля будет готова к принятию тех, кого Вышние Судьи посчитают достойными воскрешения для жизни на очищенной от зла Земле, чтобы и они могли достичь духовного совершенства, как его достигли 144000 первенцев (Пр.2:21; Мтф.5:5; Де.24:15; Евр.11:40).

Аналог Арма – это уничтожение навеки (огнём от Бога) «хамов» Содома и Гоморры (потопа больше не будет, на территории Земли никто не выживет из-за огня, Быт.19:24; Иуд.1:7; 2Пет.3:7). Бог дождался, пока на территории Содома остались лишь нечестивые (богобоязненных Бог вывел из зоны истребления, Быт.19:29; 2Пет.2:8), и истребил их всех. И перед Армом Бог дождётся, что на Земле останутся только нечестивые, и уничтожит их всех (Мтф.25:41,46).

Отличие будет лишь в том, что Лоту было куда уйти из Содома, а к концу этого века – вся Земля станет образным «Содомом» (Откр.9:18-21; 16:9, 11, 21). Поэтому из зоны истребления в Арме все «овцы» Бога будут выведены (взяты от зла) – иначе, чем Лот: остаток от 144000 будет забран на небеса (Мтф.24:30,31; 1Фес. 4:16,17; Откр.14:1). Остальных «выведут» смертью первой, спрятав в могилах до воскрешения в Миллениуме (Евр.9:27; Ис. 57:1,2;  Мтф. 24:40,41; Откр. 14:13;   см. видео 1.21).

Теперь закрепим то, что узнали и по ходу – покажем ошибку ОСБ в учении об Арме: ОСБ, опираясь на порядок глав Откр.17-19, учит, что событие конца века сего — это крах «Вавилона» (Откр.17,18, закрытие ложной религии по их учению). А затем следует ожидать 2е событие конца – Арм (Откр.19 гл.), где Иисус спасёт всех свидетелей Иеговы и уничтожит нечестивых (в видео 4.16 показали картину с конгресса об этом учении):

Но на самом деле конец этого века описывает лишь Откр. 16 гл.: в ней показана вся полнота гнева Иеговы, приготовленного для нечестивых в 7ми чашах (число 7– это Божия полнота). А главы Отк.17,18 и 19 – это НЕ продолжение чаш гнева и НЕ череда других событий (8й и 9й чаш не будет), а увеличенный фрагмент картины 7й и последней для этого века чаши гнева Иеговы (подробности краха Вавилона и финала битвы враждующих царей).

Напомним очерёдность событий конца этого века по Откр.16 гл: всего «чаш» гнева Бога будет 7 штук (Откр.16:1; 17:1). подготовит падение «Вавилона» (иссушит «Евфрат») и соберёт на Хар-Мегиддо нечестивых царей (Откр.16:12-14). «Вавилон» вместе с миром дьявола (его подданными, живущими во всех «городах языческих» — вне Дома Бога) — падёт при 7й чаше (Отк.16:17-21).
А сам Арм упомянут между 6й и 7й чашами (Откр.16:12,16,17).

То есть, сначала Арм, а следствие Арма – это крах Вавилона (ОСБ же учит наоборот: сначала крах Вавилона, затем Арм, это — ошибка). Когда падут все «города козлов» — закончится век правления сатаны: ВСЕ его подданные будут побиты камнями (каменным градом) за то, что не взирали на величие Иеговы и хулили Его до самого конца этого века (Пс. 27:4,5; Ис. 26:10; Отк. 16:12, 17, 19-21).
Почему в гибели «козлов» будут использованы камни?

В древности каждый хулитель Иеговы приговаривался к смертной казни через побитие камнями (Лв. 24: 15,16). Поэтому и последние хулители Иеговы этого века — будут «побиты каменным градом» 7й чаши (истреблены: камни с неба — это метеориты, они и смогут вызвать пожар на Земле, 2Пет. 3:7).

После 7й чаши – арест дьявола и 1000 лет правления Христа. Напомним схему, где показано, что крах Вавилона — это следствие Арма  (Отк. 16:12,16,17,19):

Осталось выяснить подробности по Откр.16-19 гл, как же будет выглядеть финальная «битва» царей Иеговы и царей века дьявола, в чём она будет проявляться на Земле? Об этом, а также о том, когда произойдёт Арм и стоит ли его бояться? – узнаем в следующий раз из 2й части темы «Армагеддон».

С любовью ко всем, ищущим истину в Библии.
Свидетели Иеговы сайта «Ящик ответов»

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է Աստծու մոտ գալ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Մաս 1. Քրիստոնեական կազմակերպության ՕԳՈՒՏԸ

Текст на армянском языке к  видео 2.12 на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.19

Հոգևոր արժեքներ
Ի՞նչ է նշանակում Աստծու մոտ գալ:
Մաս 1. ՕԳՈՒՏ քրիստոնեական կազմակերպությունից
Խորհրդածում ենք միասին:
Պատասխանների արկղ — բոլորի համար

Շատերն ընդունում են, որ Աստված կա: Բայց երբ նրանք սկսում են կարդալ Ս.Գիրքը՝ հասկանում են, որ լոկ հավատը քիչ է. որ հավատը պետք է գործեր ունենա (Հակ.2:20,26): Նաև, որ Աստված պետք է ունենա քրիստոնեական Իր ճշմարիտ ժողովը (Մտ.16:18; Գրծ.20:28; Եբր.10:25; Հակ.2:2; 1Կոր.11:18 և այլն): Բայց ինչպե՞ս այն գտնել: Կրոնական կազմակերպությունները շատ-շատ են, և վտանգ կա ընկնել ոչ ճիշտ տեղ ու վնաս կրել (խոսքը միայն նրանց մասին է, ով գիտակցում է, որ հավատը լոկ սրտում՝ անբավարար է):

Ահա և հարց են տալիս. իսկ գուցե կարելի է ինքնուրո՞ւյն Աստծուն գալ: Չէ՞ որ նորեկի համար շատ դժվար է միանգամից հասկանալ. այնտեղ, ուր եկել է՝ առկա՞ է Աստծու ոգին, թե՞ ոչ (տես 7.2 վիդեոն ): Հատկապես որ ցանկացած քրիստոնեական կազմակերպությունում/ժողովում/եկեղեցում ձեզ կսկսեն համոզել, որ սա է ճիշտը: Իսկ դա պարզելու համար՝ տարիներ կանցնեն: Հապա ի՞նչ անել:

Այս հոլովակը կպատասխանի. «կարելի՞ է ինքնուրույն՝ Աստվածաշունչը կարդալով, աղոթելով և պատվիրանները կատարելով — Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու մոտ գալ»: Նախ պարզենք.
1) Ի՞նչ է նշանակում «Աստծու մոտ գալ»:
2) Կարելի՞ է Աստծու մոտ գալ՝ առանց ժողովի:

Միանգամից ասենք. այս հարցերը պարզելու համար՝ էական չէ, թե դուք որ քրիստ.կազմակերպությունն եք համարում Քրիստոսի ճշմարիտ ժողով: Այստեղ շարադրված սկզբունքները հարմար են ցանկացած քրիստ. կազմակերպության համար, ուր որ հավատացյալը ընտրել է հաճախել՝ համոզված, որ այն ճշմարիտն է:

Եվ այսպես. 1) Ի՞նչ է նշանակում «գալ Աստծու մոտ»:
Նախ և առաջ պետք է գիտակցել, որ գալ ճշմարիտ Աստծու, Արարչի մոտ՝ չի նշանակում մտնել այն քրիստ. կազմակերպության շարքերը, որը ձեզ դուր է եկել կամ թվացել ճշմարիտ: Նաև, գալ Աստծու մոտ՝ չի նշանակում գալ ինչ-որ տաճարե մի շինություն կամ ինչ-որ հատուկ մի վայր, որ սուրբ է անվանված (Գրծ.17:24):

Աստծու մոտ գալը՝ նշանակում է վերադարձ դեպի Նա: Աստծու առաջին երեխաները՝ Ադամը և Եվան, կարելի է ասել, հեռացան Աստծուց և իրենց երկնային Հոր դրախտային տնից՝ իրենց հետ «տանելով» նաև իրենց բոլոր սերունդներին. նրանց երեխաները ծնվեցին դրախտի սահմաններից դուրս և առանց Աստծու: Այդ պատճառով էլ, նաև մենք ձեզ հետ՝ ծնվեցինք Աստծուց հեռու:

Բայց նախ Ադամն ու Եվան Աստծուն «լքեցին» հոգևոր իմաստով. նրանք հրաժարվեցին Նրա երեխաները լինել, ապրել կյանքում Նրա առաջնորդության ներքո և արմատավորել իրենց մեջ Աստծու երեխաների հրաշալի հատկությունները. սերը, բարությունը, համբերությունը, ինքնատիրապետումը, արդարությունը, գթասրտությունը և այլն (ԾՆնդ.3:22-24):
Այդ «հեռացումը» պատճառ դարձավ դրախտից նրանց արտաքսման:

Աստծուց հեռանալը մարդկանց հետզհետե փոխեց դեպի վատը, խեղաթյուրվեց բարու և չարի ըմբռնումը. մարդիկ սկսեցին չարն անել՝ կարծելով, թե դա օգուտ կբերի իրենց, թե՝ դա է բարին: Ուստի Ադամի բոլոր սերունդները շատ հեռու են Աստծուց՝ ինչպես հոգևոր, այնպես էլ բառացի իմաստով. մենք բացարձակապես նման չենք Նրա երեխաներին (չենք արտացոլում Նրա հատկությունները), այդ պատճառով էլ ապրում ենք դրախտի սահմաններից դուրս (Ծնն.6:5; 2Օր.32:5):

Աստված առաջարկում է վերադառնալ Իրեն (2Տրգ.15:2; Հակ.4:8): Գալ Նրա մոտ՝ նշանակում է «վերադառնալ տուն», Աստծու դրախտը, որտեղ Նա սպասում է այս աշխարհում մոլորված Իր երեխաներին (Ղկ.15:11-24): Բայց նախ հարկավոր է վերադառնալ Աստծու երեխաների ելման դրությանը, երբ մեղք չկար նրանց մեջ: Ճանապարհն առ Աստված՝ միայն Քրիստոսի միջոցով է (Հով.14:6): Դա նշանակում է, որ մենք պետք է դառնանք այնպիսին, ինչպիսին Հիսուս Քրիստոսն էր:

Հիսուս Քրիստոսը՝ Աստծու որդու չափանիշն է. նա երբեք մեղք չգործեց և եղավ իմաստուն, թեպետ տանջվեց չար մարդկանցից, բայց ոչ մեկին չարով չհատուցեց: Նա սիրեց մարդկանց և ամեն բանում նմանվեց Հորը; նա բարին արեց և ատեց չարը; նա զոհաբերեց իրեն, որպեսզի օգնի մարդկանց վերադառնալ Աստծու մոտ, և հիմա նա Հոր կողքին է (1Պետ.2:22; 1Հով.3:5; Եփ.1:20; Եբր.5:8,9):

Երբ ձեր կյանքը ձեզ անիմաստ կթվա և դուք կգիտակցեք Աստծու կարիքը, երբ դուք այն կանցկացնեք ձեր բանականության և սրտի միջով (իսկ Աստված ուզում է, որ մենք գտնենք Իրեն ոչ միայն մեր սրտով, այլ նաև գիտակցենք, թե ինչ է Ինքը նշանակում մեզ համար, Մրկ.12:30) — այդ ժամին միայն կարելի է ասել, որ դուք կանգնել եք «տունդարձի» ճամփին և կատարել առաջին քայլը Աստծուն մոտենալու համար, բայց դեռ չեք եկել Նրա մոտ:

Ուղին առ Աստված՝ դա ձեր ողջ հետագա մնացած կյանքն է՝ կազմված «Քրիստոսի հետքերից». Աստվածաշնչի ուսումնասիրությունից, մեղքի դեմ պայքարում՝ ամենօրյա անձնական ջանքերից, Աստծու Թագավորության բարի լուրի հռչակումից և մարդկանց օգնելուց, արդար որոշումներից և արարքներից, ճիշտ մղումներից, աղոթքներից առ Աստված և մարդկանց հանդեպ անսահման սիրուց (Ղկ.4:42,43; 1Պետ.2:21; 1Կոր.9:26,27):

Իսկ ե՞րբ դուք կգաք Աստծու մոտ: Միայն այն ժամանակ, երբ դուք կդառնաք այնպիսին, ինչպիսին Հիսուս Քրիստոսն է: Այդ ժամանակ միայն Աստված ձեր մասին կասի, որ դուք եկել եք Իր մոտ, որ դուք հիմա ձեր երկնային Հոր երեխան եք:

Ուղին առ Աստված՝ չափազանց դժվարին է, հարկ է ամբողջությամբ վերափոխես քեզ և ամեն սխալ բան ոչնչացնես քո մեջ: Ուստի այս համակարգում Աստծու մոտ եկածները սակավ կլինեն. ընդամենը 144000 Քրիստոսի իշխանակիցները: Նրանք կդառնան Աստծու երեխաների առաջին խումբը, առաջնեկների ժողովը. նրանք կհաղթեն մեղքին արդեն այս դարում (Եբր.12:23; Հյտ.7:3,4;14:1-5;20:6):

Աստծուն հասածների երկրորդ խումբը կդառնա դրախտային Երկրի բնակիչների մեծ բազմությունը. նրանք կազատվեն մեղքից միայն Քրիստոսի հազարմայայի վերջում: Սատանայի վերջին փորձությունը ի հայտ կբերի Աստծու երեխաների այդ խմբին, որից հետո Աստված ներս կընդունի նրանց Իր հավիտենության աշխարհը՝ երկրային կյանքի համար (Հայտ.21:3,4,7; 7:9-17):

Այսպիսով. 1) գալ Աստծու մոտ՝ նշանակում է.
ա) ամբողջությամբ փոխվել, ներքուստ նորոգվել և դառնալ Հիսուս Քրիստոսի նման (հասնել նրա հոգևոր հասակին, Եփ.4:13, 22-24):

բ) շնորհիվ դրա՝ տեղափոխվել դրախտ, երկնային Հոր մոտ — հարության միջոցով` ապագա համակարգում (Մրկ.10:29,30; Հով.5:28,29; Հյտ.21:3,4,7):

Բայց հնարավո՞ր է Հիսուս Քրիստոսի նման դառնալ ինքնուրույն և առանց հավատակիցների ժողովի (առանց կրոնական կազմակերպության): Կիմանանք 2) հարցի պատասխանից. Պե՞տք է, արդյոք, ժողովը հավատացյալին, որպեսզի նա կարողանա Աստծու մոտ գալ: Սկզբից տեսնենք, թե ինչու քրիստոնյաներին պետք եղավ մեկ ընկերության մեջ հավաքվել (որն էր նպատակը): Իսկ հետո՝ որն էր պատճառը:

Ուրեմն ինչո՞ւ քրիստոնեական կազմակերպության հարկը եղավ 1-ին դարում: Նրա կազմավորման նպատակը մարդկանց քմահաճույքը չէր, այլ մեղքից ու չարից փրկվել կամեցողների համար՝ Աստծու կարգադրությունը, որպեսզի սովորեցներ նրանց ճիշտ և բարեհաջող ընթանալ Քրիստոսի հետքերով (1Պետ.2:21;1Տիմ.2:3,4): Իր ծառաների միջոցով՝ Աստված հավաքագրում է բոլոր փրկվել կամեցողներին միասնական քրիստոնեական մեկ ընկերության մեջ (Գրծ.2:47;11:26):

Քրիստոնեությունը՝ դա (Աստվածաշնչից) Աստծու ճշմարտության տարածման ակտիվ մի  գործունեություն է ողջ Երկրով մեկ՝ մարդկանց դեպի լավը փոխվել օգնելու նպատակով (գիտելիքների շնորհիվ), որ նրանք գան Աստծու մոտ և փրկվեն մեղքից ու մահից (Գրծ.1:8; 1Տիմ.2:3-5): Նախատեսվում էր մարդկանց կազմակերպված ուսուցում, մկրտություն, օգնություն քրիստոնեական պրակտիկայում և այլն:

Հարկ էր կազմակերպել այդ գործը եվ դրան զուգահեռ՝ լուծել բոլոր ծագող խնդիրները ինչպես ամբողջ քրիստոնեական սփռված համայնքի համար, այնպես էլ տեղական, քաղաքային և ուրիշ այլ բնակավայրերի առումով (Մտ.16:18,19; Գրծ.6:1-7; գլ.15; Հակ.2:2-4; 1Կոր.11:18 և այլք):

Որպեսզի այդ գործունեությունը բարեհաջող լիներ՝ Աստված քրիստոնյաների համար սկզբունքներ էր մշակել — որպես միասնական կազմակերպված եկեղեցական սիստեմ. այն կազմված էր Երուսաղեմի կենտրոնական ղեկավարությունից, (հավատացյալների) «հոտից» և հովիվներից (երեցներից)՝ նշանակված, որպեսզի նորահավատներին օգնեն սովորել Քրիստոսի հետքերով քայլել (ծառայել Աստծուն այնպես, ինչպես ծառայում էր Նրան Հիսուսը, Ղկ.3:23; Գրծ.20:28; 1Պետ.5:5; Եբր.13:17):

Եհովան գիտեր, որ Իր նոր ժողովրդի կազմակերպությունը պիտի ընդլայնվի, իսկ փրկվողների քանակը ավելանա, ուստի Նա նախատեսել էր քրիստոնյաների աճող համայնքի բաժանումը ավելի փոքր տեղական քաղաքային և գյուղական ժողովների, որտեղ ևս կազմակերպված էր լինելու երեցների նշանակում (հովիվներ, Գրծ.2:47; 14:23; Տիտ.1:5):

Չնայած, որ քրիստոնեական այս ժողովները գտնվում էին տարբեր քաղաքներում՝ ուսմունքային և կազմակերպչական հարցերում նրանք հետևում էին մեկ առաջնորդության, որն իրագործվում էր Երուսաղեմում գտնվող կենտրոնական ղեկավարության կողմից ու տարածվում բոլոր ժողովներով (Գրծ.16:4; 2Տիմ.1:13):

Այդպես էր 1-ին դարում, այդպես պիտի լինի նաև այսօր:
Ուրեմն, ո՞րն էր նպատակը: Իր կազմակերպության որպես եկեղեցական սիստեմի  ստեղծման (որպես բոլոր ժողովների համագործակցության սիստեմ) Աստծու նպատակը՝ միասնական քրիստոնեական գործունեության կազմակերպումն էր ամբողջ երկրով մեկ:
Իսկ այժմ պարզենք քրիստոնեական կազմակերպության ստեղծման պատճառը:

Եվ ուրեմն, ինչո՞ւ Աստված քրիստոնյաներին հավաքեց միասնական մեկ ընկերության մեջ և պատվիրեց չլքել Իր ժողովրդի ժողովը (Եբր.10:25): Աստված շահագրգռված է բոլոր քրիստոնյաների հոգևոր աճով, որպեսզի նրանք լավ ճանաչեն Իրեն և ձերբազատվեն մեղքից՝ ընդօրինակելով Իր որդուն, Հիսուս Քրիստոսին: Սրա համար պայմաններ են պետք, ինչը Նա ստեղծել է քրիստոնեական ՄԻՋԱՎԱՅՐԻ տեսքով, որոնք հանդիսանում են քրիստոնեական ժողովները:

Բնույթով, ճաշակով և խառնվածքով տարբեր մարդկանց միջավայրում գտնվելն է լոկ, որ կարող է վարժեցնել ամեն ինչում Քրիստոսին ընդօրինակելու ունակության և ճիշտ ձևավորելու քրիստոնյայի քո ներքին էությունը: Առանց սերտ հաղորդակցման և քրիստոնյաների մեկը մյուսի հետ բախվելու՝ արդար հատկություններ չեն մշակվի և մեր զգայարանները չեն ընտելանա տարբերել բարին չարից:

Որպեսզի դանակը լավ սրվի՝ երկաթը երկաթով է սրվում: Այդպես էլ մարդիկ են իրարից սովորում՝ «սրվելով» միմյանց բախումից (Առ.27:17): Ամեն ինչից զերծ, մեկուսի պայմանները աճ չեն տալիս, քանզի չկա միջավայր՝ օգտակար քրիստոնեական հատկությունների մշակման համար (իսկ աշխարհիկ միջավայրը լոկ վնասում է քրիստոնյային, 1Կոր.15:33): Մեկուսի քրիստոնյաների մեջ չի զարգանում նաև ամուր իմունիտետ գայթակղությունների հանդեպ:

Ինչպես որ ջերմոցային բույսերն են մեռնում բնության խիստ պայմաններում, այնպես էլ մեկուսի քրիստոնյաների հավատը, որ կյանքում թրծված չէ հավատակիցների հետ բախումների նեղ միջավայրում ճիշտ վարվելակերպ դրսևորելով — կարող է մեռնել փոքրիկ դժվարություններից:

Այդ պատճառով էլ Հիսուսը խնդրեց Աստծուն չթաքցնել քրիստոնյաներին, չստեղծել նրանց համար ջերմոցային պայմաններ ինչ-որ մի խրոխտ մենության մեջ, այլ ամբողջ ժողովներով թողնել նրանց հենց այս աշխարհի հորձանուտում, օգնելով ընդամենը պահպանել նրանց չարից (սխալ մտքերից և արարքներից, Հով.17:15): Բացի այդ, հավատակիցները կքաջալերեին մեկ-մեկու. չէ՞ որ միասին հեշտ է մնալ հավատում՝ բոլոր դժվարություններին դեմ հանդիման (Եբր.10:24,25):

Հեշտ է արդար քրիստոնյա լինել վիրտուալ աշխարհում, ասենք՝ սոց.ցանցում: Բայց հեշտ չէ այդպիսին մնալ՝ «եփվելով» կենդանի մարդկանցով և նրանց նեգատիվներով լի «կաթսայում», ընթացքում նաև՝ պայքար մղելով քո նեգատիվների դեմ: Նաև դրանով հանդերձ՝ հարկավոր է ոչ միայն չխռովել և չբորբոքվել բոլորի դեմ, այլ սիրել նրանց՝ քո սրտի ողջ լայնքով և մաքրությամբ:

Ժողովը դա մի հզոր տրենաժոր է հասնելու համար Քրիստոսի հասունությանը՝ սիրելու, ներելու և մեղք չգործելով՝ համբերելու մեջ (Եփ.4:11-16), առանց որոնց նոր աշխարհում ապրելն անհնարին է. գիտելիքներն այնտեղ բոլորի համար նույնը կլինեն, իսկ ահա անբռնազբոս սրտի ջերմությամբ ընդունել մեր բազում և բազմազան մոտ ու հեռավորներին՝ ոչինչ չար չպատճառելով նրանց — դա հարկավոր է սովորել այստեղ և այժմ (Հռ.13:10):

Եվ այսպես՝ հարցը. «հնարավո՞ր է Աստծուն գալ ինքնուրույն»: Ոչ. առանց ժողովի և համատեղ քրիստոնեական գործունեության մենք չենք հասնի Քրիստոսի հոգևոր հասունությանը՝ Աստծուն և մարդկանց սիրելու խնդրում: Իսկ առանց դրա՝ հավիտենությունը մենք չենք տեսնի. հնարավոր չէ հավիտյան կրել ներկայությունը նրա, ով մեզ դուր չի գալիս: Այնպես որ՝ ՕԳՈՒՏԸ ճշմարիտ քրիստոնյաների ժողովից — անտարակույս ահռելի է:

Բայց կա մի «ԲԱՅՑ». նույնիսկ օգուտ բերող Աստծու ճշմարիտ կազմակերպությունը՝ երբեմն կարող է և վնաս պատճառել (էլ չխոսենք կեղծերի մասին): Գիտեի՞ք այդ մասին: Եթե ոչ՝ կիմանանք հաջորդ հոլովակից:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:

Մեր հասցեն՝ givianswers@gmail.com