ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԱՍ 2. ԵՂՋՅՈՒՐԸ (Դան.7գլ.)

Текст на армянском языке к русскому видео 1.23 Царь северный, часть 2: РОГ из Дан. 7:25. 
Это видео на армянском — см. видео 7.5

Դան.2գլ. արձանի մասին հոլովակը ցույց տվեց հյուսիսի վերջին թագավորի հայտնվելու ժամանակը. դա «թաթերի» երկաթ-կավե դարաշրջանն էր (աշխարհի վախճանը): Եհովայի Նոր Ուխտի ժողովուրդը այդ ժամանակ ապրում է ողջ երկրով մեկ (Մտ.24:14): Իսկ մ.թ.20դ. հետո թաթերի աշխարհը կա՛մ ճնշելու է նրա ազատությունն ու իրավունքը (երկաթե ռեժիմով երկրներ), կա՛մ տրամադրելու է դրանք (դեմոկրատական երկրներ):

Դանիելի 7-րդ գլուխը բացահայտում է հյուսիսի վերջին թագավորի ծագումը. նա մեծախոս Եղջյուրն է, երկաթե 4-րդ գազանի ժառանգորդը, որ առնչվելու է իր ազդեցության տարածքում ապրող Եհովայի ժողովրդի հետ (Դան.7:25): Դան.7գլ. գազանները — դրանք արձանի նույն տերություններն են (Բաբելոնը, Մարա-Պարսիկները, Հունաստանը և Հռոմը):

Հիշեցնենք, որ խոսքը հատուկ տերությունների մասին է: Նրանց օգտագործել է Եհովան Իր ժողովրդի համար Հ.Կ. և Ն.Կ. մ.թ.1-ից մինչ 4դ.: Մ.թ.325թ.-ից հետո (Նիկիական ժողով) մինչև մ.թ.20դ. Եհովայի պաշտամունքը դադարեց (մտցվեց Երրորդություն), ուստի Եհովայի ժողովուրդը մինչ մ.թ.20դ. (մինչ թաթերի էպոխա, Ամ.8:11,12) անհետացավ: 20-րդ դարից Եհովայի ժողովուրդը նորից հայտնվեց աշխարհի արենայում (Միք.4:1,2):

Հիմա համառոտ նկարագրենք 4 գազաններին, առավել մանրազնին կանգ կառնենք 4-րդ գազանի վրա. հենց նա նպաստեց 11-րդ նոր Եղջյուրի բարձրացմանը իր 10 Եղջյուրի միջև և նրա պատճառով 3-ին կորցրեց (Դան.7:7,8,20,24):

Առաջին գազանը — մարդու սրտով առյուծը՝ Բաբելոնն է. Նոբուգ-ը վերջում իմաստուն սիրտ ունեցավ, ընդունեց ողջ երկրի վրա Եհովայի տիրակալությունը և փառքը տվեց Նրան: Նրանից հետո Բաբելոնի մյուս արքաները կարճ մնացին, և Եհովայի ժողովուրդն անցավ ուրիշ հեթանոս տիրակալի. արջին — Մարա-Պարսկաստանին:

Արջի երկու կողմը — դա Մարա-Պարսիկների կազմն է (երկու ժողովուրդ), բայց մեկը (պարսիկը) առավել է. պարսիկներն առավել իշխանություն ունեն (պարսիկ իշխանները Բաբելոնի նվաճման պահին առավել էին, քան մարերը): Երեք կողոսկրը. իր ծաղկման շրջանում արջը նվաճում է երեք պետություն. Լիդիա (546-547թ.մ.թ.ա.), Բաբելոն (539թ.մ.թ.ա.) և Եգիպտոս (525թ.մ.թ.ա.):

Մարա-Պարս-ը «շատ միս կերավ». նա նվաճեց ներկա Թուրքիայի, Սիրիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի տարածքը և այլն: Պարսիկ Կյուրոսը ազատեց Եհովայի ժողովրդին Բաբելոնի գերությունից և «ուղարկեց» Երուսաղեմի տաճարը վերականգնելու (Եզր.1գլ):

Չորսթևանի և գլխանի ինձը — 3-րդ գազանն է, որին Եհովան փոխանցեց Իր ժողովուրդը: Դա Հունաստանն է՝ իր արագընթաց նվաճումներով (Ալ. Մակեդոնացին նվաճողական «թևերով էր թռչում»): Նրանից հետո Հունաստանը բաժանվեց 4 «գլխի» (Մակեդոնիա-Կասանդր; Թրակիա և Փոքր Ասիա-Լիսիմախ; Սիրիա-Սելեվկ և Եգիպտոս-Փթոլոմեյ):

4-րդ երկաթե գազանը — դա Հռոմն է (Դան.2գլ. կուռքի երկաթե ոտքերը): Մ.թ.476թ.նրա փլուզումից հետո 10 երկաթյա եղջյուրների վերակազմավորման ընթացքը (այլ բնանյութ 4-րդ գազանը չունի) — օգնում են մեծախոս նոր Եղջյուրի նշանակությունը պարզել, քանզի նրա հայտնվելը կործանում է Հռոմից մնացած 10 Եղջյուրից 3-ին (Դան.7:7,8):

Ուրեմն, Հռոմից մնացած 10 Եղջյուրից 3-ի «ընկնումը» պետք է կատարվի.
ա) 11-րդ նոր Եղջյուրի բարձրացման ֆոնին:
բ) ոչ շուտ, քան կսկսվի Եհովայի պաշտամունքի վերականգնումը և կհայտնվի Նրա ժողովուրդը, այսինքն — մ.թ.20-րդ դարում (11-րդ նոր Եղջյուրը պետք է նեղի Եհովայի ժողովրդին: Կնշանակի նրա հայտնվելու պահին Եհովայի ժողովուրդը պետք է լինի ոչ միայն երկրի վրա, այլ նաև — Եղջյուրի ազդեցության տարածքում, Միք.4:1,2; Դան.7:25):

Հենց այս նոր 11-րդ Եղջյուրն է  ցույց տալիս Դանիելը որպես հյուսիսի վերջին թագավոր. նա է փռելու իր վրանները մինչ Եհովայի ժողովրդի սրբություններ (Դան. 11:45): Հետազոտությունները ցույց են տալիս, որ Դան. 7:25-ի Եղջյուրը կարող է լինել ժամանակակից Ռուսաստանը: Նայենք ապացույցներ՝ հիշելով նոր Եղջյուրի հիմնական երեք հատկանիշը.

Դան.7:25ի 11րդ նոր Եղջյուրի երեք հատկանիշը

1) նոր Եղջյուրը պետք է հայտնվի 4րդ գազանի 10 եղջյուրների միջև (Հռոմ.կայսրության «բեկորների» շրջապատման զոնայում, Դան.7:7,8);

2) 20րդ դարում նրա վերելքի ուղին (Եհովայի ժողովրդի հայտնման պահին) պիտի բերի Հռոմ.կայսրության 10 «բեկորներից» 3 Եղջյուրների անկմանը (Դան.7:7,8,20,24):

3) Իր վերելքի բարձունքում 11րդ Եղջյուրը պիտի նեղի Եհովայի ժողովրդին և կամենա արգելել Եհովայի պաշտամունքի հետ կապված նրա գործունեությունը — անմիջապես այս համակարգի ավարտից առաջ (Դան.7:24,25): Բոլոր այս 3 առանձնահատկությունները քննենք առանձին. հենց նրանք են մատնանշում Ռուսաստանին:

1) նոր Եղջյուրը պետք է հայտնվի 4րդ գազանի 10 եղջյուրների միջև (Հռոմ.կայսրության «բեկորների» շրջապատման զոնայում, Դան.7:8,24):
Հիշենք, որ Հռոմի կայսրությունը բաժանված էր Արևմտյան (ժամանակակից Եվրոպա) և Արևելյան (Բյուզանդիա) մասերի: Մ.թ.1453թ. Օսմանյան կայսրությունը նվաճեց Բյուզանդիան:

Հենց այդ ժամանակ էլ ձևավորվում է պետություն Հին Ռուսիան (1478թ. Ռուսիային է միանում Նովգորոդյան ռեսպուբլիկան): 1547թ. Իվան IV Ահեղը թագադրվում է համայն Ռուսիայի արքա, իսկ 1561թ. Կոստանդինապոլսի Պատրիարքը հաստատում է նրա թագադրումը, ինչը վկայում է Ռուսական պետության ժառանգորդությունը Բյուզանդիայից (Ռուսիան գտնվում էր Հռոմի Եղջյուրների միջև, նրանց շրջապատման զոնայում):

Ռուսիան ամուր կապված էր Բյուզանդիային: Ուղղափառությունը — Բյուզանդիայի կրոնն էր, Ռուսական պետությունը դարձավ Հռոմի Արևելյան կայսրության գահակալության  և հոգևոր  հաջորդականության ժառանգորդը (այսպես փոքր Եղջյուրը — Ռուսիան — ծլեց ընկած Հռոմի «Եղջյուրների մեջտեղը», նրանց շրջապատման զոնայում՝ նաև իր տարածքի առումով, Դան.7:8): Այդպիսին նա մնաց մինչև մ.թ.19 դարը:

Այսօր Մոսկվան կոչում են երրորդ Հռոմ (գուգլով), հաստատելով այն միտքը, որ Դան.7:8-ի նոր Եղջյուրը — դա Դանիելի 4րդ գազանի (Հռոմի փլուզված կայսրության) «միջեղջյուրների» 11րդ բուսածն է առնվազն հոգևոր և գահակալական ժառանգորդության առումով: Այսպիսով՝
1) հատկանիշով Դան.7:8-ի նոր Եղջյուրը — դա Ռուսիան է, Հռոմի Արևելյան կայսրության ժառանգորդը:

Հատկանիշ 2). նոր Եղջյուրի վերելքը 20 դարում պետք է տապալեր Հռոմեական նախկին կայսրության 10 բեկորներից 3 Եղջյուրը (Դան.7:7,8,20,24):
Նախ պարզենք, թե Հռոմի ամբիցիոզ կայսրության ազդեցության տարածքից ինչպիսի 10 Եղջյուրներ էին մնացել մ.թ. 20 դարի սկզբներին:

Քանի որ «երկաթե» Հռոմը ուներ կայսերական գաղութարարական նկրտումներ — մ.թ.20դ. նրա տարածքում պետք է ձևավորվեն նմանատիպ «երկաթե» նկրտումներով 10 եղջյուրներ, այսինքն՝ գաղութարար տերություններ (4րդ գազանը՝ երկաթից է, «կավե» բնանյութի դեմոկրատական երկրները Դանիելին այդ տեսիլքում ցույց չեն տրվում):

Փնտրում ենք 10 «երկաթե» գաղութարար տերություն Հռոմեական կայսրության նախկին Արևելյան և Արևմտյան տարածքներում՝ գիտակցելով, որ Հռոմի կայսրության փլուզումը և 10 եղջյուրի ձևավորումը սկսվեց մ.թ.395 թվին նրա Արևելյան և Արևմտյան թևերի բաժանմամբ և մ.թ.476 թվից (անկման տարին) շարունակվեց մինչև 19 դարը ներառյալ (մինչև 20 դարի սկիզբ):

Սխեմատիկ քարտեզով ցույց տանք Հռոմի նախկին կայսրության ազդեցության տարածքի 10 «երկաթե Եղջյուրները»: Նրանցից երեքը 20 դարում վերացան (ընդգծված է կապույտով): Դա 3 եղջյուրներն են, որոնց «ըկնելը» նախորդվեց 11րդ նոր Եղջյուրի վերելքով դեպի իր արտասովոր և մեծախոս փառքը (Դան.7:20), իսկ հետո կբացատրենք ինչպես դա եղավ:

3 ընկած Եղջյուրները սխեմայի աղյուսակում — դա. 1.Ավստրո-հունգարական տերությունն է (1867-1918); 4.Գերմանական գաղութարար կայսրությունը (1884-1918); 10.Օսմանյան (1299-1922): Ուշադրություն դարձնենք նրանց անկման տարիներին. 1918-1922 — սա Ռուսաստանի ՍՍՀՄ-ի վերաձևման հեղափոխական տարիներն են (Ռուսաստանի Եղջյուրը բարձրացավ մեծախոսության փառքով, Դան.7:20):

Նրանց անկման տարեթվերը համընկնում են միապետական Ռուսական կայսրությունում հեղափոխական խլրտումների ժամանակի հետ, որը 20 դարի սկզբին տարածվեց ողջ աշխարհում՝ ոչնչացնելով «երկաթե» երեք գաղութարար տերություններ. նրանք խորտակվեցին Ռուսաստանի հեղափոխության «վարակից» (գուգլով):

Ելնող Եղջյուր ՍՍՀՄ-ը — Աստծուն հայհոյող է (Դան.7:25), աթեիստ, որ մերժում է Արարչի գոյությունը և հավատի անհրաժեշտությունը Աստծուն (սա է նրա մեծախոսությունը, որով և տարբերվում է Հռոմեական կայսրության նախկին «բեկորային» 10 Եղջյուրներից, Դան.7:24):

Այսպես նոր Եղջյուրի հեղափոխական վերելքը (նախկին Ռուսիայի) աթեիզմի բարձունքներ 1) էտապում Ռուսական ռեսպուբլիկա, 1917թ; 2) ՍՍՀՄ, 1922թ) — հարված հասցրեց Հռոմեական կայսրության 10 բեկորների 3 Եղջյուրներին և ամբողջ աշխարհը պառակտեց երկու ճամբարի՝ կրոնական և աթեիստական:

Եվ այսպես, ըստ 2) հատկանիշի. աթեիստ Եղջյուրի վերելքը (Ռուսիայից ՍՍՀՄ-) 19դ վերջին, 20դ սկզբին հեղափոխական շարժում առաջ բերեց Հռոմի կայսրության «բեկորների» տարածքում, կրախի մատնեց նրա 10 Եղջյուրներից 3-ին, իսկ հետագայում ձևավորեց ահռելի չափի և ազդեցության աթեիստական (սոցիալիստական) իր ճամբարը: Այսպես կատարվեցին Դան.7:7,8,20 խոսքերը:

Մնաց 11րդ Եղջյուրի 3րդ հատկանիշը.
3) Եղջյուրը երազելու է այս համակարգի ավարտից անմիջապես առաջ Եհովայի ժողովրդից խլել Եհովայի պաշտամունքի հետ կապված նրա գործունեությունը (Դան.7:24,25):
Արդեն հայտնի է ՍՍՀՄ-ում Եհովայի ժողովրդի հալածանքի պատմությունը (1946-1965թ)` աքսոր Սիբիր և բանտարկություն:

Սակայն Դան.7:25-ում խոսվում է ոչ թե 1946-1965թթ. ժամանակի, այլ 11րդ Եղջյուրի կենսագործունեության այն շրջանի մասին, երբ Եհովայի ժողովուրդը 3.5 տարով (ժամանակով) պետք է տրվի նրան, ինչը տեղի պիտի ունենա այս համակարգի ավարտից անմիջապես առաջ. նրանք տրվելու են նրա ձեռքը մի ժամանակ, երկու ժամանակ և կես ժամանակ:

Դան.7:25-ը հասկանալ օգնում են Հայտն. 13 և17 գլ., որտեղ այդ նույն Եղջյուրը (նա է հյուսիսի թագավորը) պատկերված է վերքն առողջացած ութերորդ գազանի տեսքով: Նա կանչված է 3.5 տարով (42 ամիս կամ 1260 օր) հատուկ նրա համար, որ — իր ազդեցության տարածքում — պայքար մղի Եհովայի սրբերի մնացորդի դեմ (Քրիստոսի իշխանակիցների թեկնածուների դեմ, Հայտ.12:6,14; 13:5-7; 17:11):

Բայց հյուսիսի Եղջյուր-թագավորի այդ երեսակների մասին կիմանանք հաջորդ անգամ: Իսկ առայժմ ամրագրենք սխեմայով այն, ինչ իմացանք Դան.7:25-ի նոր և մեծախոս Եղջյուրի մասին.

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com