ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԱՍ 3. ԳԱԶԱՆԸ (Հայտ.13 գլ.)

Текст на армянском языке к русскому видео  1.24 Царь северный, часть 3: ЗВЕРЬ из Откр. 13 и 17 гл.
Это видео на армянском — см. видео 7.6

7.4 և 7.5 վիդիոներից իմացանք, որ Դան.2գլ. ցույց է տալիս վերջին հյուսիսի թագավորի հայտնվելու   ժամանակը   (երկաթ-կավե «թաթերի» էպոխա, այս համակարգի ավարտ), իսկ Դան.7:7,8-ը՝ նրա  ծագումը  (դա 11րդ Եղջյուրն է, Հռոմեական Արևելյան կայսրության՝ Բյուզանդիայի ժառանգորդը):

Այն, որ 11րդ Եղջյուրը ծլեց Հռոմի 10 «Եղջյուրների» միջև և նրա փառահեղ վերելքը կործանեց Հռոմի 3 Եղջյուրը (Դան.7:7,8) — օգնեց «տեսնել» ի դեմս 11րդ Եղջյուրի՝ ՍՍՀՄ-ին. երբեմնի Ռուսիան, որ եղջյուրիկ էր (Դան.7:8), անցնելով «հասունացման» փուլերով — դարձավ այն մեծախոս Եղջյուր-ՍՍՀՄ-ը, որին վերապահված է լինել Եհովայի ժողովրդին ճնշող վերջին տերությունը (Դան.7:25-27): Հիշեցնենք.

Այս հոլովակը ցույց կտա, թե ինչպես 11րդ Եղջյուրը կիրագործի Դան.7:25-ը (կսկսի նեղել Եհովայի ժողովրդին անմիջապես աշխարհի վերջից 3,5 ժամանակ կամ 3,5 տարի առաջ, Հայտ.12:6,14) — ի նկատի ունենանք, որ ՍՍՀՄ աթեիստ տերությունը այլեվս չկա, իսկ ժամանակակից Ռուսաստանը՝ կա որպես կրոնական երկիր (Բյուզանդիայի և միապետական Ռուսական ուղղափառ կայսրության ժառանգորդ):
Կարևոր է հասկանալ երեք աստվածաշնչյան պահ.

1) Դանիել 7:25-ը ընդհանուր գծերով է տալիս աշխարհի վերջի նկարագիրը:
2) Հայտ.13 և 17 գլուխները ճշգրտում են վերջին տերության կողմից Եհովայի ժողովրդի ճնշման պատկերը: 3) Դան.7:25-ի 11րդ Եղջյուրը և Հայտ.13:5-7; 17:11-ի 8րդ գազանը — նույնն են (Սատանայի համակարգի վերջին հեթանոս տերությունը, որը աստվածանարգ խոսքեր է ասելու և 3,5 տարի կամ 42 ամիս — աշխարհի վերջից առաջ — նեղելու է Եհովայի ժողովրդին):

Ինչո՞ւ է նույն ֆիգուրան (Եհովայի ժողովրդին ճնշող) Դան.7:25ում նշվում Եղջյուրով, իսկ Հայտ.13:5-7ում՝ գազանով: Դան.8:20,21ը կօգնի հասկանալ. գազանը եղջյուրով — դա Հունաստանի և նրա կառավարչի միագումարն է:  Դանիելը նշել է տերության կառավարչին և տերությանը — որպես մեկ   ամբողջություն,  նրանք՝ մեկ էություն են. տերությանը ղեկավարում է կառավարիչը (եղջյուրը միշտ գազանի վրա է. ինքնուրույն, առանց տերության — նա որևէ նշանակություն չունի):

Նույնը և Եհովայի ժողովրդին ճնշելու պահին. ինչպես տերության ղեկավարը, այնպես էլ տերությունը, ուր հալածվում է Եհովայի ժողովուրդը — մեկ էություն են (ինքը գազան/տերությունը չի կարող հալածել Եհովայի ժողովրդին, դա արվում է տերության ղեկավարի հրամանով. գազանի Եղջյուրով): Ահա ինչու Հայտ.13:5-7-ի գազանը և Դան.7:25-ի Եղջյուրը ներկայացնում են նույն մարմնին (հյուսիսի վերջին թագավորի վերջին տերությանը):

Հիմա պարզենք ինչպես 11րդ Եղջյուրը (Ռուսիա-ՍՍՀՄը)` վերջից անմիջապես առաջ՝ հանդես կգա Հայտ.13:5-7-ի գազանի դերով, եթե 1991թ. ՍՍՀՄը փլուզվեց. Հայտ.13:3,12; 17:8-ը հայտնում են մանրամասներ վերջին տերությունից: Նա մահացու վերք կստանա (կար և չկա, գազանի գլխի վերքը՝ նույնն է, ինչ գազանի վերքը), բայց բուժվելը (նորից հայտնվելը) կրկին կթույլատրի նրան սկսել ճնշել Եհովայի ժողովրդին (Հայտ.13:1-7):

Հայտնի է, որ 1991թ. Եղջյուր/գազան ՍՍՀՄը մահացու վիրավորվեց. նա փլուզվեց, բայց հիմքը մնաց (Ռուսիա-Ռուսաստան, ՌԴ): Նոր պայմաններին ադապտացվելու նրա «տկարությունը»՝ հնարավորություն տվեց Եհովայի ժողովրդին սփռվել Ռուսաստանի ողջ տարածքով և որոշ ժամանակ հանգիստ կյանք վարել՝ կազդուրվելով ՍՍՀՄ-ի երկաթե ռեժիմից:

Բայց ՌԴ իշխանությունների Ռուսական կայսրության ավանդույթները (ուղղափառություն, պատրիոտիզմ) և գերտերության փառավոր դիրքը (ՍՍՀՄ զինուժի հեգեմոնը) վերածնելու փափագը — վերածնունդ տվեց ՌԴում Եհովայի ժողովրդի հանդեպ ՍՍՀՄ «երկաթե» ռեժիմին (հիշեցնենք. Դան.7-ի գազանները — տերություններ են, որոնք Եհովայի կամքով ինչ-որ կապ պետք է ունենան Իր ժողովրդի հետ):

Թեպետ ՍՍՀՄը աստվածանարգ էր որպես աթեիստ, իսկ բուժումից հետո (ՌԴ) Ռուսաստանի տեսքով դարձավ ուղղափառ — ՍՍՀՄ երկաթե ռեժիմի վերածնունդը Եհովայի ժողովրդի հանդեպ — Երկնքում կդիտվի որպես հայհոյանք (Հայտ.13:6). ով հալածում է Եհովայի ժողովրդին՝ դիպչում է Եհովայի աչքի բիբին (հայհոյում է, դեմ է գնում Եհովային, Զաք.2:8):

Հետևաբար, Եղջյուր/գազանի (հյուսիսի թագավորի վերջին տերության) «մահացու վերքի բուժումը» — ըստ Հայտ.13:5-7 մարգարեության — պիտի բերի ինչպես Եհովայի ողջ ժողովրդի հալածմանը, այնպես էլ Եհովայի վերջին մարգարեների ոչնչացմանը (144000 մնացորդի), ովքեր այդ ժամանակ գործելու են ՌԴ ազդեցության տարածքում — 1260 օր (3,5 տարի — Դան.7:25; 42 ամիս — Հայտ.11:3-7; 13:5-7):

Հենց սրան ենք մենք սպասում (համարում ենք, որ դեպքերը ՌԴ-ում Ե.Վ.-ի հետ կապված — Դան.7:25-ի և Հայտ.11:3-7-ի նախաբանն են): Բայց եթե դուք համաձայն չեք — գտեք այն տերությանը, ով փլուզում և վերածնունդ է ապրել՝ իր տարածքում հալածելով Եհովայի ժողովրդին մինչ իր փլուզումը և դրանից հետո (այդ նշաններն են Դան.7:25-ը՝ ընդհանուր, իսկ Հայտ.13:1-7-ը՝ մանրամասն բնութագրում հյուսիսի վերջին թագավորի վերջին տերությանը):

Իսկ մենք ցույց տանք 1)գազանի գլխի 10 եղջյուրները ինչ են նշանակում (վերջին տերության) և 2) ինչու է Հայտ.17:11-ի գազանը կոչվում այն յոթից 8-ը:
Սկսենք 10 եղջյուրների նշանակությունից (շատերը դրանք նկարում են գազանի բոլոր գլուխներին, ինչը խոսում է, որ չեն հասկանում գազանի գլուխների և եղջյուրների իմաստը): Եղջյուրները պետք է գտնվեն միայն մեկ գլխի վրա, վերջինի՝ 7-ի: Պարզաբանենք:

Հայտ.13:1-7-ում Դան.7:25ի 11րդ Եղջյուրը պատկերված է 7 գլխանի և 10 Եղջյուրանի Գազանով: Փաստը, որ նա իր վրա մաս-մաս հավաքել է Դան.7գլ 4 գազանների կերպարը (առյուծ, արջ, ինձ և եղջյուրներով հրեշ) — օգնում է հասկանալ, որ այդ տերությունը նույնացվում է հեթանոս  այն հատուկ տերությունների հետ, որոնց օգտագործել է Եհովան Իր ժողովրդի հետ կապված տարբեր հարցերով:

Գազանի 7գլուխը ցույց է տալիս, որ Եհովայի ժողովրդի պատմության մեջ (թե՛ հնում, թե՛ Ն.Կ.-ի էպոխայում) – Աստված  օգտագործել է լոկ 7 հեթանոս  աշխարհակալ ուժ   (գազանը լոկ 7 գլուխ ունի): Հայտնության գրվելու պահին (մոտ մ.թ.100թ.) — 5 տերություն անցել էին, 6րդը կար, իսկ 7րդը (հյուսիսի վերջին թագավորը)՝ ապագայում էր, 10 եղջյուրները՝ նույնպես (Հայտ.17:9,10,12,16):

Ուստի՝ 10 եղջյուրները չեն կարող գտնվել անցյալի տերությունների գլխին. այլ բոլորը ապագա  7րդի գլխին պետք է լինեն` որպես հյուսիսի վերջին թագավորի դաշնակիցներ (Հայտ.17:12): (Հիշեցնենք. Դան.7:7-ի 10 եղջյուրի հետ նրանք ոչ մի կապ չունեն: Դան.7:7-ի 4րդ գազանի 10 եղջյուրը՝ դա Հռոմի փլուզման 10 տերությունն են 20դ. սկզբին, որից «ընկան» Ավս.-Հունգարիան, Գերմանիան և Օսմանյան կայսրությունը):

Հիշեցումը, որ 6րդ գլուխը կար (Եհովայի ժողովրդի վրա) Հայտնության  գրվելու պահին  (մ.թ.100թ.), և դա Հռոմն է — օգնում է որոշել մնացած տերություններին, քանզի Դանիելի գազանները Հռոմից առաջ ցույց են տալիս երեք տերություն. Բաբելոն, Մարա-Պարսկաստան և Հունաստան: Եթե 6րդը Հռոմն է, ուրեմն 5ը Հունաստանն է, 4ը՝ Մարա-Պարսկաստանը, 3ը՝ Բաբելոնը: Մինչ Բաբելոնը Եհովայի ժողովուրդը իր վրա էր զգացել Ասորեստանին և Եգիպտոսին:

Եհովան Եգիպտոսն օգտագործեց Իսրայելի պահպանման և շատացման, իսկ Ասորիներին՝ Հյ.Իսրայելը պատժելու համար: Այսպիսով՝ 7գլուխը — 7 հեթանոս տերություններ են Եհովայի ժողովրդի վրա՝ սկսած հնուց մինչև այս համակարգի վերջը: Ցույց տանք սխեմայով՝ այն հաշվարկով, որ 10 եղջյուրները 7րդ գլխի (հյուսիսի վերջին թագավորի) դաշնակիցներն են, ապագայի եղջյուրները (ոչ թե բոլոր գլուխների, այլ միայն 7-րդի):

Մնաց պարզել, թե ինչու է վերջին տերությունը կոչվում 8րդ գազանը այն յոթից (Հայտ.17:11): Դա այնքան էլ դժվար չէ. վերջին տերությունը ցույց է տրված տարբեր հաշվարկի կետերից: Հիշեցնենք. նա նշանակված է որպես և՛ նոր Եղջյուր (Դան.7:7,8,25), և՛ գազանի 7րդ գլուխ (Հայտ.13:5-7; 17:10):

Հաշվարկի երկու կերպ՝ ըստ Դանիելի և ըստ Հայտնության, որոնք լրացնում են նրա բնութագիրը. նա և՛ հին Հռոմի ժառանգորդն է, և՛ վերջինն է 7 հատուկ տերությունների թվից, որոնց տարբեր ժամանակներում օգտագործել է Եհովան Իր ժողովրդի համար:

Եթե Եհովայի ժողովրդին ճնշող վերջին տերությանը հաշվենք 4րդ գազանի Եղջյուրներով, ապա նա 8րդն է. 10 Եղջյուր էին +1 նորը =11 — ընկան 3= 8րդ նորը դարձավ Եհովայի ժողովրդին ճնշող վերջին տերությունը (Դան.7:7, 8,25): Իսկ եթե նրան հաշվենք Հայտ.17:10-ի գլուխներով, ապա վերջին տերությունը՝ դա 7րդ գլուխն է գլուխ-տերությունների թվից, որոնցից օգտվել է Եհովան.

Ուստի ստացվում է, որ վերջին տերությունը՝ կոչված 8րդ գազանը այն յոթից — դա 8րդ  Եղջյուրն է՝  Հռոմի ժառանգորդը, որ մտնում է  այն  հատուկ  7 տերությունների մեջ,  որոնք օգտագործվել են Եհովայից Իր ժողովրդի հետ կապված տարբեր նպատակներով: Նայենք սխեման.

Իսկ եթե հիշենք Դան.8:20,21ը (որ եղջյուրով գազանը՝ տերությունը և կառավարիչն են միակից), ապա պարզ է և դա. Դան.7:25ի Եղջյուրը՝ դա  հյուսիսի վերջին թագավորի կյանքի ժամանակի վերջին տերությունն է,  որը 3,5 տարի պետք է ճնշի Եհովայի ժողովրդին: Նաև նա — Հայտ.13:3; 17:9, 10-ի  7րդ գլուխն է՝ վերքի ապաքինման շրջանում (բուժվելուց հետո նա կսկսի ճնշել Եհովայի ժողովրդին, Հայտ.13:5-7), նաև գազանն է՝  Հայտ.11:7;13:1,5-7;17:11-ի:

Ընդհանրացնենք վերջին հեթանոս տերության 5 յուրահատկություն, որը ըստ Դան.2,7 գլ. և Հայտ.13,17գլ-ի՝ այս համակարգում նեղելու է Եհովայի ժողովրդին. դրանք օգնում են ըմբռնել ժամանակակից իրադարձությունները և գտնել որոնվող տերությանը.

վերջին հեթանոս տերության 5 յուրահատկություն

1) վերջին տերությունը պետք է ինչ-որ կապ ունենա փլուզված Հռոմ.կայսրության «բեկորների» հետ (Դան.7:7,8);

2) աստվածանարգ փառավոր տերության նրա վերելքը պետք է իրագործվի 20 դարում (Եհովայի պաշտամունքի վերականգնման և երկրի վրա Եհովայի ժողովրդի հայտնվելու ֆոնին, Միք.4:1,2);

3) նրա վերելքը փառավոր աստվածանարգ տերության՝ կոչնչացնի երկաթե Հռոմի 3 եղջյուր (3 գաղութարար կայսրություն. Դան.7:7,8);

4) նա պետք է մահացու վերք ստանա (փլուզման ենթարկվի. Հայտ.13:3,12);

5) նա պետք է վերականգնվի աստվածանարգ տերության ուժով և նեղի Եհովայի ժողովրդին (Դան.7:25; Հայտ.13:5-7):

Մենք մեր 7.4 , 7.5  և 7.6 վիդեոներում ցույց տվեցինք, թե ինչպես են այս յուրահատկությունները մատնանշում արդի Ռուսաստանին (ՌԴ): Եթե դուք կարող եք գտնել այլ մի տերության, ով կհամապատասխանի այս 5 յուրահատկություններին — կիսվեք մեզ հետ:

Իսկ մեզ, հյուսիսի վերջին թագավորի առնչությամբ, մնաց վերլուծել Դան.11 գլուխը՝ այն հարակցելով Եզ.38 գլխի հյուսիսի թագավորի կանխագուշակության հետ: Տա Աստված՝ դա կանենք հաջորդիվ: Որից հետո ծրագրում ենք ցույց տալ Հայտ.13:11-ի երկրից ելնող գառան եղջյուրներով գազանի նշանակությունը:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com