ՄԱՍ 4. ՀՅՈՒՍԻՍԻ ՎԵՐՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԸ

Текст на армянском языке к русскому видео  1.25 Часть 4: последний царь северный 
Это видео на армянском — см. видео 7.7

7.4, 7.5 և 7.6 վիդեոներով փակում ենք շարքը հյուսիսի վերջին թագավորի մասին (Դան.2գլ արձանի թաթերի էպոխայի վերջին հեթանոս տերության կառավարչի), ով այս համակարգում վերջին անգամ պետք է ճնշի Եհովայի ժողովրդին (Դան.11:45): Նա նաև Դան.7:25ի Եղջյուրն է, 7րդ գլուխը Հայտ.17:10ի և գազանը Դան.7:11, Հայտ.11:7; 13:5-7; 17:11ի (կոչնչացվի Արմագեդոնին, Հայտ.19:20; Դան.7:11):

Դանիելի և Հայտնության գրքերից hյուսիսի վերջին թագավորի մանրամասների հավաքագրումը բերում է այն մտքին, որ դա Ռուսաստանն է և իր կառավարիչը — Եհովայի ժողովրդի վերջին ճնշման ժամանակ՝ Արմագեդոնից առաջ (2017թ. Ռուսաստանում Ե.Վ.-ի հալածանքը — համարում ենք Դան.7:25ի և Հայտ.13:5-7ի կատարման նախաբանը):

Ով համաձայն չէ սրան, կամ նրան, որ Ե.Վ. — դա Եհովայի ժողովուրդն է — որոնեք Եհովայի ուրիշ ծառաների՝ ճնշված որևէ այլ տերության մեջ, ով ունի՝ 1) ծագում Հռոմեական կայսրության բեկորներից (Դան.7:7,8); 2) նրա վերելքով — (Հռոմի կայսրության բեկորներից) 3 տերության անկում (Դան.7:7,8,20); 3) փլուզում և վերականգնում զորությամբ (Հայտ.13:3,5-7; Դան.7:25):

Իսկ մենք վերլուծենք Դան.11:36-45ը, որտեղ հյուսիսի թագավորը (ՀյԹ) մենակ չէ, այլ հակասության մեջ է հարավի թագավորի (ՀԹ) հետ: Նրանց իդեոլոգիական և աշխարհի վրա ազդելու ոլորտների հակամարտությունը — վատ կանդրադառնա Եհովայի ժողովրդի վրա, ով կբնակվի ՀյԹ հասանելի տարածքում (կկրկնվի Դան.11գլ. նախկին ՀյԹ և ՀԹ պատմությունը՝ կապված Եհովայի ժողովրդի հետ այս համակարգի ավարտին, Դան.10:14):

Եվ այսպես, վերջին ՀյԹ. Դան.11:36-40  (հմմտ.Դան.7:25; Հայտ.13:5-7) ցույց է տալիս վերջին տերության ձևավորման փուլերը — ՍՍՀՄ-ից (արմատով՝ հին Ռուսիա) — մինչև արդի ՌԴ (վախճանի ժամանակի տերության): ՍՍՀՄ-ը ոչ մեկին հաշվի չէր առնում և վարվում էր իր ուզածով (օր.1939/40 թվերին ինքնակամ իր տարածքին կցեց Բեսսարաբիան, Բուկովինան, Լիտվան, Էստոնիան և Լատվիան):

Դան.11:37. նա կարհամարհի իր հայրերի Աստծուն. հայրերի Աստվածը՝ դա Ռուսական կայսրության հնամենի հոգևոր արժեքներն են, ուղղափառության «Եռանձնյա Աստվածը», որն ուներ Ռուսաստանը մինչ ՍՍՀՄ դառնալը: ՍՍՀՄ-ում այդ արժեքը լիովին արհամարհված էր, նա ուներ իր «աստվածը», որի մասին կխոսենք քիչ հետո:

նաև կանանց ու բոլոր աստվածների ցանկությունները. կանայք՝ ՍՍՀՄ-ի «օգնականներն» են, որոնք օգնում էին կյանքի կոչել նրա ծրագրերը: Դրանք ՍՍՀՄ-ից կախված և Մոսկվային ենթակա հանրապետություններն են: ՍՍՀՄ-ում բոլոր որոշումներն ընդունում էր Մոսկվան, ուստիև ոչ մի ՍՍՀՄ հանրապետության աստված ընդունված չէր և հաշվի չէր առնվում նրանց ինչ-որ ցանկություն:

և իրեն բոլորից բարձր կդասի: ՍՍՀՄ-ը հասավ համաշխարհային ազդեցության՝ ստեղծելով կոմունիզմի գաղափարակիր մի ահռելի սոցիալիստական ճամբար, որը զբաղեցնում էր մոլորակի բնակեցված տարածքի կեսը՝ սփռելով իր ազդեցության ոլորտները աշխարհով մեկ, տես քարտեզը.

Դ.11:38 Իր դիրքում նա փառք կտա ամրոցների աստծուն… նա ոսկով, արծաթով… ցանկալի բաներով կփառաբանի.
Ամրոցների աստվածը — դա զենքի զորությունն է (հնում լավ կառուցված ամրոցները զինվորական հաջողության երաշխիքն էին): Զենքի ուժը — միակ բանն է, ինչին կապավինի ՀյԹ՝ դրանում ներդնելով հսկայական միջոցներ (ոսկի, արծաթ և թանկարժ.քարեր):

Դ.11:39 օտար աստծու հետ զորավոր բերդ կշինի. իրեն ընդունողին …շատերի վրա կառավարիչ կնշանակի, և կբաշխի երկիրը
Օտար աստվածը — դա Կոմկուսն է ի դեմս Կրեմլի (քաղաքագաղափարական կենտրոնը Կրեմլում)՝ կոմունիզմի իդեոլոգիայով իրեն աշխարհի մնացած բոլոր իդեոլոգիաներից բարձր համարող:

Կրեմլը ՍՍՀՄ-ի և Կոմկուսի խորհրդանիշն էր (այնտեղ ապրում էին առաջնորդները, ՍՍՀՄ փլուզումից հետո այն դարձավ ՌԴ նախագահի նստավայրը, ինչպես որ էր մինչև Պյոտր 1-ինը` ցարերի և իշխանների համար): Քաղբյուրոյի բոլոր անդամները և Կոմկուսի երանելի տոմսատերերը՝ դառնում էին հարուստ և պարգև էին ստանում «երկիրը» — մեծ լիազորություններ և ազդեցության ոլորտներ:

Դան.11:40-45 — ցույց են տալիս ՀյԹ տերությանը արդեն այս աշխարհի ամենավերջում. փլուզումից և «մահացու վերքի բուժումից» հետո (Հայտ.13:3): Դա ՌԴ-ն է՝  ՀյԹ  կյանքի  վերջին  ժամանակում, ով պետք է Եհովայի ժողովրդին ճնշի 3,5 տարի (Դան.7:25; Հայտ.13:3,5-7): Պարզաբանենք:

Դ.11:40 Վերջին ժամանակում հարավի թագավորն ու նա իրար կզարկվեն Այս համակարգի ավարտից առաջ աշխարհի արենայում կհայտնվի ՀԹ (ԱՄՆ), իսկ ՍՍՀՄ-ը ՍՍՀՄ-ից կդառնա ՌԴ (Հայտ.13:3): «Վերքի» բուժումը դա այն է, որ ՌԴ կվերականգնի ահեղ զինվորական տերության իր փառքը և երկաթե ռեժիմը (ինչը և նրան հնարավորություն կտա նեղելու Եհովայի ժողովրդին, այն էլ ոչ թե որպես Աստծու ժողովրդի, այլ որպես «աղանդ» ԱՄՆ-ից):

Դան.11:40. ՌԴ (ՀյԹ) փոթորկի պես կգա ԱՄՆ-ի (ՀԹ) վրա և կմտնի երկրներ (ՀԹ). ԱՄՆ (ՆԱՏՕ) և ՌԴ (նրա դաշնակիցներ ըստ ՀԱՊԿ կամ ՇՀԿ) միջև, ազդեցության ոլորտների համար, ինչ-որ մարտ է սպասվում, որի հետևանքով կտուժի Եհովայի ժողովուրդը և որոշ «ամերիկամետ» երկրներ (ՀյԹ կանցնի ՀԹ երկրներով), որոնց կդասվի նաև «փառավոր երկիրը»:

Նա կմտնի փառահեղ երկիրը, ու շատ երկրներ կընկնեն.
Հնում «փառավոր երկիրը»՝ ավետյաց երկիրն էր, մարմնավոր Իսրայելի հարուստ և պտղաբեր բնակության վայրը (Պաղեստինը հենց նրանով էր փառահեղ, որ այնտեղ էր ապրում Եհովայի ժողովուրդը):

Ն.Կ.-ում Եհովայի ժողովուրդը Եհովայի և Նրա Քրիստոսի ծառա հոգևոր Իսրայելն էր, այլ ոչ մարմնավոր (Հռ.2:28,29). Այս համակարգի վերջում նրանց բնակության վայրը կլինեն «կավե» երկրները (Մտ.24:14, «երկաթե» երկրներում ապրել չեն թողնի): Ուստի աշխարհի վերջում փառահեղ երկիրը, օրինակ, կլինի դեմոկրատական Եվրոպան (ՀյԹ տարածքին մոտ ՀԹ ազդեցության երկրներ), ԱՄՆ դաշնակից ՆԱՏՕ երկրները:

Ակնկալե՞լ բառացի պատերազմական կոնֆլիկտ ՌԴ և Եվրոպայի միջև: Օրինակ, ՌԴ կոնֆլիկտի մեջ մտավ Ուկրաինայի՝ ասես դեմոկրատական Եվրոպայի հետ և բռնակցեց Ղրիմը: Իսկ ՆԱՏՕ-ի երկրները, ելնելով միջազգ. պարտավորությունից, ստիպված կոնֆլիկտի մեջ մտան ՌԴ հետ. առայժմ «մարտ» է ընթանում սանկցիաների տեսքով, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո:

Դ.11:41ՀյԹ ձեռքից կազատվեն Եդոմը, Մովաբն ու Ամոնի որդիների գլխավորները.
ՀյԹ և ՀԹ կոնֆլիկտից շատերը կտուժեն(շատ երկրներ կընկնեն), այդ թվում և Եհովայի ժողովուրդը: Իսկ նրան «արյունակից» և Եհովային չծառայող «Եդոմը, Մովաբն ու Ամմոնի որդիների գլխավորները» — չեն տուժի:

Եդոմը Հակոբի/Իսրայելի եղբայր Եսավն է, որ ևս երկրպագում էր Եհովային, բայց քետացիների ավանդույթներով աղճատած (Ծնն.32:3;26:34): Այսօր հոգևոր «Եդոմը» կարող է լինել հեթանոսությամբ շաղախված քրիստոնյա աշխարհը, ինչպես և հուդաիզմը (Քրիստոսին մերժող):

Մովաբն ու Ամոնը Ղովտի աղջիկների որդիներն են, Ծնն. 19:36-38, երկրպագում էին հեթ.աստվածներ Քամոսին և Մոլոխին: Նրանց կարող են ներկայացնել ոչ քրիստոնյա կրոնները (ասենք` իսլամը, բուդդիզմը): Ուստի ՌԴ-ում այս կրոնները, որոնց չեն նեղում (հուդայական, ուղղափառ, իսլամ և այլն) — կազատվեն ՀյԹ ձեռքից (Եդոմ, Մովաբ և Ամոնի որդիների գլխավորներ), ինչը և դիտվում է այսօր (2017թ.):

Օրինակ, ՌԴ, մտնելով Ղրիմ և Դոնբաս (որ սկզբում լինելով Ուկրաինայի կազմում՝ ունեին կողմնորոշում դեպի դեմոկ. Եվրոպա) — ճնշեց այս տարածքի Եհովայի ժողովրդին: Բայց հուդայական, ուղղափառ, իսլամ և այլ կրոններ (Եդոմը, Մովաբը և Ամոնի որդիների գլխավորները)` այս տարածքներում խուսափեցին ՀյԹ պատժիչ «ձեռքի» ճնշումներից:

Եվրոպան ցավագին է արձագանքում ՌԴ-ում մարդու ազատության և իրավունքների ոտնահարմանը (ասես «իրեն են ճնշել») և իր բողոքն է հայտնում ՌԴ-ին ՄԻԵԴ դատական որոշումներով, բայց ՌԴ դա արհամարհում է. նա իր օրենքն ունի: Հոգևոր իմաստով առնվազն այսպես է կատարվում Դան.11:41-ը (ՀյԹ պետք է կոխկրտի ՀԹ դեմոկրատական արժեքները ՀԹ ազդեցության տարածքներում):

Դ.11:42,43 Եվ ձեռքը կմեկնի …և նույնիսկ Եգիպտոսի երկիրը չի ազատվի: Եվ կտիրի Եգիպտոսի …գանձերին.
հնում ՀԹ՝ Եգիպտոսը, ինչպես և հնամենի ՀյԹ — Հուդայում հայտնի էին որպես անդրծովյան հարուստ երկրներ: Այս նկարագրությանը համապատասխանում է ԱՄՆ. արդի ՀԹ և ՀյԹ ևս բաժանում է ծով-օվկիանոսը:

Դ.11:42,43 Լիբիացիներն ու եթովպացիները նրա ետևից կգնան (ՀյԹ ետևից).
սրանք հնում ՀԹ՝ Եգիպտոսի հարևաններն էին: Ժամանակակից խոսքով՝ սրանք ԱՄՆ կողմնակիցներն են (արդի ՀԹ-ի). ԱՄՆ և ՌԴ կոնֆլիկտում — ԱՄՆ-ի որոշ հարևաններ կանցնեն Ռուսաստանի (ՀյԹ) կողմը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի կոնֆլիկտի հետևանքը կլինի այն, որ Ռուսաստանը կտիրի ԱՄՆ գանձերին: Այսինքն ՀյԹ և ՀԹ միջև կոնֆլիկտը տնտեսական բնույթ կունենա՝ ԱՄՆ-ի համար նեգատիվ հետևանքով (մանրամասն տես Դանիել 11 գլխի վերլուծականում, ՊԱ կայքում (ռուս.):

ՌԴ իր գործողություններով կարող է սադրել ԱՄՆ տնտեսության անկումը (ասենք, դոլարի տապալում կամ ներքին կոնֆլիկտ, ինչը կբեկի ԱՄՆ էկոնոմիկան): Սա թվում է անհնար, բայց ամեն ինչ Աստծու ձեռքին է, Ով հսկում է վերջին ՀյԹ արշավն ու նրա հաջողությունը (ներկայումս ԱՄՆ անհանգստացած է կիբերպատերազմով. բավական է կոտրել բորսային սերվերները, և ԱՄՆ էկոնոմիկան կտապալվի: Պատահական չէ, որ Էդվարդ Սնոուդենը մինչ 2020 թ. ապաստան է ստացել ՌԴ-ում):

Արդյունքում մեծապես կտուժի ԱՄՆ էկոնոմիկան, ինչից էլ՝ համաշխարհային էկոնոմիկան (համաշխ. առևտրի շրջանառության 80% կատարվում է ամերիկյան $): Իսկ ՌԴ կմնա հաղթանակած դիրքում, բայց ոչ երկար: (Հայտ.17:12,13,16 և 18գլ. ցույց են տալիս ինչպես է ՀյԹ/գազանը իր դաշնակիցներով փլուզում համաշխարհային էկոնոմիկան՝ իրերի այս համակարգի հիմնասյունը. Բաբելոնը — դա Սատանայի կառավարման ողջ սիստեմն է):

Դ.11:44 Բայց արևելքից և հյուսիսից լուրեր կգան, որոնք կանհանգստացնեն նրան, և նա մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի. ՌԴ արևելքից (օրինակ Հյ.Կորեա, Չինաստան, Ճապոնիա կամ ԱՄՆ, Ալյասկա) մի բան խիստ կվրդովվեցնի ՀյԹ, և նա «հնարքի» դիմելով, պատերազմական մեծ կոնֆլիկտ կհարուցի աշխարհում (Հայտ.9:14-18-ում ցույց է տրված վերջին համաշխարհային պատերազմը):

Դ.11:45 Դեպքերի այս դրվագում ՌԴ կտեղավորվի ծովի և փառահեղ սուրբ լեռան միջև: Այստեղ տրված են սուրբ Երուսաղեմի «կոորդինատները», որ կանգնած էր բառացի Սիոն լեռան վրա. նա գտնվում էր Միջերկրական ծովի և Մորիա տաճարային լեռան միջև:

Բայց այս համակարգի ավարտին ՀյԹ կհասնի հոգևոր «Երուսաղեմին»՝ Եհովայի վերջին մարգարեների ապրելու տեղին (144000 մնացորդին, հոգևոր սուրբ «Երուսաղեմի» ներկայացուցիչներին): Հայտ.11:7-ը հայտնում է, որ ՀյԹ (գազանը) նրանց կսպանի, բայց ինքը մի որոշ ժամանակ՝ մի քիչ էլ կմնա ու կհասնի իր վախճանին Արմագեդոնին (ինչպես և մնացած բոլորը, Հայտ.16:10-21; Դան.7:11):

Այսպիսով՝ վերջին ՀյԹ (Դան.7:25-ի Եղջյուրը և գազանը Հայտ.11:7;13:5-7;17:11-ի, և Եհովայից օգտագործված 7 տերությունների 7-րդ գլուխը, Հայտ.17:10) իր 10՝ միևնույն ամբիցիոզ նպատակներն ունեցող դաշնակիցներով (17:11-16) — կսկսեն նեղել Եհովայի ժողովրդին (կկռվեն Քրիստոսի հետ) և կհակառակվեն ԱՄՆ-ին (և ՆԱՏՕ-ի երկրներին)` համաշխարհային ազդեցության պայքարում: Տես սխեման.

ՀյԹ և ՀԹ հակամարտությունը կրախի կմատնի հմշխ. էկոնոմիկան (Հայտ.18), որից հետո կլինի Արմագեդոնը:
Ինչ վերաբերում է Եզ.38գլ. Գոգին՝ այդ մարգարեությունը կկատարվի Հիսուս Քրիստոսի 1000 տ. իշխանությունից հետո (այն կրկնում է միայն Հովհաննեսը՝ 1000 տարվա վերջում Եհովայի ժողովրդի վերջին փորձության հետ կապված, Հայտ.20:7-10): Դրան գումարած.

Եզ.38:18-23ը ասում է՝
1) այն օրը, երբ Գոգը գա Եհովայի ժողովրդի վրակոչնչացվի կրակով և ծծմբով, իսկ Դան.7:25 և Հայտ.13:5-7ը ասում է, որ Եհովայի ժողովուրդը 3,5 տարով կտրվի Հյ.Թ;
2)մեծ փրկություն Արմգ. առաջ — չի լինի (Աստված մահվան քնով հանգստում կծածկի Իրեններին, Հայտ.14:13; Մտ.24:40, տես 7.3 վիդեոն): Իսկ վերջին ՀյԹ կոալիցիան տրված է եղջյուրներով — գազանի դաշնակիցներով:

Հաջորդիվ կքննարկենք երկրից ելնող 2րդ գազանի նշանակությունը (Հայտ.13:11,12,15):

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com