Երկրից ելնող ԳԱԶԱՆԸ (Հայտ.13:11)

Текст на армянском языке к  видео  1.26 на русском яз.
Это видео на армянском — см. видео 7.8

7.4; 7.5; 7.6; 7.7 վիդեոները ցույց տվեցին ով է Հյուսիսի վերջին Թագավորը: Այս վիդեոն ՀյԹ-ի հոգևոր գլխավոր օգնականի մասին է, ով հատուկ դեր կունենա այդ տերության ռեժիմի և իդեոլոգիայի վերածննդի մեջ ու նրա փոխանցմամբ՝ ՀյԹ-ը հալածանք կսկսի Եհովայի ժողովրդի դեմ: Հոլովակը ցույց կտա նաև 666 թվի նշանակությունը:

Հայտնության մեջ այս հոգևոր օգնականը պատկերված է Հայտ.13:11-18-ում՝ կեղծ գառան տեսքով. նա ուներ երկու եղջյուր՝ գառան նման, և խոսում էր վիշապի պես (Հայտ.13:11): Ճշմարիտ Գառից (Հիսուս Քրիստոսից) — միայն եղջյուրներն են, բայց բերանը՝ վիշապի է: Նկարիչն այսպես է նրան պատկերել.

Համաձայն ենք, գեղեցիկ չէ: Բայց կարևորը միտքը որսալն է. այս «գազանը» ընդունում է Աստծու Գառան (Հիսուս Քրիստոսի) լոկ տեսքը, բայց նրա սիրտը շատ հեռու է Քրիստոսից, ուստիև նրա բերանի խոսքերը (սրտի պարունակությունը, Ղկ.6:45) — վիշապի՝ հին օձի, Սատանայի խոսքերն են (Հայտ.12:3,9; 13:11):

Եվ այսպես, 2րդ գազանը — սուտ գառն է կամ սուտ քրիստոսը (ինչը նույնն է): Քրիստոսը Աստծու մարգարեն էր, իսկ սուտ քրիստոսը — Սատանայի մարգարեն է: Հայտ.19:20-ը ցույց է տալիս, որ 2րդ գազանը 1-ինի օգնականն է ու սուտ մարգարեն. նա հոգևոր, կրոնական մարմին է, այլ ոչ քաղաքական (երկու գազանը նշան են, որ կրոնը ՀյԹ տերության մեջ անջատ է պետությունից):

2րդ գազանի մեջ սուտ մարգարեին ճանաչել կարելի է և մյուս «ծայրից». քանի որ նա խոսում է վիշապի պես, ուրեմն հանդիսանում է վիշապի (Սատանայի) խոսքերի փոխանցողը կամ Սատանայի մարգարեն (մարգարեն դա նա է, ով փոխանցում է վերինների խոսքը): Սա Գառան դիմակն է կրում (իբր Աստծու ծառա է), բայց խոսում է այն, ինչ պետք է Սատանային. այն, ինչ հեռացնում է Եհովայի պաշտամունքից: Տանք նրա ուրիշ հատկանիշները:

Հայտ.13:11 Ապա տեսա մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից: 2րդ գազանը պատմության արենա է ելնում վերքից բուժված 1ին գազանի հետ (վերջին ՀյԹ): Մինչև ՍՍՀՄ-ից ՌԴ վերածնունդը՝ կրոնը ՍՍՀՄ-ում ողջունելի չէր ընդհանրապես, նրա խորհրդանիշն էր աթեիզմը, իսկ աստվածը՝ կոմ.պարտիան (կրոնական կազմակերպության ստեղծման համար պայմաններ չկային):

Բայց «երկիրը» (երկրային, ոչ հոգևոր հասարակարգը) իր կարիքից դուրս կբերի 2րդ գազանին (նա ելնում է երկրից). 2րդ գազանը պետք է գալիս ոչ թե, որ ՀյԹ տերության բնակիչները ճշմարիտ Աստծու որոնման սուր կարիքն են զգում, կամ ցանկանում են ՀյԹ տերության մեջ արդարության և Աստծուն հնազանդվելու ճանապարհը հարթել: Հապա ինչի՞ համար:

2րդ գազանը ՀյԹ տերության մեջ կվերածնվի, որպեսզի հեշտացվի տերության բնակչության գիտակցական մանիպուլյացիան, նրանց հույզերն ու ցանկությունը ուղղորդվի ՀյԹ-ին քաղաքականապես շահավետ հուն: Ուստի 2րդ գազանի երկրից ելնելը նշանակում է, որ նա ոչ երկնային, այլ երկրային ծագում ունի (նա մարմնավորից, ոչ ճշմարիտ Աստծուց է հայտնված):

Քանի որ համարում ենք, որ վերջին ՀյԹ-ը — դա ՌԴ-ն է, ուստի 2րդ «գազանը» — դա ՌՈւԵ-ն է (ՌԴ-ում ՀյԹ-ի հոգևոր օգնականը — Ռուս Ուղղափառ Եկեղեցին): Ով համաձայն չէ — որոնեք այն կրոնը, ով օգնում է ՀյԹ-ին (ըստ ձեզ), իսկ հետայսու հոլովակում ՌՈւԵ-ի փոխարեն պատկերացրեք նրան (մենք տալիս ենք Հայտ.13:11-18-ի նշանակությունը, իսկ թե որ կրոնական կազմակերպությանն է նա համընկնում — որոշեք ինքներդ):

ՌՈւԵ դիրքերի ամրապնդումը սկսվեց ՍՍՀՄ փլուզումից հետո: Թեպետ ՌԴ-ում կան նաև կաթոլիկներ և բողոքականներ, բայց Ռուսաստանի պատմության մեջ ավանդական հատուկ դերը խաղում է ուղղափառությունը (տես «Խղճի ազատության և կրոնական միավորման մասին» №125 Ֆեդեր.օրենքի ներածականը): Կարճ ասած՝ ՌՈւԵ-ն ՌԴ-ում արտոնյալ և ազդեցիկ դիրք է գրավում:

Ինչպես հիշում ենք — ուղղափառությունը Ռուսաստանի ժառանգությունն է Բյուզանդիայից (Հռոմի Արևելյան կայսրության): ՌՈւԵ-ի պետական սկիզբը դրվեց 988թ. սուրբ իշխան Վլադիմիրի կողմից: Այսօր ՌՈւԵ-ն մեծ ազդեցություն ունի ՌԴ հասարակաքաղաքական կյանքում (պետության և Եկեղեցու համագործակցությունը միավորում է Ռուսաստանի հասարակությանը, գուգլով):

Հայտ.13:12 Նա գործում է նրա առաջ (վիշապի առաջ)՝ առաջին գազանի ամբողջ իշխանությամբ… կեղծ գառը գործում է ի շահ Սատանայի՝ նրա «արենայում» և նրա հովանու տակ: Կեղծ գառը և ՀյԹ-ը — երկուսն էլ տվյալ ժամանակում հավասար ծառայության են կանգնած Սատանայի առջև և ունեն մեծ լիազորություններ: (հմմտ.Հայտ.16:20):

Կեղծ քրիստոսը լիազորված է հանդես գալ որպես ՀյԹ մունետիկ և զինակից՝ բոլոր այն դեպքերում, երբ ՀյԹ-ը իր քաղաքականությունն է թելադրում ՌԴ մասսաներին (ՀյԹ-ը «գործում» է իր հոգևոր ուսուցչի հովանու տակ, որը հմտորեն Աստծու ծառա է կերպավորում: Իսկ կեղծ քրիստոսը — ՀյԹ հովանու տակ):

Կեղծ մարգարեի եռանդն ուղղված է ՀյԹ-ի և վերածնված տերության փառաբանմանը. նրա ջանքերի շնորհիվ ՀյԹ-ի ժողովրդին կպատվաստվի անսովոր հայրենասիրության զգացմունք, սեր դեպի ՌԴ լավագույն հոգևոր ավանդական արժեքները և ագրեսիվ հակակրանք դեպի նրանց, ովքեր այդ արժեքները կմերժեն:

Հայտ.13:12 և ստիպում էր երկրին ու նրա բնակիչներին երկրպագել առաջին (բուժված) գազանին: Կեղծ մարգարեն կստիպի ՌԴ ժողովրդին երկրպագել վերջին ՀյԹ-ին. դիմելով ճիշտ և սուտ ամեն միջոցի՝ ժողովրդին կվարժեցնի որպես կուռք պաշտել ՀյԹ-ին և ակնածանքով ու սրտի թրթիռով ընդունել նրա ամեն մի քայլը (ինչը հետագայում կնպաստի, որ միասին հալածեն Եհովայի ժողովրդին):

Հայտ.13:13 և մեծ նշաններ էր անում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա մարդկանց աչքերի առաջ Ուղղափառությունը ՌԴ-ում ակնառու է մի առանձնակի ձիրքով. հրաշքների և այլևայլ նշանների միջոցով ազդել մարդկանց զգացական ընկալումների վրա: ՌՈւԵ-ի բոլոր հրաշքների հաշվարկը այն է, որ ուժգին էֆեկտով ՌԴ բնակչությանը գրավեն դեպի ՌՈւԵ:

Օրինակ, ՌՈւԵ-ն ունի լացող սրբապատկերներ, օդում երևացող խաչի նշաններ, սրբավայրեր եվ բուժիչ ջրեր, խորհրդավոր ծեսեր, Տիրոջ Գերեզմանի տաճարից՝ «երկնքից իջած» բարերար կրակ և այլն (մայրաքաղաքային ՌՈւԵ-ն այդ երկնային կրակի ներգործությանը հատուկ նշանակություն է տալիս և ամեն տարի նրա ետևից Երուսաղեմ է ուղարկում իր լիազորներին):

Ողջ աշխարհում ՌՈւԵ-ի տաճարների փայլը, հրաշքները և ՀյԹ-ի (աշխարհանվաճ) արտաքին քաղաքականությունը — օգնում են 2 «գազանների» «համերաշխ տանդեմին» իրենց հպատակներին (հոտին) ուղղորդել ցանկալի իդեոլոգիական հուն և ամենուր մեծ անվանում ունենալ (օրինակ, ՌՈՒԵ-ն իր թեմերն ունի նույնիսկ Ճապոնիայում և Չինաստանում):

Հայտ.13:14 Եվ նշաններով… նա մոլորեցնում էր երկրի բնակիչներին և ասում, որ պատկերը կերտեն (վերքից բուժված 1-ին գազանի): Կեղծ մարգարեի հրաշքները կհրապուրեն ՌԴ բնակչությանը. խաբեությամբ նրանց մտքում կամրապնդեն ՀյԹ-ի զորության փառքը և Ռուսաստանի վերազարթնած ավանդական արժեքները:

որ պատկերը (դիմանկարը) պատրաստեն գազանի…
ՌՈւԵ-ի ջանքով ՌԴ-ի ղեկավարը ժողովրդի աչքում բարձրացվում է ժողովրդական հերոսի և կուռքի պատվանդան (ՀյԹ-ը — Ռուսական կայսրության անցած հոգևոր փառքի և միաժամանակ ՍՍՀՄ-ի զորության վերածնության խորհրդանիշն է): (ՀյԹ-ից և ՌԴ-ից ստեղծվում է կուռք, «սրբապատկեր». ՌԴ ժողովուրդը աստվածացնում է ՀյԹ-ին, Ռուսաստանի փրկարարին, և ծնրադրում նրան ասես սրբապատկերի առաջ:

Հայտ.13:15 Եվ նրան տրվեց, որ շունչ տա գազանի պատկերին (կենդանացնի ՀյԹ «սրբապատկերը»): Արդյունքում 2րդ «գազանի» ջանքերով վերածնված երկրի բնակչության սրտում 1-ին «գազանի» (ՀյԹ) անկենդան պատկերը կկենդանանա և կդառնա կենդանի կուռք. տերության ողջ բնակչությունը կաստվածացնի թե՛ Ռուսաստանը, թե՛ նրա ղեկավարին — ՀյԹ-ի փրկարարին: Օրինակ այսպես.

Կեղծ մարգարեի ջանքերով՝ ՀյԹ-ի իդեոլոգիան, որ կհիշեցնի ՍՍՀՄ -ի իդեոլոգիան (անսովոր ուժգին հայրենասիրություն եվ սեր դեպի Ռուսաստանը, թշնամու որոնում և մարտ նրա հետ, հանուն հայրենիքի՝ կյանքի զոհաբերում, նվիրում ի շահ Ռուսաստանի և այլն) — կրկին կհառնի ՌԴ բնակչության սրտում և մտքում, ինչը թույլ կտա հեշտությամբ մոլորեցնել ժողովրդական մասսաներին՝ հանուն հայրենիքի (այսինքն՝ ՀյԹ) շահերի:

Հայտ.13:16 ԵՎ (2րդ գազանը) կհարկադրի բոլորին… որ նրանց աջ ձեռքին կամ նրանց ճակատներին նշան դնեն: Կեղծ մարգարեն այնպես կանի, որ վերածնված տերության բնակիչները կուռքի «դրոշմը» ստանան (ոչ միայն «պաշտեն» ՀյԹ-ին). նրանց վրա իրենց «տիրոջը» պատկանելու դրոշմը կդրվի՝ ի հավատարմություն և ճանաչում նրա՝ որպես Ռուսաստանի բարձրյալի:

Փոքրերին եվ մեծերին — ակնարկում է ՌԴ տարբեր հասարակական դիրքեր; հարուստներին եվ աղքատներին — տարբեր սոցիալական վիճակ; ազատներին ու ծառաներին — այսինքն ցանկացած կատեգորիայի քաղաքացու վրա՝ այն տարածքում, որտեղ ՀյԹ կուռք է և տեր — կունենա սեփականատիրոջ ազդեցության լծակ:

որ մարդկանց աջ ձեռքին կամ նրանց ճակատներին նշան դնեն, Սա ՀյԹ-ին հավատարմության «դրոշմ» է, կեղծ մարգարեի ջանքով մտածված, որ կօգնի կուռք-միապետին կառավարել իր տերության հպատակների մտքերը (նշան ճակատին) և գործերը (նշան ձեռքին) (այսինքն ՀյԹ-ի մարտավարության մեջ 2րդ գազանը «գործիք» է՝ բնակչության գիտակցությունը ՀյԹ-ին հարմար իդեոլոգիական հուն ուղղորդելու համար):

Օրինակ, ՀյԹ-ին դուր չի գալիս «ինչ-որ Վանյա»: ՌՈւԵ-ի հետ համատեղ ջանքերով, ՌԴ ժողովրդին ցույց կտրվի, որ այդ «Վանյան» ՌԴ թշնամի է: ՌԴ ողջ ժողովուրդը՝ հանուն հարյենյաց — ակտիվ պայքար կսկսի «Վանյայի» դեմ (այս կերպ ՌԴ ժողովրդի սրտերում և մտքում ՀյԹ-ը կկենդանանա՝ նրանց մտքում և սրտում իրենց տիրոջը տված հավատարմության «դրոշմ»/նշանով — շնորհիվ կեղծ մարգարեի):

Հայտ.13:17 և որ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով ունի նշանը, գազանի անունը կամ նրա անվան թիվը: Այստեղ գնել-վաճառելու (առևտրի) միջոցով ցույց է տրված ՌԴ տնտեսական համակարգը՝ աղբյուրը բարգավաճման. միայն ՀյԹ-ի նվիրյալ հպատակներին կհաջողվի այդ գետնի վրա հարստանալ:

Սակայն կա և «հոգևոր առևտուր» (Մտ.25:27). կիսվել հոգևոր արժեքներով կարող են միայն ՀյԹ երկրպագուները: Քանի որ Եհովայի ժողովուրդը չի երկրպագի ՀյԹ-ին (չի ընդունի կուռքի նշանը իր ճակատին և ձեռքին) — նրան չի թույլատրվի իր հոգևոր արժեքները տարածել ՀյԹ-ի ազդեցության տարածքում (նաև մնացածին, ով չի երկրպագի ՀյԹ-ին):

նշանը, գազանի անունը կամ նրա անվան թիվը:
Նշանը (կուռքի «դրոշմը») նշանակում է, որ բոլոր «դրոշմվածները» իրենց կյանքի կերպով ցույց կտան, որ ՀյԹ-ին ընդունել են իրենց բարձրյալ: Նրան հաճեցնելու համար, ՀյԹ-ի նվիրյալները կձգտեն ընդօրինակել նրա հայացքներն ու դիրքորոշումը՝ շուրջը կատարվողին (Ս.Գրքում անունը ցույց է տալիս այն կրողի էությունը):

այն մարդու թիվ է, և այդ թիվն է 666:
ՀյԹ-ի «դրոշմը» (նշանը) — դա մարդու թիվ է:
Աստծու թիվն է — 7: Միաբանության իմաստով՝ Աստծու նշանը «առկա» է Իր սուրբ ծառաների վրա երկնային Հոր հետ (7), Նրա որդու հետ (ճշմարիտ Գառի, 7) և սուրբ ոգու հետ (7): Սրբության ընդհանուր նշանն է — 777 (Հայտ.7:3):

Այդ սուրբ մարդիկ (ովքեր կընդգրկվեն 144000ի մեջ, Հայտ.7:3,4; 20:6) նման հոգևոր «դրոշմով»՝ իրենց կյանքի կերպով ցույց են տալիս, որ ծառայում են Աստծուն «եռակի» եռանդով. իրենց վրա տեր են ճանաչում միայն Եհովային, ձեռք են բերել Քրիստոսի միտքը և գործում են սուրբ ոգուց շարժված, որի համար էլ նրանց գործերը հաճո են Եհովային:

Իսկ 666 նշանը (Աստծու ծառաների նշանի օրինակով) դրված է ասես Աստծու հակառակորդի ծառաների վրա և նշանակում է եռանդի «եռակի» միաբանություն Սատանայի, կեղծ մարգարեի և անմաքուր ոգու հետ (666): Դրա համար — նրանց գործերը չար են: Դա բոլոր կեղծ հավատացյալների նշանն է (ովքեր անմեղ «գառնուկների» սոսկ արտաքին տեսքը ունեն, իսկ ներսից լիքն են չարությամբ, թալանով և նենգությամբ, Ղկ.11:39; 2Տիմ.3:5):

Աստծու դրոշմով նշված Հիսուս Քրիստոսի իշխանակիցները հանդիսանում եմ Աստծու, Քրիստոսի և արդարության ծառաներ՝ հասկացողության բարձրագույն իմաստով:
Իսկ գազանի ծառաները, եթե չփոխվեն, կդառնան երդվյալ աստվածանարգներ՝ արժանի մահվան (Հայտ.16:1,2):

Գազանի նշանի տակ կարող է «ընկնել» նույնիսկ Եհովայի ծառան: Ի՞նչ կերպով: Գազանը — դա աստվածընդդեմ է սկզբունքորեն, իսկ բոլոր նրա կնքվածները հակառակվում են Աստծուն, Քրիստոսին և սուրբ ոգուն: Օրինակ, 1-ին դարում Եհովայի ժողովրդից նրանք, ովքեր գիտեին Հիսուս Քրիստոսին, ըստ էության դրոշմվեցին 666 նշանով. նրանք սիրեցին ավելի մարդկային պատվերները (կեղծ մարգարեի խոսքը — մարդկային պատվիրանների խորհրդանիշն է, Մարկ.7գլ):

Նույնը կարող է և այս համակարգի ավարտին Եհովայի ժողովրդի մեջ պատահել նրանց, ովքեր մարդկային պատվիրանները Աստծու խոսքից ավելի կսիրեն ու կաղավաղեն Աստվածաշնչյան դասերը: Ինչպես որ Եհովայի ժողովրդի 1-ին դարի առաջնորդներն էին նեղում Քրիստոսին` նրանք էլ կնեղեն նրանց, ովքեր ցույց կտան իրենց սխալները՝ հորդորելով ուղղել դրանք (Մտ.23:34):

Այսպիսով. 2րդ գազանը երկրից — կրոնական կազմակերպություն է, որ գլխավորում է վերջին հեթանոս տերության վերջին ՀյԹ-ի հոգևոր իդեոլոգիան: ՀյԹ-ի և ՌՈւԵ-ի բարեկամական «տանդեմի» շնորհիվ վերջին տերության բնակչությունը «ծրագրավորված» կլինի մարտնչելու Ռուսաստանի շատ թշնամիների, այդ թվում և՝ Եհովայի ժողովրդի դեմ (Դան.7:25 և Հայտ.13:5-7):

Այդ «տանդեմի» ազդեցության ուժը ՀյԹ-ի վերջին տերության բնակչության վրա նույնքան զորեղ կլինի, որքան զորեղ է, օրինակ, Ռուսաստանի ժամանակակից քաղաքական և հոգևոր լիդերների ուժը, ազդեցությունը և համագործակցության արդյունավետությունը.

Հայտ.13-ի 1-ին և 2-րդ «գազանների» «տանդեմի» համագործակցության հետևանքը կլինի Եհովայի ժողովրդի հալածանքը նրանց ազդեցության տարածքում (ինչն արդեն տեսնում ենք, օրինակ, Ռուսաստանում, Դոնբասում և Ղրիմում, Հայտ.13:5-7; Դան.7:25):

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com