ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ԻՄԱՍՏԸ

Текст на армянском языке к  видео  1.6 на русском яз.
Это видео на армянском — см. видео 7.9

«Երուսաղեմ — ճշմարտության քաղաք» (Զաք.8:3): Եհովայի Վկաներ

Երուսաղեմը՝ Հին Ուխտի մարգարիտն է:
Ի՞նչ գաղտնիք է թաքնված այս «քաղաքի» ետևում:
Երուսաղեմը — (եբր. יְרוּשָׁלַיִם‏ Երուշալա(յ)իմ) — Ամենակարող Աստծու Կառավարման Սիստեմի խորհրդանիշն է: Այն կազմված է Եհովայի արդար կառավարիչներից, Նրա օրենքներից, Իր ժողովրդի ուսուցման մեթոդներից և կառավարումից:

Ս.Գիրքը նկարագրում է երեք հոգևոր «Երուսաղեմ», որոնք ներկայացնում են Եհովայի Կառավարման Սիստեմը Նրա արարչությունում:

1) «Վերին Երուսաղեմ»:
Սա Երկնային և Գերագույն «Երուսաղեմն» է Եհովայի արարչությունում:

«Կազմված» է Գերագույն Թագավորից — Եհովայից + բոլոր Նրա ոգեղեն երկնաբնակ օգնականներից (Եբր.12:22): Շնորհիվ նրանց ոգևորիչ համագործակցության — երկրի վրա հայտնվում են Եհովայի օծյալները (Գաղ.4:26):

2) Նոր «Երուսաղեմ», որը Քրիստոսի հազարամյա թագավորությունից հետո՝ իջնում է երկնքից Երկիր:
«Կազմված» է Գերագույն Թագավոր Եհովայից + Երկրագնդի թագավոր Հիսուս Քրիստոսից + Քրիստոսի 144000 իշխանակիցներից (Հայտ.21:2,10,22): Կկառավարի Եհովայի երկրային հպատակներին ողջ հավիտենության ընթացքում (Հայտ.22:1-5):

3)Քրիստոսի հազարամյա թվականության «Երուսաղեմ»: «Սիրելի քաղաքը» (Հայտ.20:8):
«Կազմված» է թագավոր Հիսուս Քրիստոսից + 144000 նրա օգնական/իշխանակիցներից, որոնք երկրից երկինք են վերցված (Հայտ.5:10; 14:1-5; 20:6):

Թեպետ այս երեք «Երուսաղեմները» տարբերվում են իրենց կազմով՝ բոլորը «կառուցված» են Եհովայի կողմից և ծառայում են մեկ ընդհանուր նպատակի. երեք «տեսակներում» էլ Եհովայի Կառավարման Սիստեմը ներկայանում է Եհովայի «օգնականուհու» (հոգևոր «կնոջ») դերով՝ ի արդարացում Նրա գերիշխանության. «Երուսաղեմը» կոչված է գովաբանելու և փառաբանելու երկնային Կառավարիչ Եհովային՝ ողջ հավիտենության ընթացքում (Սաղ.148:1; Հայտ.4:11; 21:22-27):

Եհովայի Կառավարման Սիստեմի էությունը Երկրի ողջ բնակչությանը ցույց է տրված բառացի Երուսաղեմի՝ Եհովայի ժողովրդի Հին Ուխտի մայրաքաղաքի կառուցվածքի օրինակով.

Աստված Ինքն Իր «բնակության» համար ընտրեց այս քաղաքը և «բնակվեց» Երուսաղեմի տաճարի «Սրբության Սրբոցում» (3 Թագ.11:36; Սաղ.132:7,13):

Ուստի զարմանալի չէ, որ Եհովայի Կառավարման Սիստեմը պայմանական կոչվում է «Երուսաղեմ», «քաղաքի նմանությամբ» մի կառուցվածք, որտեղ կա Գլխավոր (Եհովա) և Գլխավորի օգնականներ — տարբեր կարգի հոգևոր կառավարիչներ, որ ճիշտ «հունով» են ուղղորդում Եհովայի հպատակների կենսագործունեությունը (Սաղ.122:3):

Բառացի Երուսաղեմը գտնվում էր Սիոն սարի վրա, և մարգարեները փոխաբերաբար նրան կոչում էին «Սիոնի դուստր», որի հետ Եհովան հավատարմության երդում էր կապել (փոխաբերաբար — «կին» էր վերցրել, Ես.1:8; 54:5; Եզ.16:3,8): Երկրի բոլոր ժողովուրդների համար՝ Երուսաղեմը դարձավ Եհովայի մասին հոգևոր ճշմարիտ գիտելիքների և արդարության ու մարդու կեցության իմաստի ակունքը (Զաք.8:3; 2Օր.4:6,7; Մտ.5:35; Սաղ.122:3; 132:13):

Հ.Ու.-ում Եհովայի իշխանությունը ներկայացնում էին Եհովայի ժողովրդի «քաղաքային իշխանները և հոգևոր ուսուցիչները» (Երուսաղեմում ապրող օծյալ թագավորները և տաճարի քահանաները) — գումարած այլ բնակավայրերում քաղաքայիններին ներկայացնող մնացած վարչապետերը (Ել.19:6; 1Տրգ.28:5; 29:23; Նեեմ.11:1,3ա,4-19; 3Թագ.8:1):

Քանի որ քաղաքն ինքը չի կարող բառացի իմաստով Եհովային հավատարիմ կամ անհավատարիմ լինել, «հավատարիմ քաղաք» արտահայտությամբ նկատի է առնվում Եհովայի ժողովրդի ղեկավար կազմի հավատարմությունը (Ես.1:21):

Ժողովրդի արդարությունը միշտ կախված է նրանից, թե հավատարի՞մ են արդյոք Եհովային Նրա օգնական-ղեկավարները (2Տրգ.12:1):

Հ.Ու.-ի «Երուսաղեմը» (Եհովայի ժողովրդի «ղեկավար կազմը») պետք է լիներ «սուրբ Երուսաղեմ»՝ Եհովային հավատարիմ «օգնականուհի» — փոխաբերաբար՝ Նրա հոգևոր «կինը», որ Աստծու համար արդար ժողովուրդ է «ծնում» (Եզ.16գլ.; Ծն.2:18,24): Ճիշտ ղեկավարումը և հոգևոր ճշմարիտ ուսուցումը կնպաստեր, որ Իսրայելում ձևավորվեր արդար մի ժողովուրդ:

Բայց «Երուսաղեմը» հնում դավաճանեց Եհովային. ժողովրդի կառավարիչները փոխանակ հավատարիմ «սուրբ Երուսաղեմ» դառնալու — ժամանակի ընթացքում նմանվեցին «Սոդոմին» և վերջնական արդյունքում՝ մերժեցին իրենց մոտ ուղարկված Եհովայի Քրիստոսին (Ես.1:10,21-23; Մտ.16:21; Գրծ.3:14,15,17):

Այս հանցանքի համար՝ իրենք կառավարիչներն էլ, մ.թ.70թ.- բառացի Երուսաղեմի և Հին Ուխտի դարաշրջանի հետ միասին — լքվեցին Աստծու կողմից (Մտ.23:37,38; Ղկ.21:20; Հռ.10:4):

Երուսաղեմը թողնվեց Եհովայից, քաղաքը հռոմեացիները հիմնահատակ ավերեցին, տաճարը՝ թալանի ու կրակի մատնվեց, բնակիչները՝ սպանվեցին, իսկ կենդանի մնացածները՝ ծախվեցին ստրկության (Մտ.23:38):

Նոր Ուխտի դարաշրջանում Եհովայի նոր ժողովրդին՝ բոլոր ազգերից քրիստոնյաներին — սկսեց կառավարել հոգևոր «Երուսաղեմը»:

Նրա ղեկավարն ու քահանայապետը դարձավ հարություն առած Հիսուս Քրիստոսը՝ Երկրի ապագա Թագավորը (Կող.2:10; Եփ.5:23; Հայտ.11:15; 20:6):

1-ին դարում և մինչ մ.թ.70թ.՝ Եհովայի գործում Քրիստոսը ևս ուներ օգնականներ. հրեշտակները, Եհովայի ժողովրդի «մայրաքաղաքային կառավարիչ խորհուրդը»՝ սուրբ ոգով օծված Երուսաղեմի առաքյալները, ուրիշ օծյալ-առաքյալներ (ինչպես Պողոսը և Բառնաբասը), և այլ քաղաքների ժողովներում Քրիստոսի առաքյալներին ներկայացնող ժողովների երեցները (Գրծ.8:26;15:4,6;14:14; Տիտ.1:5):

Եհովայի ժողովրդի ղեկավարման ժամանակակից ձևաչափը նույնը պետք է լինի. գլուխը՝ Հիսուս Քրիստոսն է: Նրան օգնում են հրեշտակները (Եբր.1:14); օծյալների կենտրոնացված «մայրաքաղաքային» կառավարիչ խորհուրդը; ամբողջ աշխարհի ուրիշ օծյալները և ժողովների երեցները, որոնք ներկայացնում են «մայրաքաղաքային» ղեկավարներին:

Եթե սխեմայով նկարենք Եհովայի Կառավարման Սիստեմի «Երուսաղեմի» կառուցվածքը՝ երկրային աշխարհակարգում, ապա մոտավորապես կստանանք Եհովայի ժամանակակից ժողովրդի կառավարման այսպիսի պատկեր.

Եհովայի բոլոր հավատարիմ օծյալները (Նոր Ուխտի հավատարիմ «սուրբ Երուսաղեմը»), որ օգնում են Հիսուսին ճիշտ ձևավորել Եհովայի ժողովրդին — Քրիստոսի հետ կտեղափոխվեն երկնային «Սիոն սար», երկնային «Երուսաղեմ»: Հիսուս Քրիստոսի հետ միասին, նրանք կդառնան Երկրի երկնային կառավարիչները (Մտ.24:45-47; Հայտ.10:5; 11:2-7,12; 14:1-5; 20:6):

Իսկ Եհովայի անհավատարիմ օծյալները (այդ թվում նաև աշխարհի վերջի ժամանակաշրջանի), ովքեր նորից, հին ժամանակների պես, կնմանվեն «Երուսաղեմ-Սոդոմին» (Հայտ.11:8) — նույն կերպ կմերժվեն Աստծու կողմից և Երկրի մնացյալ ամբարիշտների հետ կկործանվեն Արմագեդոնին (Մտ.24:48-51):

Աստծուն դավաճանող և «Սոդոմին» նմանվող Եհովայի ժողովրդի ղեկավար «Երուսաղեմը» միշտ ոչնչացրել է սթափության համար «իր» մոտ ուղարկված Եհովայի ծառաներին (Մտ.23:37): Գիտեի՞ք այդ մասին:
Եթե ոչ՝ կիմանանք հաջորդիվ:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:

Մեր հասցեն՝ givianswers@gmail.com