«Երուսաղեմ, մարգարեներին կոտորող» («Երուսաղեմ-Սոդոմ», Մտ.23:37):

Текст на армянском языке к   видео 1.7 на русском яз.
Это видео на армянском — см. видео 7.10

«Երուսաղեմ, մարգարեներին սպանող և քարկոծող: Քանի՜ անգամ ես ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է հավաքում իր ձագերին իր թևերի տակ: Բայց դուք չուզեցիք» (Մտ.23:37):
Ո՞ւմ էր դառնագին այս ափսոսանքով դիմում Հիսուս Քրիստոսը:
Պարզ է, որ քարից ու փայտից կառուցված բառացի քաղաք Երուսաղեմը չէր կարող նրա ձայնը լսել:
Այդպես վշտագին Հիսուսը դիմում էր 1-ին դարի Եհովայի ժողովրդի Երուսաղեմում ապրող տարբեր «աստիճանի» կառավարիչներին: Նա խոր ցավ էր ապրում նրանց սրտերի անզգամության համար (Մրկ.3:1-5):

Ավելի վաղ Հիսուսն ասել էր. «անհնար է որևէ մարգարե Երուսաղեմից ԴՈՒՐՍ մահվան մատնվի» (Ղկ.13:33):
Դա նշանակում էր, որ Եհովայի ժողովրդի ղեկավարությունը — բոլոր ժամանակներում՝ կապ ուներ Եհովայի մարգարեների սպանության հետ (Մտ.23:35; 2Տրգ.36:14-16):
Ինչպե՞ս:
Նայենք պատմությունը:

Եհովային հավատարիմ Երուսաղեմը հնում ներկայացնում էին.
ա) տաճարում ծառայող օծյալ հավատարիմ քահանաները (Եհովայի պատգամաբերները, Մաղ.2:4-7),
բ) հավատարիմ օծյալ թագավորները, ովքեր օգնում էին Եհովայի ժողովրդի կրթության կազմակերպմանը և պետության ու ժողովրդի գործերը արդարությամբ դատում (2Տրգ.17:7-9; 19:6,7),
գ) տոհմերի գլխավորներն ու իշխանները (Թվ.36:1):
Բայց հետզհետե Եհովային հավատարիմ մայրաքաղաքը դառնում էր հոգևոր «պոռնիկ» — ասես, թե նա Գլուխ-ամուսին չունենար (Ես.1:21,23; Եր.5:1-5):
Կռապաշտության պատճառով՝ Երուսաղեմը դադարում էր արդար դատաստանի և Եհովայի արդարության քաղաքը լինելուց (Ես.59:4,14,15; Եզ.6:1-6; 2Տրգ.28:1-4):
Դրա համար Աստված «փչացած Երուսաղեմի» ղեկավարներին ու մարգարեներին կոչեց — «Սոդոմ» (Ես.1:10; 3:9; Եր.23:14):

Թեպետ Աստծու ճշմարիտ պաշտամունքի բոլոր արարողակարգերը մանրամասնորեն ու ջանադրաբար կատարվում էին «Երուսաղեմ-Սոդոմի» բոլոր ղեկավարների կողմից — Եհովան այլևս չէր ընդունում նրանց ջանքերը. նրանք ուղղվելու կարիք ունեին, այլապես պատիժ էր սպառնում ոչ միայն ղեկավարներին, այլ նաև Իսրայելի ողջ ժողովրդին, որ նրանց մեղքով դարձել էին «Գոմորական» (Ես.1:10-18; Եր.23:14):

Ուստի Աստված Իր մարգարեներին ուղարկում էր «Երուսաղեմ-Սոդոմ»՝ Իր ժողովրդի փչացած ղեկավարների մոտ:
Երեմիան, օրինակ, պիտի կանգներ Երուսաղեմի դարպասների մոտ և Երուսաղեմի թագավորներին ու բնակիչներին ողջամտության կոչեր (Եր.17:19,20):
Սոփոնիան ուղարկված էր խելքի բերելու քահանաներին, իշխաններին և մարգարեներին՝ խոսելով նրանց մասին որպես պիղծ «Երուսաղեմի» (Սոփ.3:1-5):

«Երուսաղեմ-Սոդոմը» պետք է մաքրեր իր սիրտը չարից (Եր.4:4,14). բոլոր ժամանակներում Եհովայի ժողովրդի հոգևոր բարօրությունը ուղղակիորեն կախված էր ղեկավարների հոգևոր վիճակից: Արդար ղեկավարների օրոք՝ ժողովուրդն էլ ընթանում էր արդար ճանապարհով, իսկ անարդարների օրոք՝ ողջ ժողովուրդը ևս ներքաշվում էր ղեկավարի մեղքերի մեջ (Առ.29:2,12; Ժող.10:16,17):

Բայց ուղղվելու փոխարեն՝ «Երուսաղեմ-Սոդոմը» հալածում կամ սպանում էր Եհովայի մարգարեներին (2Տրգ.24:17-21; Մտ.23:35):
Ինչո՞ւ էր ուղղման կոչի արձագանքը այդքան հակառակ: Մարգարեների խոսքերը տհաճ և «անհարմար էին». հարկ էր դառնում կյանքի սովորական դրվածքը փոխել և ջանալ ուղղվել, իսկ ղեկավարները չէին ցանկանում դա անել (Ես.30:9-11; Եր.7:25,26; 6:10):

Ուստի «Երուսաղեմ-Սոդոմին» ավելի ձեռնտու էր ոչնչացնել Աստծու մարգարեներին և փակել նրանց բերանը, քան խելքի գալ, ուղղվել և կյանքի արդար ապրելակերպին վերադառնալ:

Արդյունքում, ուղղվել չկամեցող «Երուսաղեմը» պատժվեց Եհովայից. քաղաքը և տաճարը այրվեցին, իսկ բնակիչները սպանվեցին կամ գերեվարվեցին Բաբելոն (2Տրգ.14-19):

Նույնն էր պարագան նաև Հիսուս Քրիստոսի օրերում: Երևութապես «Երուսաղեմը» ջանադրաբար և նույնիսկ բծախնդրորեն կատարում էր Եհովայի պաշտամունքի բոլոր պատվիրանները, սակայն Եհովայի ժողովրդի ղեկավարները նորից տարվել էին սեփական բարօրությամբ ավելի, քան, օրինակ, Եհովայի ժողովրդին գթալու և ողորմած լինելու ցանկությամբ (Մտ.23:23; Հով.12:43):

Թեպետ ընդհանուր առմամբ Եհովայի ժողովուրդը կրթվում էր Աստծու ճշմարտության հիմքով (Մտ.23:2,3), — Եհովայի ժողովրդի ուսուցիչները, հանուն սեփական հարմարության՝ Աստծու որոշ պատվիրաններ փոխարինել էին իրենց «ավանդույթներով», (Մրկ.7:6-12):
Երուսաղեմի դատավորները դատապարտում էին անմեղներին, բաց թողնում մեղավորներին և դրդում ժողովրդին հակառակ գնալ Աստծու ճշմարտությանը (Գրծ.7:51-54; Հով.9:22; Մտ.12:7; 27:20):

Դրա համար Հիսուսը ևս գնում էր Եհովայի ժողովրդի ղեկավարների մոտ, որպեսզի գտնի և փրկի կորսվածը: Եվ հաստատ գիտեր, որ չհաշված մի քանիսին — Աստծուց հեռացած Եհովայի ժողովրդի ղեկավարների այդ սերունդը կսպանի իրեն այնպե՛ս, ինչպես նրանց նախորդները սպանել էին մյուս մարգարեներին (Մտ.16:21;18:11;Ղկ.11:47-54;23:50,51;13:31;Հվ.3:1,2):

Ղեկավարների նման «հակառակությունը» Եհովան այս անգամ ևս հաշվի էր առել. բոլոր ժամանակներում Իր ժողովրդի մեջ հետզհետե, բայց անպայմանորեն իշխանության էր գալիս «չար և շնացող սերունդը»:
Այդ «սերունդը» մշտապես հարմար «տեղավորվում» էր ճշմարտության մեջ, օգտագործում իր դիրքը, Եհովայի ժողովրդին և ճշմարտությունը՝ ի օգուտ իր շահերի, իսկ Եհովայի սկզբունքները՝ խախտում (Եզ.34:2-4,10; Մտ.23:28,33-36):

Եհովայի ժողովրդի ղեկավարների այս խորամանկ սերնդին, ինչպես Բաբելոնով պատժված «Երուսաղեմ-Սոդոմի» նախկին ղեկավարներին — ձեռնտու չէր Քրիստոսի մեջ ճանաչել Եհովայից ուղարկվածին:

Ընդունեին Քրիստոսին որպես Եհովայից ուղարկվածի՝ ստիպված կլինեին նաև հանձն առնել նրա մերկացնող խոսքերի արդարացիությունը (Մտ.23): Իսկ դա լիովին կփչացներ Եհովայի ժողովրդի մեջ «արդարների» նրանց լուսափայլ հեղինակությունը:

Ուստի՝ 1-ին դարի այս «Երուսաղեմ-Սոդոմը» ևս — Եհովայի պատգամաբերի մերկացնող հորդորներում չուզեց իր համար ուղղվելու և փրկվելու առիթը տեսնել, քանզի մարդկանց փառքը ավելի սիրեց, քան Աստծու փառքը (Հով.12:37,41-43):
Եվ Հիսուսը, մնացած բոլոր մարգարեների նման, ևս մերժվեց այս «Երուսաղեմից» ու դատապարտվեց մահվան:

Այս «Երուսաղեմ-Սոդոմը» ևս պատժվեց Եհովայից, բայց ոչ թե Բաբելոնի, այլ Հռոմի ձեռքով, և ոչ թե ժամանակավորապես, այլ մեկընդմիշտ. մ.թ.70 թվին քաղաքը հիմնավորապես ավերվեց, տաճարը թալանվեց և այրվեց, բազում առաջնորդներ սպանվեցին, իսկ կենդանի մնացածները՝ ստրկության վաճառվեցին (Մտ.23:38; 24:1,2):

Հաստատվեց Նոր Ուխտի դարաշրջանը, երբ հոգևոր «տաճարի» կարգուկանոնին (Եհովայի նոր ժողովրդի ժողովներում)` նույնպես պետք է հետևեին ղեկավարները, այդ թվում՝ նաև վերջին օրերում (Միք.4:1; 1Պետ.5:5; Տիտ.1:5):

Եվ Եհովայի ժողովրդի մեջ կառավարական «Երուսաղեմի» ողբերգությունը — նորից պետք է կրկնվի. այս աշխարհի ավարտին Եհովայի ժողովրդի ղեկավարները, որ նստում են Նրա երկրպագուների հոգևոր «տաճարում»՝ հետզհետե նորից կսկսեն ինչ-որ բան սխալ անել (2Թես.2:2-4):
Եվ Եհովան նորից, խելքի բերելու համար՝ կուղարկի Իր մարգարեներին:
Բայց և այս համակարգի վերջին այս մարգարեները — «Երուսաղեմ-Սոդոմի» «փողոցներում» — նույնպես կսպանվե՛ն Եհովայի ժողովրդի ղեկավարների «ձեռքով», ովքեր վերջից անմիջապես առաջ հեռացած կլինեն Եհովայից (Հայտ.11:3-8):

Որպեսզի հետևենք այս մարգարեության կատարմանը — հարկ է գտնվել Եհովայի ժողովրդի ժողովներում և մանրազնին վերլուծել կատարվողը:
Եվ սակայն կա մի բան, որ մխիթարում ու զորացնում է Եհովայի ժողովրդին.

Սփոփում և քաջալերում է այն միտքը, որ Եհովայի ամեն մի ծառա հնարավորություն ունի հավատարիմ մնալ Աստծուն — անկախ նրանից՝ հավատարիմ կլինի՞ Եհովային Նրա ժողովրդի ղեկավարների «Երուսաղեմը», թե ոչ (Եզ.9:3-6):

Եթե դիմացան հոգևորապես «մեռած» Սարդեսի հավատարիմ քրիստոնյաները ու չլքեցին այն — ապա հնարավոր է և ժամանակակից Եհովայի ծառաներին ոչ միայն տոկալ՝ մնալով իրենց ժողովներում, այլ նաև հանդիպել Քրիստոսին՝ նրա հազարամյակում (Հայտ.3:1-5; Եբր.10:25):
Մենք համոզված ենք դրանում, ինչին և սպասում ենք:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com