11. Եհովայի հոգևոր տաճարի նշանակությունը

Текст на армянском языке к  видео 1.9  на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.11

Եբր.9:11-15-ի տեքստը՝ «Քրիստոսը, ապագա օրհնությունների Քահանայապետը եկավ ավելի մեծ ու կատարյալ խորանով, որն անձեռակերտ է…» — ցույց է տալիս, որ Եհովայի հոգևոր «Տաճարը»՝ դա Եհովայի պաշտամունքի մի նոր միջոց է Նոր Ուխտի դարաշրջանում: Նրանում Քահանայապետը՝ հարություն առած Հիսուս Քրիստոսն է:

Աստծու «հոգևոր Տուն/Տաճար» արտահայտությունը՝ դա պատկերավոր հասկացություն է, ինչպես «հոգևոր սուրը» (1Պետ.2:5; Եփ.6:17): Ըմբռնելով բառացի սրի և բառացի Տաճարի իմաստները՝ կարող ենք հասկանալ նաև նրանց իմաստները հոգևոր առումով:

Օրինակ, «հոգևոր սուրը» — դա քրիստոնյաների փոխաբերական «զենքն» է, Աստծու խոսքը, որով Աստծու «զինվորները» այս դարում «մարտնչում» են Եհովայի ճշմարտության և արդարության հաղթանակի համար՝ սկսած այն պահից մինչ ի մահ, երբ Աստված նրանց ծառայության է կանչում (2Կոր.6:7; Հայտ.20:4):

Նույնը և «Տաճարը». եթե պարզենք Հին Ուխտի դարաշրջանի Երուսաղեմի բառացի Տաճար/խորանի նշանակությունը, ապա կարելի կլինի և պարզել Նոր Ուխտի (Ն.Ու.) դարաշրջանի Եհովայի հոգևոր «Տաճարի» նշանակությունը:

Աստվածաշունչը հայտնում է, որ Ն.Ու.-ի «Տաճարը» — ի տարբերություն Հ.Ու.-ի ձեռակերտ խորանի — անձեռակերտ կառույց է (Եբր.9:11): Ուստի անիմաստ է Եհովայի հոգևոր Տաճարը որոնել այսպես կոչված բառացի «Տաճարե» շինություններում՝ մարդու ձեռքով կառուցված (Գրծ.17:24):

Որպեսզի հասկանանք, թե ինչու Նոր Ուխտի դարաշրջանում այլևս չեն գործում ձեռակերտ «տաճարները»՝ պետք է հիշենք բառացի Տաճարի ծագման, այնուհետև Եհովայի կողմից նրա մերժման պատմությունը: Դիմենք պատմությանը:

Հ.Ու.-ի բառացի Տաճարը (նույն ինքը՝ խորանը, սրբությունը) — խորհրդանշում էր Եհովայի բնակության «Տունը». կառուցման և խորանի սրբացման օրից սկսած՝ Նա գտնվում էր այնտեղ, հայտնվում Իր օծյալներին (քահանաներին) և բացատրում Իր պահանջները (Ել.25:8; 34:26ա; 29:42բ,43): Իսկ քահանաները այն բացատրում էին մնացյալ ժողովրդին, ոչ օծյալներին (Մաղաք.2:7):

Տաճար/խորանը բաղկացած էր 2 գավիթից. ներքին (քահանաների համար) և արտաքին (երկրային շնորհի ժողովրդի համար, Եզեկ.10:3,5; 44:17,19): Ուստի, Հ.Ու.-ի երկրպագության կառույցը — դա Եհովայի ժողովուրդն է՝ բաղկացած օծյալ քահանաներից, ովքեր ծառայում էին տաճարի ներքին գավիթում, և քահանաներից ուսուցանվող ոչ օծյալ մնացյալ ժողովրդից, ովքեր երկրպագում էին Աստծուն արտաքին գավիթում: Տես սխեման.

Խորանը — դա՝ ամենայն անմաքուրից հեռու Եհովայի՝ երկնային «բնակավայրի» փոքրիկ «մակետն» է: Այն շինվել էր խստորեն ըստ այն օրինակի, որ տրվել էր Մովսեսին Սինայում (Եբր.8:5): Ավետյաց երկրում խորանի փոխարեն Երուսաղեմում կառուցվեց Տաճարը: Աստված Ինքն ընտրեց այդ քաղաքն Իր համար և «բնակվեց» հենց միակ այդ — և ոչ մեկ այլ ուրիշ — տաճարի «Սրբության-Սրբոցում» (3Թագ.11:36; Սաղ.132:13):

Երուսաղեմի տաճարը ևս 2 գավիթներից էր և նույն 3 ֆունկցիան էր կատարում. ա) Եհովայի «բնակության» վայրն էր, բ) Նրան մատուցվող ճշմարիտ երկրպագության շինությունն էր, և գ) սուրբ ոգու աղբյուրն էր՝ Իսրայելի ողջ համայնքի համար, հետևաբար՝ և Եհովայի մասին ճշգրիտ գիտելիքի, արդարության և ճիշտ պաշտամունքի վայրը (դա կարող էին իմանալ նաև ուրիշ ազգերը, ովքեր գային Երուսաղեմ, Զաք.8:3; Մաղ.2:5-7; Գրծ.8:27):

Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուց մի քանի հարյուր տարի առաջ՝ Եհովայի ժողովրդի համատարած հավատուրացության պատճառով — Տաճարը Բաբելոնի արքա Նոբուգոդոնոսորի կողմից ավերվեց, Երուսաղեմը կրակի մատնվեց, իսկ հրեաները գերության քշվեցին (Դան.9:25; 2Տրգ.36:14-19):

Բայց Պարսից Կյուրոսի հրամանով Եհովայի բարեհաճությամբ՝ Երուսաղեմի տաճարը վերակառուցվեց, իսկ պաշտամունքը վերականգնվեց դպիր Եզրասի, գավառապետեր Նեեմիայի և Զորաբաբելի, և քահանայապետ Հեսուի ջանքերով (գիրք Եզրաս, Նեեմիա; Զաք.3:6;4:9): Պաշտամունքի համար այդ տաճարն էին գնում Հիսուսը և իր ծնողները (Ղուկ.2:41,42):

Երբ 30 տարեկանում Հիսուսը մկրտվեց և սկսեց իր հատուկ Մեսիական ծառայությունը Եհովային՝ բախվեց տաճարի քահանաների և օրենսգետների հակառակությանը: Արդյունքում Հիսուսը մարգարեացավ, որ Երուսաղեմի Տաճարից քարը քարի վրա չի մնա (ինչը և տեսնում ենք ցայսօր), և որ Եհովան կլքի այդ Տաճարը մեկընդմիշտ (Մտ.23:38; 24:1,2):

Քրիստոսի մահվան պահին Տաճարի Սրբության-Սրբոցի մուտքի վարագույրը երկնային ուժից պատռվեց: Այդպես Եհովան ցույց տվեց, որ լքեց Իր երկրային «բնակավայրը», որ Իր համար այլևս Տաճարի կառույցը ոչ մի նշանակություն չունի. Աստծուն մոտենալու ուղին այժմ ուրիշ էր, ո՛չ Երուսաղեմի Տաճարի միջոցով (առավել ևս՝ ոչ ինչ-որ ուրիշ «տաճարների»), այլ Քրիստոսի քավիչ զոհի ընդունման միջոցով (Մտ.27:51; Եբր.10:19-22):

Բայց քանի դեռ Երուսաղեմի Տաճարը կանգուն էր (հնարավոր է վարագույրը փոխել կամ կարել էին) — սովորույթի ուժով դեռ այնտեղ էին գնում հրեաները և որոշ քրիստոնյա հրեաներ (Գրծ.21:19-26): Դա շարունակվեց մինչև մ.թ.70թ.-ը, մինչև որ հռոմեացիները ավերեցին Երուսաղեմի Տաճարը և թալանեցին այն:

Այդպես Եհովան ցույց տվեց, որ Հ.Ու.-ի պաշտամունքի համար գնալու տեղ և կարիք այլևս չկա: Ձեռակերտ Տաճարի դարաշրջանը մեկընդմիշտ ավարտված էր, իսկ Նոր Ուխտի էրայում բոլորից սպասվում է ոգով և ճշմարտությամբ պաշտամունք՝ նոր կառույցում, այսինքն Եհովայի հոգևոր «Տաճարում», որտեղ Աստված և Իր Քրիստոսը կբնակվեն Իրեն երկրպագել կամեցող մարդկանց միջև՝ ուր էլ նրանք լինեն: (Գրծ.17:24; Հով.4:23; Հռ.10:4; Հով.14:23; Մտ.18:20):

Այդպես Նոր Ուխտի էրան դուրս գցեց Հին Ուխտը և իր տեղը գրավեց մարդկության պատմության մեջ: Ուստի Նոր Ուխտում գործում է միայն Եհովայի հոգևոր անձեռակերտ Տաճարը՝ իր ոգեղեն Քահանայապետով. հարություն առած և երկինք հառնած Հիսուս Քրիստոսով (Մրկ.14:58; Եբր.9:11; Գրծ.17:24):

Հիսուսը՝ Եհովայի նոր հոգևոր «Տաճարի» «հիմքի» «անկյունաքարն է» (1Պետ.2:7): Իսկ ինքը՝ այդ նոր հոգևոր «Տաճարի» «կառույցը» սկսեց ձևավորվել հոգևոր կենդանի «քարերից», Ն.Ու.-ի օծյալներից, ովքեր «կրում» էին սուրբ ոգին և կառուցվում ամուր հիմքի՝ Քահանայապետ Քրիստոսի վրա (1Պետ.2:4,5; 1Կոր.3:11):

Նրանք բոլորը միասին դարձան Եհովայի նոր անձեռակերտ «Տաճարը» (Եբր.9:11): Այն անվանում են նաև «Եկեղեցի», ժողով, Քրիստոսի «Մարմին» (1Տիմ.3:15; Կող.1:24; Եբր.10:25): Այս «Տաճարը» ևս ունի 2 գավիթ և 3 ֆունկցիա, ինչպես Հ.Ու.-ի տաճարում էր: «Ներքին» գավիթում ծառայում են օծյալները (հոգևոր «քահանայությունը»), արտաքինում՝ երկրային հույսի Եհովայի վկաները, տես «Դիտարան», 01.09. 2006, էջ 25, պբ. 12,14,15.

Իսկ իր ֆունկցիաներով «հոգևոր տաճարը»՝ դա ա) Եհովայի «բնակության» վայրն է, բ) Նրա ճշմարիտ երկրպագության կառույցը և գ) սուրբ ոգու, ուստիև ճշգրիտ գիտելիքների աղբյուրը (1հով.2:20,27):

Առաքյալների մահից հետո՝ ժամանակի ընթացքում այս նոր «Տաճար» ներխուժեց հավատուրացությունը՝ շուրջ 16 դար (325թվի Նիկիական ժողովից մինչև 20րդ դար, Գրծ.20:29,30; Ամոս 8:11,12; տես 7.4 վիդեոն): Արդյունքում, կեղծ երկրպագության և Աստվածաշնչի ազատ ձեռքբերման բացակայության պատճառով Երկրի վրա 16 դար անհնար դարձավ Եհովայի ճշմարտությունն իմանալ:

Շուրջ 16 դար Եհովայի ճշմարիտ հոգևոր «Տաճարից» մնաց միայն Քահանայապետ Հիսուս Քրիստոսը և առանձին այն օծյալները, որոնք կանչվեցին տարբեր հանձնարարականներով (օրինակ, լատիներենից Աստվածաշնչի թարգմանության կամ նրա տարածման համար, և այլն): Բայց նրանք բոլորը դաժանորեն հալածվեցին կեղծ կրոնի ինկվիզիցիայի կողմից:

Բայց այս աշխարհի վերջին օրերում (մ.թ.20րդ դարում) Եհովայի պաշտամունքի հոգևոր «Տունը» նորից վեր հառնեց և բոլոր ազգերը հորդեցին դեպի այն (Միք.4:1; Ես.2:2): Աստված հոգաց, որ այն վերականգնվի և լայնարձակ դառնա նրա «տարածքը». վերջին օրերում Նրա երկրպագությունը կազմակերպված է Հ.Ու.-ի կերպով՝ Ն.Ու.-ի օծյալ «քահանայությանը» հոժար կամքով միանում են ոչ օծյալները երկրի բոլոր ժողովուրդներից:

Արդյունքում ձևավորված է Եհովայի ծառաների համաշխարհային ժողով՝ բաղկացած օծյալներից և ոչ օծյալներից (ներքին և արտաքին հոգևոր գավիթներ, Հայտ.11:1,2): Այս «Տաճարում» ուսումնասիրում են Աստծու խոսքը, Աստվածաշունչը, սովորում են ճիշտ վարվել և Քրիստոսի օրինակով՝ քարոզել Եհովայի թագավորության մասին ողջ երկրով մեկ (Ղկ.4:43; Մտ.24:14; 28:19,20):

Մեր օրերում Աստծու Ն.Ու-ի «հոգևոր Տաճարը» (Եկեղեցին, Քրիստոսի Մարմինը, Եհովայի ժողովրդի ժողովը, 1Տիմ.3:15; Եփ.5:25; Կող.1:24) — կազմված է 2 հոգևոր գավիթներից (օծյալներից և երկրային գառներից): Դա ա) թե՛ Եհովայի «բնակության հասցեն» է, բ) թե՛ Նրան ճիշտ պաշտամունք մատուցելու կառույցը, գ) թե՛ սուրբ ոգու աղբյուրը:

2Կոր.6:16-ի տեքստը պարզ ցույց է տալիս Ն.Ու.-ի Եհովայի ժողովրդի ժողովի՝ հոգևոր «Տաճարի» բովանդակային նշանակությունը.
«Ես կբնակվեմ նրանց մեջ, Ես կապրեմ նրանց հետ, Ես նրանց Աստվածը կլինեմ, և նրանք՝ Իմ ժողովուրդը»: (2Կոր.6:16, Ուրախ Լուր; Ղևտ.26:11,12):

Այսինքն, որտեղ որ հավաքվում է Եհովայի ժողովուրդը (լինի սրահ կամ դաշտ)` այնտեղ էլ ա)«բնակվում է Եհովան», այնտեղ էլ բ) ճշմարիտ երկրպագություն է մատուցվում Նրան, այնտեղ էլ գ) սուրբ ոգու աղբյուրն է, և հետևաբար՝ ճշգրիտ գիտություն Աստծու և Նրա նպատակների մասին:

Բազմազգ ժողովների տեսքով Եհովայի ժողովուրդը՝ Եհովայի հոգևոր «Տաճարը»՝ բաղկացած օծյալներից և ոչ օծյալներից (ինչպես հնում բառացի տաճարում էր) — կգործի մինչև այս համակարգի ավարտը: Այս ժողովներից էլ կսկսվի Եհովայի դատաստանը (2Թես.2:2-4; 1Պետ.4:17; Հայտ.1:20; 2 և 3 գլուխներ): Մենք հավատում և սպասում ենք սրան:

Ըստ Հայտ.11:1,2-ի կանխասացության, իրերի այս համակարգի ավարտից առաջ, ժամանակակից հոգևոր տաճարը՝ երկու հոգևոր «գավիթներից» կազմված Եհովայի ժողովուրդը — պետք է չափվի: Ի՞նչ է սա նշանակում՝ կիմանանք հաջորդիվ:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:Մեր հասցեն՝ givianswers@gmail