ԿՈւՌՔԸ ԵՀՈՎԱՅԻ ՏԱՃԱՐՈՒՄ ԱՅՍՕՐ

Текст на армянском языке к  видео 1.11  на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.12

Մարգարեություն Եհովայի տաճարի «գավիթների» (Աստծու ժողովրդի ժողովների) կուռքի մասին

7.11 հոլովակից հիշում ենք, որ Հայտ.11:1,2-ը ցույց է տալիս Եհովայի հոգևոր տաճարի կառուցվածքը՝ Արմագեդոնից առաջ. դա Աստծու ժողովրդի համաշխարհային ժողովն է՝ բաղկացած փոխաբերական ներքին և արտաքին «գավիթներից» (օծյալներից և ոչ օծյալներից): Այսօր հենց այս կերպ է կազմակերպված Եհովայի ժողովուրդը, և դա գաղտնիք չէ ոչ մեկի համար:

Եթե իրար հետ համեմատենք բառացի և հոգևոր տաճարի գավիթների (Եհովայի ժողովրդի ժողովների) Աստծու երկրպագուներին, ապա Հայտ.11:1,2-ի երկու գավիթների չափման պատկերը մոտավորապես այսպիսին կլինի.

Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստից առաջ իրերի դրությունը Եհովայի հոգևոր տաճարում՝ Նրա ժողովրդի համաշխարհային ժողովում — կլինի այսպիսին.

Եհովայի տաճարի «ներքին գավիթը» (օծյալները, հոգևոր «քահանայությունը») «կչափվի», իսկ «արտաքին գավիթը» (երկրային հույսի «ուրիշ ոչխարները») չի չափվի: Նախ պարզաբանենք, թե ինչ է նշանակում «ներքին գավիթի», այսինքն Եհովայի օծյալների չափումը:

 ներքին գավիթի չափումը
Ներքին գավիթի չափումը ըստ «Հայտն.- Ապոգեա» գրքի էջ 163, պ.8-ի՝ նշանակում է օծյալների գնահատականը՝ Աստծու արդարության նորմերին համապատասխանելու առումով: Սա համաձայն է Եզեկ.43:9,10-ին, ըստ որի Եհովայի «չափի» էտալոնով կարելի է համեմատել անցկացվող «չափագրումը» և տեսնել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք օծյալները Աստծու սրբության էտալոնին, թե ոչ:

Ինչո՞ւ է չափվում «ներքին գավիթը»: Այդ փուլի Եհովայի բոլոր օծյալների «չափման» շնորհիվ՝ Եհովան նրանց մեջ կհայտնաբերի հավատարիմներին. նրանց, որոնք պետք է լրացնեն 144000-ի առաջին հարության սուրբ մասնակիցների թվակազմը: Այդպես այս համակարգում կիրագործվի 144000 քահանաների հավաքագրման Եհովայի նպատակը՝ երկնային ճշմարիտ «տաճարի» համար (Հայտ.6:9-11; 14:1; 20:6):

144000 (սրբերի) օծյալ մնացորդը, որ կհայտնաբերվի բոլոր «չափվող» օծյալների միջից՝ այդ փուլում երկրի վրա կներկայացնի «սուրբ քաղաքը» — Հայտ.11:2-ի երկնային Երուսաղեմը:
Հիշեք «սուրբ քաղաքի» նշանակությունը այդ մարգարեության մեջ. հետագայում դա մեզ պետք կգա:

Այժմ պարզաբանենք այն ամենը, ինչ վերաբերում է Հայտ.11:2-ի «արտաքին գավիթին», որը չի չափվում. հիշեցնենք մարգարեության այդ հատվածը.
2 Իսկ արտաքին գավիթը թող և մի չափիր, որովհետև այն տրվել է հեթանոսներին. նրանք կկոխկռտեն սուրբ քաղաքը 42 ամիս (Հայտ.11:1,2):

 արտաքին գավիթը չի չափվում
Այժմ հարկ է պատասխանել 3 հարցի.
1) Ինչո՞ւ տաճարի արտաքին գավիթը չի չափվում:
2) Ի՞նչ է նշանակում «արտաքին գավիթը» տրվել է հեթանոսներին, եթե «արտաքին գավիթը»՝ դա Եհովայի երկրային հույսի ծառաներն են:
3) Ի՞նչ է նշանակում «արտաքին գավիթի հեթանոսները կկոխկռտեն սուրբ քաղաքը» (144000-ի օծյալ մնացորդին) 42 ամիս:

1) Ինչո՞ւ Եհովայի տաճարի արտաքին գավիթը չի չափվում: Որովհետև ներքին գավիթի օծյալների «չափման» պահին՝ «արտաքինում» իմաստ չկա որևէ մեկին «չափել»: Այդ «գավիթը» տրված է հեթանոսներին և առանց չափման էլ պարզ է, որ այդ պահին նրանց մեջ սրբեր չկան: Սրբության հասնելու համար Երկրի ապագա բնակիչները դեռ 1000 տարի պիտի ընթանան Հազարամյայում:

2) Ի՞նչ է նշանակում «արտաքին գավիթը» տրված է հեթանոսներին, եթե «արտաքին գավիթը»՝ դա Եհովայի երկրային հույսի ծառաներն են:
Որևէ մեկը գուցե մտածի. դա նշանակում է, որ երկրային հույսի Եհովայի վկաները փորձության համար կտրվեն Եհովայից օտարացած Երկրի բոլոր ազգերի (հեթանոսների) տիրապետությանը: Արդյո՞ք դա այդպես է:

Ոչ, դա այդպես չէ. եթե ազգերը դուրս գան Եհովայի ժողովրդի դեմ, ապա նախ և առաջ, նրանք դա չեն անի ընտրողաբար, որպեսզի փորձության ենթարկեն միայն «արտաքին գավիթը»՝ ստուգելով, թե իրենց կողմից ճնշվող վկան իրո՞ք երկրային հույսի Եհովայի ծառա է: Որ եթե պատահաբար պարզվի երկնային հույսի ծառա է՝ բաց թողնեն նրան:

Երկրորդ, այդ ժամանակահատվածում Եհովայի ժողովուրդը սփռված է ամբողջ Երկրով, իսկ իրավական և սոցիալական իրադրությունը բոլոր երկրներում տարբեր է: Օրինակ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բառացի «հեթանոսները» թշնամաբար չեն վերաբերվում Եհովայի վկաներին և չեն ճնշում նրանց:

Կնշանակի «արտաքին գավիթը կտրվի հեթանոսներին» արտահայտությունը — ՉԻ ենթադրում՝ օծյալներին բացառած՝ երկրային հույսի բոլոր Եհովայի վկաների բառացի «հանձնումը» — բառացի հեթանոսների «գազազած ձեռքն» ու նրանց տիրապետությանը:
Հապա ի՞նչ է նշանակում:

«Արտաքին գավիթը կտրվի հեթանոսներին» արտահայտությունը նշանակում է, որ Եհովայի ժողովրդի ժողովի «արտաքին գավիթի» հոգևոր տարածքը կզբաղեցնեն ինչ-որ «հեթանոսներ»:
Որտեղի՞ց նրանք կհայտնվեն Եհովայի  երկրպագության  մեջ, եթե «արտաքին գավիթում» Եհովային երկրպագում են Նրա երկրային  հույսի  ծառաները:

Մտաբերենք հեթանոսության գլխավոր առանձնահատկությունը. հեթանոսը՝ դա կռապաշտն է: Տալ Եհովայի տաճարի «արտաքին գավիթը» «հեթանոսներին»՝ դա նույնն է թե «արտաքին գավիթը» տալ կռապաշտներին: Այսինքն, Եհովայի երկրպագության մեջ այդ փուլում Եհովայի տաճարի «արտաքին գավիթի» հոգևոր տարածքը զբաղեցրած կլինեն կռապաշտները:

Որտեղի՞ց նրանք կհայտնվեն: Հիշենք Եհովայի տաճարի մասին 2Թես.2:2-4-ի մարգարեությունը. աշխարհի վերջից և Քրիստոսի երկրորդ գալստից առաջ՝ Եհովայի ժողովրդին կկառավարի ոմն անօրեն: Նա կգրավի Եհովայի «տեղը», կներկայացնի իրեն Եհովայի տեղը, կխոսի Եհովայի անունից և իրեն կվերապահի Եհովայի փառքը (կռապաշտություն ներմուծող «գերագույն հեթանոսը»):

Արդյունքում ամբողջ դրսի գավիթը (Եհովայի երկրային հույսի ծառաները՝ ներառյալ ժողովների ղեկավարները)՝ ստրկամտությամբ և կույր ֆանատիկ հնազանդությամբ՝ կենթարկվի Եհովայի տեղը իրեն ներկայացնող Կառավարչին ավելի, քան Անձամբ Եհովային և Նրա խոսքին, ինչը նրանց կվերածի կռապաշտների: Ահա այդպես «արտաքին գավիթը կտրվի հեթանոսներին» (Հայտ.11:2):

Սա արդեն այսօր նկատելի բան է Եհովայի ժողովրդի մեջ: Օրինակ, «ուրիշ ոչխարների» աչքին Դիտ.Ընկ.-թյան հրատարակությունները ավելի ծանրակշիռ են Եհովայի խոսքի Ս.Գրքից: Այդպիսով դրանք կուռք են դարձել «արտաքին գավիթի» ծառաների մեծամասնության համար՝ գցելով Աստվածաշնչի վարկը: Դիտ.Ընկ.-թյան ուսմունքի ցանկացած «նոր շող» (նույնիսկ եթե այն ժամանակ առ ժամանակ փոփոխվում է)` նրանց կողմից ընդունվում է որպես լույս Եհովայից:

Իսկ «Իմաստուն Ծառա» արտահայտությունը՝ ազդում է մոգականորեն. Եհովային հավատարմության չափանիշ՝ այսօր ծառայում է հավատարմությունը «Ծառային» և նրա գրականությանը: «Ծառայի» հրատարակություններից ինչ-որ բանի հետ անհամաձայն լինելը — հավասարեցվում է Եհովայի հետ համաձայն չլինելուն և Նրան ուրանալուն: Սա էլ հենց նշանակում է, որ տաճարի «արտաքին գավիթում» Եհովային են ծառայում «հեթանոս»-կռապաշտները: 2) հարցի պատասխանը տրված է:

Մնաց պատասխանել վերջին հարցին.
3)Ի՞նչ է նշանակում «արտաքին գավիթի հեթանոսները կկոխկռտեն սուրբ քաղաքը 42 ամիս» արտահայտությունը:

Սրա մեջ ներդնենք մեզ արդեն հայտնի իմաստները. նրանք (Եհովայի տաճարի «արտաքին գավիթի» հեթանոս-կռապաշտները) կկոխկռտեն «սուրբ քաղաքը» (Քրիստոսի ապագա իշխանակիցների հավատարիմ օծյալ մնացորդին) 42 ամիս (Հայտ.11:2):

Ինչպե՞ս «արտաքին գավիթի հեթանոսները կկոխկռտեն սուրբ քաղաքը» Հենց այդպես. Քրիստոսի ապագա իշխանակիցներին Նրա ժողովրդի ժողովներում կնեղեն ոչ թե օտարներ, այլ Եհովայի տաճարի «արտաքին գավիթի» ծառայողները: Այսինքն յուրայինները՝ երկրային հույսի Եհովայի ծառաների թվից: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր:

Որպեսզի արտաքին գավիթի կռապաշտները (երկրային հույսի Եհովայի ծառաները) կարողանան կոխկռտել 144000-ի հավատարիմ օծյալ մնացորդին (սուրբ քաղաքը)՝ նրանք ամենաքիչը ժողովներում ինչ-որ լիազորություններ պետք է ունենան, այլապես Եհովայի ժողովրդի ժողովներում օծյաալների ճնշումը անհնարին կլինի:

Եվ ուրեմն, Աստծու վերջին առաքյալներին պետք է «կոխկռտի» Եհովայի ժողովրդի երկրային հույսի ղեկավարությունը (արտաքին գավիթի կառավարիչները): Իսկ դա նշանակում է, որ Քրիստոսի ապագա իշխանակիցներից («սուրբ քաղաքի» ներկայացուցիչներից) ոչ ոք ժամանակի այդ փուլում Եհովայի ժողովրդի ժողովներում չի ունենալու պաշտոնական և ոչ մի լիազորություն:

Որտեղի՞ց Եհովայի ժողովրդի երկրային հույսի ղեկավարությունը լիազորություն կստանա օծյալներին կոխկռտելու: Շնորհիվ այդ ժամանակի «Ծառայի» հրատարակությունների և նրա հրահանգների. դրանք կազմված կլինեն այնպես, որ օծյալներից խլվեն ի վերուստ իրենց տրված Գրությունները մեկնաբանելու և «Ծառայի» ուսմունքները վերլուծելու իրավունքը (1Հով.2:20,27; 4:1; Գրծ.17:11; Մաղ.2:7):

Մի շարք ամսագրեր (օրինակ, Դիտ.15.07.2013 և 15.03.2015թ.) «հավատարիմ ծառայի», քնած կույսերի մասին իրենց նոր լույսով՝ ամրացրին Դիտ.Ընկ.-ության «Ծառայի» դերը որպես Գրությունների միակ մոնոպոլ մեկնաբանի, «գցելով» Եհովայի մնացած բոլոր օծյալներին մինչև Աստծու խոսքը ճիշտ հասկանալու ոչ ունակների աստիճան: Այսինքն, «սուրբ» քաղաքը կոխկրտելու հիմքը դրված էր:

Այս Դիտարանները օծյալներին հավասարեցրին ոչ օծյալներին, ասես սուրբ ոգին՝ Եհովայից Քրիստոսի ապագա իշխանակիցներին տրված — ոչինչ է: Որոշիչ դարձավ «Ծառային» օրինապահ երկրային հույսի երեցների խոսքը: Իսկ օծյալների խոսքն ու մեկնումները թույլատրվեց լիովին անտեսել և վտարել նրանց ժողովից՝ եթե նրանք չհամաձայնեն Դիտ.Ընկերության «Ծառայի» կարծիքին:

Արդյունքում Եհովայի ժողովրդի մեջ «երկրային» ամեն մի իշխանավոր (ժողովում ամեն «կարգի» ղեկավար), հիմարացված անօրենի կեղծ մեծարումից (2Թես.2:10,11) և ծրագրելով նոր աշխարհում իշխան լինել՝ կարող է շատ հանգիստ և մաքուր խղճով ճնշել Քրիստոսի ապագա իշխանակիցներին և նույնիսկ վտարել ժողովից:

Իսկ ժողովի մնացած «երկրային» անդամները կարող են արհամարհել հարցեր բարձրացնող օծյալներին և ժողովի երեցների հրահանգով՝ օտարաբար վերաբերվել նրանց՝ որպես հավատուրացների: Ահա այսպես Եհովայի պաշտամունքի «արտաքին գավիթը»՝ հագեցած Ընկերության «Ծառայի» երկրպագուներով («հեթանոս»-կռապաշտներով) — կկոխկռտի «սուրբ քաղաքը»: 3) հարցի պատասխանը տրված է:

Պատկերացրեք, որ Իսրայելի քաղաքների երեցները արգելում են քահանաներին քահանայություն կատարել և հալածում են նրանց: Անհեթեթ է, չէ՞: Իսկ Դիտ.Ընկերության «Ծառան», առանձնացնելով իրեն մնացած օծյալներից անհասանելիության «ցանկապատով»՝ այդպիսի հրահանգներ է տվել իր երեցներին (հմմտ.Գրծ.15:1-4):

Ամփոփենք Հայտ.11:1,2-ը սխեմայով.

Կարո՞ղ էր այս մարգարեությունը կատարվել 1914-1918 թվերին («Հայտն.-Ապոգեան», էջ 162, պ.7): Ոչ, քանի որ այն ժամանակ Եհովայի պաշտամունքում «արտաքին գավիթը» չկար (Եհովայի երկրային հույսի ծառաներ), այնպես որ «հեթանոսներին» տալու բան չկար:

Ինչի՞ն կհանգեցնի Եհովայի օծյալներին նեղելը: Նրան, որ նրանց համար այդ դժվարին փուլում՝ Եհովան կհայտնաբերի Հայտ.11:3-6-ի Իր հավատարիմ օծյալներին և նրանց կուղարկի որպես վերջին երկու մարգարե և երկու ձիթենիներ:
Այդ մասին մանրամասն՝ հաջորդ հոլովակում:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com