ԵՀՈՎԱՅԻ ՎԵՐՋԻՆ 2 ՄԱՐԳԱՐԵՆ

Текст на армянском языке к   видео 1.27  на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.13

Այս վիդեոն Հայտ.11:3-7-ի Եհովայի երկու վկաների մասին է: «Հայտնության փառավոր հանգումը» գրքի 25գլխի 164-170 էջերը սովորեցնում են, թե իբր 2 վկաների մասին մարգարեությունը կատարվել է 1914-1919թթ.ին: Բայց Եհովայի այս 2 վկա մարգարեների հայտնությունը — դեռ նոր պետք է կատարվի հյուսիսի վերջին թագավորի (ՌԴ) տարածքում: Այսինքն՝ ռուսալեզու հատվածում:
*****************************************************************************************

Այս հոլովակը նրանց համար է, ովքեր ծանոթ են 7.12;  7.9 վիդեոյին Երուսաղեմի, 7.10-ին՝ Երուսաղեմ-Սոդոմի, 7.4; 7.5; 7.67.7; 7.8 սերիաներին՝ հյուսիսի և հարավի թագավորների մասին, նաև 15.03.2010, էջ 26, պ.10 «Դիտարան»-ից՝ տեղյակ են Եհովայի ժամանակակից հոգևոր տաճարի կառուցվածքին (Եհովայի ժողովրդի ժողովներում կան օծյալներ՝ հոգևոր «տաճարի ներքին գավիթ», և երկրային հույսի Ե.Վկաներ՝ հոգևոր «տաճարի արտաքին գավիթ», տես 7.11 վիդեոն):

Ինչպես տեղեկացանք 7.7 վիդեոյից՝ հյուսիսի վերջին թագավորը (ՀյԹ), նույն ինքը՝ Հայտ.13:5-7-ի գազանը և Դան.7:25-ի Եղջյուրը — պետք է վերացնի Եհովայի երկու վկաներին՝ Եհովայի մարգարեներին (Հայտ.11:3-7): Քանի որ վերակենդանացումից հետո նրանք պետք է երկինք տարվեն (Հայտ.11:12) — դժվար չէ հասկանալ, որ այս մարգարեները 144000-ի մնացորդից վերջիններն են (Հայտ.6:9-11):

Ինչպե՞ս նրանց «հաշվել»: Այնպես, ինչպես Ս.Գիրքը տալիս է հյուսիսի թագավորին բնորոշելու նշանները — այդպես էլ ցույց են տրվում Եհովայի 2 վերջին մարգարեների նշանները, որոնցով կարելի է նրանց ճանաչել՝ հետևելով պատմական «արենային»: Ցույց տանք Եհովայի 2 վերջին մարգարեների նշանների համապատկերը, իսկ գտնել նրանց՝ ինքներդ ջանացեք:

Բաժանենք Հայտ.11:3-6-ի վերջին մարգարեների նշանների պատկերը երեք մասի՝ 1) պատմական ֆոն, 2) հոգևոր ֆոն և 3) վերջին մարգարեների հայտնվելու ֆոն (հետագա տեքստում՝ ՎՄ):

Սկսենք 1)-ի` պատմական ֆոնի նկարագրումից, երբ հարկ է սպասել 2ՎՄ-ի հայտնվելուն:

1) պատմական ֆոն
2ՎՄ-ի հայտնվելու ժամանակ ներկա է
ա) վերջին ՀյԹ-ը և կամենում է իր ազդեցության տարածքում դադարեցնել Եհովայի պաշտամունքը (Դան.7:25; Հայտ.13:5-7);

բ)
այդ տերությունը անկում և վերելք է ապրել (ՀյԹ-ը Եհովայի ժողովրդին ճնշելու պահին՝ ապաքինված տերություն է, Հայտ.13:3,5-7,12: Մենք համարում ենք, որ դա ՌԴ-ն է):

գ) ՀյԹ-ը ունի իր հոգևոր օգնականը և իր տերության կրոնական ուսուցիչը (Հայտ.13:11,12); դ)ՀյԹ-ը գտնվում է հակամարտության մեջ հարավի թագավորի հետ, ինչը և նեգատիվ կանդրադառնա ՀյԹ-ի ազդեցության տարածքում ապրող Եհովայի ժողովրդի վրա (Դան.11:36-45): Պատմական ֆոնի այդ նշանները ցույց են տրված 7.4-7.7 վիդեոներում՝ հյուսիսի թագավորի մասին:

2) հոգևոր ֆոն.
ա) պատմական այդ ժամանակում գործում է Եհովայի հոգևոր տաճարը. Եհովայի ժողովրդի ժողովները, որոնք մասնակցում են Եհովայի Թագավորության մասին համաշխարհային քարոզչական գործին (Մտ.24:14);

բ)
Եհովայի տաճարը բաղկացած է ներքին և արտաքին «գավիթներից» (երկնային հույսի օծյալներից և երկրային հույսի ոչ օծյալներից, Հայտ.11:1,2; տես «Դիտ.» 01.09.2006, էջ 25, պբ.12,14,15 և 7.12 վիդեոն): 

գ) Եհովայի տաճարը գլխավորում է «անօրենը» — տնտես, ով Եհովայի ծառաներին մղում է կռապաշտության՝ իրեն չափազանց գովերգելու, կուրորեն և առանց առարկության իր խոսքին ենթարկվելու՝ հավասարեցնելով իրեն Եհովայի հետ, իսկ իր խոսքը՝ Եհովայի խոսքի հետ (2Թես.2:2-4; 7.11 վիդեոն ):

դ) այդ պատճառով Եհովայի ժողովրդի ժողովներում կատարվում են Հայտ.11:2-ի դեպքերը. Եհովայի ազդեցիկ երկրային հույսի ծառաները («արտաքին գավիթից»)՝ ճնշում են օծյալներին («ներքին գավիթ»). օծյալները չեն համաձայնվում տնտեսի սխալ ուսմունքներին (1Հով.2:20,27; 4:1), որի համար նրանց վտարում են ժողովից:

Այս երկու ֆոնին 1) պատմական և 2) հոգևոր՝ պետք է միանա և 3) ՎՄ հայտնվելու ֆոնը, որոնք պետք է գտնվեն ՀյԹ-ի ազդեցության տարածքում և ոչնչացվեն նրա կողմից (Հայտ.11:7): Պատկերենք

3 ) վերջին մարգարեների (ՎՄ) հայտնվելու ֆոնը.

ա) նրանք կհայտնվեն վերջին ՀյԹ-ի ազդեցության զոնայում (այլապես նա չի կարող նրանց «հասնել», որ ոչնչացնի (Դան.11:45;Հայտ.11:7):

բ) իրենց գործունեությամբ՝ նրանք կշրջեն հոգևոր «քաղաք» «Երուսաղեմ-Սոդոմ-Եգիպտոսի» «փողոցներով». դա երևում է այն փաստից, որ մահը նրանց վրա կհասնի քաղաքի «փողոցներից» մեկում (Հայտ.11:8):
Այսինքն, ՎՄ-ը պետք է «գնան Եհովայի ժողովրդի կառավարիչների մոտ» («Երուսաղեմի անօրենի»), խոսեն նրա հոգևոր «դավաճանության» (Սոդոմ) և ինչ-ինչ աշխարհիկ գործերով տարվելու մասին (Եգիպտոս, 7.10  , 7.12 վիդեոն):

գ) նրանք կգործեն որպես Եհովայի վկաներ 3,5 տարի (ողջ այն ժամանակ, քանի դեռ ՀյԹ-ը կճնշի Եհովայի ժողովրդին, Հայտ.11:3;13:5-7): Սակայն, քանի որ նրանց գործունեությունը ուղղված կլինի ղեկավարության սթափեցմանը՝ պարզ է, որ երկրային հույսի երեցները նրանց՝ որպես հավատուրացների՝ կվտարեն ժողովից, իսկ մնացածները՝ ղեկավարությանը հաճեցնելու համար՝ կատեն նրանց որպես հավատուրացների:

դ) ուստի, երբ ՀյԹ-ը նրանց սպանի՝ նրանց դիակները գերեզման չեն դրվի (Հայտ.11:9). նրանք կմերժվեն և՛ Եհովայի ժողովրդի, և՛ ՀյԹ-ի կողմից: Ինչո՞ւ: Նրանց սպանող ՀյԹ-ը կհամարի, որ այս երկուսը՝ ա՛յն Եհովայի ժողովրդից են, որի հետ ինքը մարտնչում է: Իսկ Եհովայի ժողովրդի ղեկավարությունը չի ընդունի, որ սպանվածները Եհովայի ժողովրդից են (2ՎՄ-ին կհամարեն հավատուրացներ):

Բոլոր նրանց իմացողները — նրանց չարագործներ կհամարեն՝ ոչ արժանի գութի. չի գտնվի ոչ մի բարեխոս կամ պաշտպան այս մարգարեներին — ոչ Եհովայի երկրպագուների մեջ, ոչ էլ կողմնակի դիտորդների (նրանց դիակները գերեզման չեն դրվի):
Բոլորը, ովքեր ՀյԹ-ի տարածքներում հետևում էին նրանց՝ ուրախ կլինեն նրանց ոչնչացման համար (Հայտ.11:10):

Հարց է ծագում. ի՞նչ առնչություն կարող է ունենալ ՀյԹ-ը «Երուսաղեմ-Սոդոմի» «փողոցի» հետ (նրանց դիակները նրա «փողոցում» կլինեն, Հայտ.11:7,8): Քանի որ «Երուսաղեմ-Սոդոմը» Աստծուց ուղարկվածներին մերժող Եհովայի ժողովրդի ղեկավարների խորհրդանիշն է (տես 7.10 հոլովակը) — նշանակում է նրանք ինչ-որ կապ պետք է ունենան ՀյԹ-ի և 2ՎՄ-ի սպանության հետ (ինչպես որ 1-ին դարի Եհովայի ժողովրդի ղեկավարությունը՝ Քրիստոսի սպանության հետ — կատարված 1-ին դարի ՀյԹ-ի՝ Հռոմի ձեռքով):
Ինչպիսի՞:

ՀյԹ-ը ոտքի կելնի Եհովայի ժողովրդի գլխավոր վարչության դեմ, որը գտնվում է ԱՄՆ-ում. հենց կառավարիչ կենտրոնը կզայրեցնի ՀյԹ-ին: Ինչո՞ւ: ՀյԹ-ի և ՀԹ-ի հակամարտության պատճառով(Դան.11:36-45): Սրա հետևանքով ՀյԹ-ի ազդեցության տարածքում կտուժի ԱՄՆ-ից կառավարվող Եհովայի ժողովուրդը, միևնույն ժամանակ՝ և 2ՎՄ-ը:

ե) ՎՄ-ի համեմատությունը Զաք.4:2-14-ի 2 ձիթենիների և 2 ճրագակալների հետ (յուղով օծված) հուշում է, որ պետք է սպասել համատեղ «վերականգնողական» գործունեության Եհովայի ժողովրդի մեջ «2» օծյալների կողմից: Նրանցից մեկը՝ քահանայի դերում («Հիսուս»), որ մեկնում է Աստծու խոսքը, իսկ 2-րդը՝ հմուտ կազմակերպչի դերում («Զորաբաբել»), որ օգնում է սթափության խոսքի տարածմանը:

Զաքարիայի մարգարեության համանմանությամբ՝ սպասվում է Եհովայի բառացիորեն երկու վկա: Այս երկուսը խոսելու են միանման, գործելու են մեկ ոգով և պիտի «լուսավառվեն» ՀյԹ-ի տարածքում (այլապես նա նրանց չի «հասնի»): Նրանք գործելու են 7 «ճրագակալներից» առանձին, որոնց, մինչ 2ՎՄ-ի հայտնվելը, Հիսուսը պահում էր աջ ձեռքում՝ սպասելով զղջման և դարձի (Հայտ.1:20, 2 և 3 գլ): Ցույց տանք սխեմայով.

Նրանց քարոզչությունը կիրագործվի Եհովայի ժողովրդի մնացյալ 7 քարոզչական «ճրագակալների» ֆոնին, քանզի ժողովների միջոցով կազմակերպված Եհովայի Թագավորության մասին քարոզը աշխարհով մեկ՝ պետք է տևի մինչև վախճանը (Մտ.24:14):

զ) 2ՎՄ քարոզը կլինի Մովսեսի և Եղիայի ոգով և զորությամբ (Հայտ.11:6): Եղիան գործում էր կռապաշտությամբ տարված Եհովայի ժողովրդի տարածքում՝ նրան սթափեցնելու նպատակով:
Իսկ Մովսեսը՝ Եհովայի ժողովրդին ճնշող վերջին ՀյԹ-ի ժամանակաշրջանում, երբ կլինի և այն, և այն (կռապաշտություն Եհովայի ժողովրդի մեջ, տես 7.10 վիդեոն, և ճնշում Հյուսիսի Թագավորի կողմից):

Ինչպես Եղիան՝ նրանք «կկանգնեցնեն անձրևը և երաշտ կապահովեն» Եհովայի ժողովրդի մեջ 3,5 տարի (Եղիան ևս 3,5 տարի կանգնեցրեց անձրևը, 3Թագ.17:1; Հակ.5:17; Ղուկ.4:25): Եվ ինչպես Մովսեսը՝ «ջրերը արյուն կդարձնեն և պատուհասներ կուղարկեն» ճնշողների երկրում: Ի՞նչ իմաստով:

Հովհ. Մկրտիչը, օրինակ, ևս գործում էր Եղիայի ոգով և ուժով (Ղկ.1:17): Սակայն բառացի հրաշքներ չէր կատարում: Այդպես էլ ՎՄ-ի ժամանակ հրաշքները կլինեն հոգևոր: Օրինակ, (Եղիայի դերով) նրանց օրերում Եհովայի ժողովուրդը կենտրոնից չի ստանա թարմացնող և ծարավը Աստծու խոսքի հասկացողությամբ հագեցնող հոգևոր և ոչ մի նոր միտք:

Այդ շրջափուլում կռապաշտությամբ տարված Եհովայի ժողովրդի հոգևոր արտում աճ չի լինի, քանզի կանաչողը կչորանա (հիասթափությունը ժողովներում անխուսափելի է), իսկ «նորատունկներին» աճել չեն թողնի (նորեկները, «ծարավի» պատճառով՝ չեն բացվի, հմմտ. Մտ.23:15):

Իսկ ինչպե՞ս նրանք կարող են «ջրերը արյուն դարձնել» Եհովայի ժողովրդին ճնշողների երկրում (Մովսեսի դերը): Օրինակ այսպես. իրենց գործունեությամբ նրանք Ս.Գրքի ոչ ճիշտ մեկնաբանությունները (ՀյԹ-ի երկրում հոսող հոգևոր ջրերի ակունքները) — «կդարձնեն» անպիտան՝ ցույց տալով Ս.Գրքի վերլուծությունն այնպես, որ ՀյԹ-ի երկրում «ջրերի» անպիտանելիությունը ակնհայտ կլինի:

Իսկ ինչպե՞ս նրանք պատուհասներով կհարվածեն ՀյԹ-ի (ճնշողների) երկրին: Պարզ է, որ խոսքը հոգևոր պատուհասների մասին է, որոնցով ասես ծածկված են բոլոր Եհովային հակառակվողները.
5 Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է հարվածել, համա՛ռ ապստամբներ։ Ձեր գլուխն ամբողջությամբ վերքերի մեջ է… Ոտքի թաթից մինչև գլուխը ոչ մի առողջ տեղ չկա. վերքեր… խոցեր՝ չմաքրված, անվիրակապ (Ես.1:4-6):

Քանի որ մարգարեներին ՀյԹ-ի (ճնշողների) «տարածքում» ոչ ոք չի լսի՝ պատուհասով հարվածները նշանակում են, որ այս մարգարեների գործունեության շրջանում Հյուսիսի Թագավորի հպատակների հոգևոր նեխումը կանգ չի առնի, այլ նրանք առավել համառորեն հանդես կգան Եհովայի և Նրա ժողովրդի դեմ:

Այն բանից հետո, երբ ՀյԹ-ը նրանց սպանի (բառացի, կամ արգելի նրանց գործունեությունը այնպես, որ նրանք անհետանան ուշադրության կենտրոնից) — քիչ անց նրանք կվերակենդանանան (բառացի, կամ վերահաստատված գործունեությամբ): Բայց վերափոխված կերպով երկինք կհամբարձվեն բառացի իմաստով՝ 144000-ի կազմում (Մտ.24:29-31; 1Կոր.15:51,52; 2Թես.4:16,17):

Այն ժամին, երբ նրանք երկինք բարձրանան՝ կճեղքվի «Երուսաղեմ-Սոդոմը…» (Եհովայի ժողովրդի ղեկավարությունը կպառակտվի 2ՎՄ-ին կողմ և դեմ մասերի), և կհնչի 7-րդ փողը՝ հռչակելով 3րդ վայի սկիզբը Երկրի բնակիչների համար. Քրիստոսի թագադրումը Մոլորակի վրա և Արմագեդոնի նախապատրաստության փուլը (Հայտ.11:12-15; 1Թես.4:16,17; 1Կոր.15:51,52):

3րդ վայի (Արմագեդոն) սպասման հատվածում — մեկը կվերցվի, մյուսը կթողնվի (Մտ.24:40, տես 7.3 վիդեոն): Նշենք, որ 2րդ վայի ժամանակաշրջանը դա 6րդ և 7րդ փողերի հնչման միջև ընկած շրջանն է (Հայտ.9:12,14-21 և Հայտ.11:14,15): Այդ փուլում ինչ-որ պատերազմ կլինի (այն կվերացնի մոլորակի բնակչության 1/3-ը, Հայտ.9:18) և կսպանվեն 2 մարգարեն (Հայտ.11:7,12,15):

Մոլորակի բնակչության 1/3-ի կործանումից հետո, որի մեջ մտնում է նաև 2ՎՄ-ի սպանությունը 2րդ վայի 6րդ փողի հատվածում՝ Երկրի վրա կմնա մարդկության 2/3-ը՝ տարված կռապաշտության և այլ մեղքերի մեջ (արդարներ  նրանց  մեջ  չկան, Հայտ.9:19-21): Բայց 2/3-ից ցանկացած մեկը — 2ՎՄ-ի երկինք համբարձվելու նշանից հետո — կարող է դարձի գալ Եհովային և Տիրոջով մահանալ մինչև Արմագեդոնը (Հայտ.11:12,13; 14:13): Նայենք սխեման.

Ահա, ըստ էության, Եհովայի վերջին մարգարեների նշանի նկարագիրը: Հիշեցնենք. այս երկուսը կլինեն 144000-ից վերջինները, ովքեր կընտրվեն երկնային գահերի համար և երկինք կհամբարձվեն տեսանելի կերպով՝ որպես Քրիստոսի երկրորդ գալստի ազդակ (Փեսան կգա և կտանի բոլոր իր «կույսերին»՝ 7րդ վերջին փողի հնչեցման ժամին, Գործ.1:11; Մտ.24:29-31):

ՎՄ-ի նկարագրի բոլոր նշանները պետք է իրար ագուցված լինեն՝ անկախ նրանից, թե ով և ինչպես է մեկնում «Աստծու ժողովուրդ», «Երուսաղեմ-Սոդոմ», «երկու գավիթներով տաճար» և այլ Հայտ.11 գլխի տերմիններ:

Իսկ հիմա հիշեցնենք, որ մոտենում է Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի Երեկոն (19 ապրիլի, 2019թ.): Հաջորդ հոլովակներում կքննարկենք Նոր Ուխտի Պասեքի նշանակությունը (1Կոր.5:7), նաև Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշներից օգտվելու և անարժանորեն օգտվելու իմաստները:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com