«Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը» (1Կոր.5:7)

Текст на армянском языке к   видео 1.15  на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.14

«Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը, զոհաբերվեց մեզ համար» (1Կոր.5:7)

ՊԱՍԵՔԸ (Զատիկը) այսօր տարբեր կերպերով են նշում. մեկը՝ գեղեցիկ բլիթներով, ներկած ձվերով՝ նշում է Քրիստոսի հարությունը, մեկը՝ անթթխմոր հաց և կարմիր գինի ճաշակելով՝ հիշում է Քրիստոսի մահը, իսկ մյուսն էլ լոկ նայում է անթթխմոր հացին և կարմիր գինուն՝ ռիսկ չանելով օգտվել դրանցից: Կարո՞ղ են, արդյոք, նույն իրադարձության — ՊԱՍԵՔԻ — համար տրված պատվերները այսքան տարբեր լինել:

Քանի որ «Պասեք» հասկացությունը Ս.Գրքից է՝ նրանով էլ պարզենք — ինչպես և ինչու նշել այն, ինչ է այն տալիս մեզ, և սխալ վերաբերմունքն այդ իրադարձությանը՝ ինչով է վտանգավոր նրանց համար, ովքեր հնարավորություն ունենալով Ս.Գրքից լիովին իմանալու Պասեքը նշելու կարգը — չեն անում դա:

3,5 հազարամյա հնության այդ իրադարձության պատմությունը մանրամասն նկարագրում է Ելք 12 գլուխը: Համառոտ այն այսպիսին է. ՊԱՍԵՔԸ — դա անարատ գառն է (գառնուկ)` կրակի վրա խորոված 14 աբիբին (նիսանին, 2Օր.16:1;Եսթ.3:7), որն Իսրայելը շտապով պիտի ուտեր անթթխմոր հացով և դառը խոտով՝ մինչ գիշերով կփախչեր Եգիպտոսից (Ծն.15:13,14; Ել.12:8-14;Մար.14:12):

Գառան արյունը օգտագործվում էր Իսրայելի առաջնեկների կյանքը փրկելու համար, որոնց մահ էր սպառնում, երբ Եհովան Եգիպտոսի աստվածների վրա դատաստան տեսներ. նրանով իսրայելացիները պետք է ցողեին իրենց դռների կողերը: Ով չաներ — նրան «կայցելեր» մահը. առաջնեկների կյանքի և Իսրայելի բարօրության համար` զատկական գառը իր կյանքի գնով էր «վճարում» (արյան հեղմամբ):

Տեսնելով դռան կողերի նշանը, կործանիչ-հրեշտակը (Աստված գործում է հրեշտակների միջոցով, 2Սամ.24:16) և մահը — անցնում էին Իսրայելի տների կողքով. նրանց առաջնեկները կենդանի էին մնում: Որպես հիշատակ՝ Եհովան գառան զոհաբերական մահվան այդ օրը կոչեց Պասեք, որը նշանակում է «կողքով անցնել»: Այդպես գառան արյունը Եգիպտոսում փրկեց Իսրայելի առաջնեկներին՝ «ստիպելով մահին» նրանց տների կողքով անցնել:

Իսրայելին հռչակած այս գործողություններով, Աստված ասես թե Իր համար սեփականություն «գնեց» Իսրայելի բոլոր անդրանիկներին՝ կործանիչ-հրեշտակին վճարելով Պասեքի գառան արյամբ (ամեն մի առաջնեկի փոխարեն՝ մահվանը տալով Իր գառանը. կենդանիները՝ Նրա արարածներն են և սեփականությունը, Ել.12:12,21բ,22-24; Թվ.3:13):

Իսրայելի ժողովուրդը՝ Եգիպտոսի աստվածների վրա Եհովայի կայացրած դատաստանից չէր տուժի: Բայց մահից փրկագնված անդրանիկների շնորհիվ — Եգիպտոսի գերությունից կարող էին ազատվել ոչ միայն անդրանիկները, այլև մնացած բոլոր իսրայելացիները. Աստծուն պետք էր Իր համար առաջնեկներ «արտադրող» Ի՛ր ժողովրդի ՄԻՋԱՎԱՅՐԸ ունենալ:

Հետագայում հասկանալի դարձավ ինչու էին Եհովային առաջնեկները պետք. երբ Նա փոխարինեց նրանց Ղևիի հավատարիմ ճյուղով (Ել.32:26), պարզվեց, որ նրանք Նրան պետք էին Իր տաճարի համար: Ղևտացիներին հանձնարարված էր Եհովային տաճարային ծառայություն մատուցելու միջոցով մաքրել Աստծու ժողովրդին մեղքից, ինչը հնարավորություն էր ընձեռում Իսրայելին մերձենալ Աստծուն, Ով հեռու է անմաքուրներից (Թվ.8:14-19; Առ.15:29):

Դժվար չէ կռահել, որ բոլոր այս դեպքերը հենց այնպես չէին կատարվում. դրանք ապագայի նախօրինակ էին (Եբր.10:1): Հիսուս Քրիստոսը պետք է Եհովայի ժողովրդի համար Նոր Ուխտի էպոխայի Պասեքը դառնար, «գներ» հոգևոր «առաջնեկներին» Աստծու երկնային տաճարի համար և նրանց հայտնման շնորհով — մեղքի գերությունից ազատագրեր Եհովայի ապագա պոտենցիալ ողջ ժողովրդին (1Կոր.5:7;6:20;Հյտ.14:4;Հով.8:34,36;Հռ.6:22):

Իսկ առայժմ Իսրայելին ցույց տրվեց, որ Պասեքը իրենց կյանքում գերկարևոր մի իրադարձություն է. ի հիշատակ Պասեքի՝ Աստված նիսան ամիսը տարվա մեջ առաջինը դարձրեց (Ել.12:2; 2Օր.16:1): Չլինեին Պասեքի դեպքերը — Իսրայելի ողջ ժողովուրդը, որն ի վիճակի էր Եհովային ապահովել «առաջնեկներով»՝ չէր կարող Եհովայի հետ ուխտի մասնակից դառնալ և Հին Ուխտը չէր հաստատվի: Ինչո՞ւ:

Աստծու հետ ուխտ հաստատելու համար անհրաժեշտ էր, որ Իսրայելի ՈՂՋ ժողովուրդը, որից առաջնեկներ էին սպասվում՝ ազատ դառնար. Եհովան Ուխտ չէր հաստատի հոգևոր ուրիշ տիրոջ՝ Եգիպտական փարավոնի գերիների հետ, որին Եգիպտոսը պաշտում էր որպես իր աստծու (Մտ.6:24):

Այդպես էլ «հոգևոր առաջնեկներ արտադրող» ապագա նոր ժողովրդի հետ Նոր Ուխտի հաստատման համար — Եհովան նախ Հիսուսի-Պասեքի շնորհով ազատեց Իր բոլոր ապագա ծառաներին մեղքի գերությունից (Հռ.6:22): Եվ ջրի մկրտություն անցած ազատների հետ — հնարավոր եղավ և Նո՛ր Ուխտը հաստատել (որի գործի դրվելը երևաց Պասեքից 50 օր հետո, Գործ.2:1-4):

Այսպիսով, հին Պասեքը, ազատելով Հակոբ/Իսրայելի սերունդներին Եգիպտոսի գերությունից՝ ուղի հարթեց Եհովայի հետ Հին Ուխտի կնքման համար (Եգիպտոսի գերության ելքից 50 օր անց, Ել.16:1;19:1), ընձեռեց նրանց հնարավորություն՝ ձեռք բերել ավետյաց երկիրը, մշակել այն և երկու բերքահավաք ստանալ. վաղ (հացահատիկ ամռան սկզբին) և ուշ (ողջ մնացյալը՝ աշնանը, Ել.23:16; 34:22):

Նույն կերպով և նոր Պասեքը — Հիսուս Քրիստոսը — ուղի հարթեց Եհովայի նոր ժողովրդի համար՝ Նոր Ուխտը կնքելու, Եհովայի հոգևոր «արտը» ստանալու և, Աստծու խոսքը Երկրի վրա ցանելու շնորհիվ՝ արդյունքում երկու հոգևոր բերքահավաքը հավաքելու ի փառս Եհովայի. 144000 քահանաները՝ երկնքի համար, և Երկրի արդար բնակիչների մեծ բազմությունը՝ Եհովայի հավիտենության համար (Հայտ.7 գլ.; 20:6; 21:3,4):

Պասեքը, որ Եհովայի հետ Հին Ուխտի «դուռ» բացեց, պետք է նշվեր մինչ Քրիստոսի գալը՝ հին գառ-Պասեքի արյան փրկչական դերակատարումը հիշեցնելու նպատակով (Ել.12:26,27) — որպեսզի Քրիստոսի ժամանակին հասածներին հասկանալի լիներ մեծ Գառ-Պասեքի «փրկչական արյան» իմաստը (1Կոր.5:7), որը բացում էր Եհովայի Նոր Ուխտի «դուռը» նոր ժողովրդի՝ քրիստոնյաների հետ:

Պասեքի կարևորությունը մարդկության համար՝ ավելի ուշ Եհովան ընդգծեց նաև նրանով, որ Հ.Ու.-ի բոլոր տոներից — Ն.Ու.-ի ծառաների համար, ովքեր նվիրել էին իրենց կյանքը Եհովային և մկրտվել ջրում — Նա տոն թողեց միայն Պասեքը՝ որպես Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկո (1Կոր.11:23-25): Մնացած բոլոր կրոնական տոները Նա չեղարկեց (Հռ.10:4):

Ինչպե՞ս էին Պասեքը նշում Իսրայելում: Թեպետ Պասեքով գնված էին միայն առաջնեկները — Եհովայի ՈՂՋ ժողովուրդը առանց բացառության, թե օծված քահանայությունը, այնպես էլ մնացած Իսրայելը և թլփատված եկվորները՝ պարտավոր էին ուտելու զատկական գառը, գործածելու նրա արյունը և ուտելու անթթխմոր հացը, այլապես կվերացվեին Եհովայի ժողովրդի միջից (Ել.12:47-49; Թվ.9:9-14):

Պատահաբար որևէ բանից պղծված մարդուն թույլ էր տրվում Պասեքի օրը մեկ ամսով հետաձգել, բայց թույլ ՉԷՐ տրվում ՉԸ նշել այդ օրը (Թվ.9:10,11): Ուստի Հիսուս Քրիստոսն էլ, ինչպես բոլոր հրեաները, նիսանի 14-ի գիշերը նշում էր Պասեքը իր ընկերների հետ, որոնք այդ պահին դեռ մկրտված չէին սուրբ ոգով. նրանք այն ստացան ավելի ուշ, Հիսուսի հարությունից հետո (Հով.15:15; 20:22; Գործ.2:1-4):

Մինչև դա, Հիսուսը բացատրեց, թե ինչ պայմաններ է հարկավոր պահպանել, որպեսզի իր աշակերտները սուրբ ոգով մկրտվելու շնորհն ստանան. սուրբ ոգին չէր կարող թափվել Քրիստոսի աշակերտների վրա Հիսուսի ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ: Այն կարող էր ուղարկվել Եհովայից — միայն նրա զոհաբերական մահից և հարությունից հետո (Հվ.7:39; 14:16; 16:7):

Աշակերտների հետ Հ.Ու.-ի Պասեքը նշելով, Հիսուսը օգտվում էր սեղանին եղած կարմիր գինուց և պարտադիր անթթխմոր հացից.  եգիպտական Պասեքից զատ՝ իսրայելացիներն այլևս պարտավոր չէին իրենց դռների կողերը ցողել գառան արյամբ: Սակայն սերնդեսերունդ հիշել նրա արյան փրկչական ուժը — նրանք պարտավոր էին: Այդ նպատակին էր ծառայում կարմիր գինին հրեաների սեղաններին (Ել.12:23-27; Մրկ.14:12; 22-25):

Ուրեմն դեռ հնուց զատկական գառան արյան մասին էր իսրայելացիներին հիշեցնում խաղողի գինու կարմիր գույնը, որը Հիսուսը նիսանի 14-ի ընթրիքին խմում էր իր աշակերտների հետ: Իսկ զատկական զոհի արյունը, ինչպեսև Եհովային արված ցանկացած զոհի արյունը՝ Մովսեսի Օրենքի ժամանակից՝ օգտագործվում էր միայն քահանաների կողմից և միայն զոհասեղանի համար (Իսրայելի մաքրման, Ղև.17:11):

Այժմ պարզենք, թե ինքը՝ Հիսուս Քրիստոսը ինչպես է պատվիրել նիսանի 14-ի Պասեքը նշել: Դա կօգնի, որ մենք ճիշտ նշենք Պասեքի իրադարձությունը — անկախ նրանից, թե մեր տեղանքում ինչպիսի ավանդություններ են ձևավորվել:

Հիսուսը, իր աշակերտների հետ նիսանի 14-ի գիշերվա ընթրիքին՝ կոտրեց անթթխմոր հացը և ասաց. կերեք, սա — իմ մարմինն է՝ ձեզ համար կոտրվող (զոհվող); վերցրեց և գինու բաժակը՝ ասելով. խմեք, սա — իմ արյունն է՝ հանուն Նոր Ուխտի ձեզ համար թափվող և մեղքերից ձեզ ազատող: Այդպես արեք ի հիշատակ նրա, ինչ ես ձեզ համար արեցի (1Կոր.11:23-25; Մտ.26:26-28):

Ուստի Քրիստոսի բոլոր աշակերտների համար նիսանի 14-ի Պասեքի օրը՝ Հիսուսի զոհաբերական մահվան հիշատակի Երեկո է: Դա և՛ ուրախություն է՝ մեղքի գերությունից Քրիստոսի արյան շնորհիվ ազատագրվելու; և՛ ցավոտ հուշ է այն մասին, թե ինքնակամ ինչպիսի տառապանքների միջով անցավ անարատ Հիսուս Քրիստոսը՝ հանուն մեր ազատագրման:

Ուրեմն. Ն.Ու.-ի պատվերով նոր Պասեքը, ինչպես Հ.Ու.-ի ժամանակ — պետք է նշի Եհովային նվիրված Նրա ՈՂՋ ժողովուրդը (ջրի մկրտություն անցած թե՛ օծյալ, թե՛ ոչ): Նիսանի 14-ի արևամուտից հետո — ընթրիք/երեկո է՝ ի հիշատակ Քրիստոսի զոհընծայի՝ նրա մարմնի և արյան խորհրդանիշների ճաշակմամբ (անթթխմոր հաց և կարմիր գինի) և այդ իրադարձության մասին Աստծու հետ Ն.Ու.-ի մեջ մտած բոլոր մասնակիցների խորհրդածությամբ (1Կոր.11:23-26):

Անթթխմոր հացը՝ Հիսուս Քրիստոսի անարատության խորհրդանիշ է (թթխմորը՝ արատի, 1Պետ.2:22; 1Կոր.5:7,8): Կարմիր խաղողի գինին (ևս անթթխմոր, չոր) — Հիսուսի արյան խորհրդանիշն է (զոհաբերական մահվան), հեղված նրա համար, որ նրանք, ովքեր իրենց կյանքը կնվիրեն Եհովային՝ հնարավորություն ունենան Նրա հետ Ն.Ու.-ի մեջ մտնել՝ արդյունքում փրկվելով մեղքից և մահից՝ ստանալով հավիտենական կյանք Աստծու աշխարհում (Հռ.6:22; Մրկ.10:29,30):

Այժմ, երբ դուք իմացաք, թե ինչպես է Հիսուսը պատվիրել նշել նոր Պասեքը — ինքներդ որոշեք՝ առավոտյան, թե երեկոյան դա անել, բլիթներ և ներկած հավկիթներ համտեսել, թե անթթխմոր հաց, այդ ամենով՝ Քրիստոսի հարությունը, թե մահը հիշել, նայել նկանակներին և գինուն, թե օգտվել դրանցից:

Իսկ մենք ամփոփենք մեր իմացածը Պասեքի նշանակության (Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյի) մասին՝ սխեմայով: — Սխեման հստակ ցույց կտա Եհովայի ժողովրդի համար Պասեքի նշանակության ամբողջական պատկերը թե՛ հնում (Հին Ուխտի գործունեության դարաշրջանում), այնպես էլ Նոր Ուխտի ժամանակաշրջանում (Քրիստոսի գալուց հետո).

Հաջորդ վիդեոներում կշոշափենք թեմաներ ա)Տիրոջ Երեկույթի խորհրդանիշներից օգտվելու, և բ)խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու մասին:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com