Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշներից օգտվելու իմաստը:

Текст на армянском языке к   видео 1.16  на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.15

Աստվածաշնչի ուսումնասիրություն: Նոր Կտակարան:
Պասեքի խորհրդանիշներից օգտվելու իմաստը Նոր Կտակարանում (1Կոր.5:7; 11:23-26)
Ուսումնասիրում ենք միասին:
Պատասխանների արկղ — բոլորի համար:

Շատերը Ս.Գրքից արդեն գիտեն, թե ինչ է մարդկության համար նշանակում Նոր Ուխտի Պասեքը (Հիսուս Քրիստոս), Տիրոջ Ընթրիքը (Քրիստոսի զոհաբերական մահվան հիշատակի օր) և Ընթրիքի խորհրդանիշները (անթթխմոր հաց և կարմիր գինի):
Բայց ի՞նչ է նշանակում Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշներից օգտվելը:

Այս հարցի պատասխանը չիմանալը՝ ծնում է սխալ մոտեցում Տիրոջ Ընթրիքի անցկացմանը: Օրինակ, 1-ին դարում այդ Երեկույթին ինչ-որ մեկը ուտում և հարբում էր՝ մնացածին թողնելով սոված (1Կոր.11:21):

Իսկ մեր օրերում Ընթրիքի անցկացման հակառակ մի պատկեր է. ոմանք ընդհանրապես չեն կպչում հացին և կարմիր գինուն: Ե՛վ այն, և՛ այս — կատարվում է խորհրդանիշներից օգտվելու իմաստը չհասկանալու պատճառով:

Երկու պատկերն էլ անհամապատասխան են նրան, ինչ Եհովան սպասում է քրիստոնյաներից հիշատակի այդ օրը, որը Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին պատվիրեց նշել՝ տարին 1 անգամ նիսանի 14-ին (1Կոր.11:23-27, օրը որոշել կարելի է հրեական օրացույցով. հրեաները վարժված էին նիսանի 14-ը հաշվարկել դեռ Մովսեսի ժամանակներից):

Նախորդ՝ 7.14 հոլովակից իմացանք, որ համանման կերպով, ինչպես հնում Եհովայի ժողովուրդը նշում էր Պասեքը — Եհովայի ժամանակակից ՈՂՋ ժողովուրդը ևս, ինչպես օծյալները, այնպես էլ չօծյալները՝ պետք է օգտվեն Քրիստոսի մարմնի և արյան սիմվոլներից. խմեն կարմիր գինուց և մի մասնիկ ուտեն նկանակից (անթթխմոր հացից), նիսանի 14-ի երեկոյին:

Ընթրիքի խորհրդանիշներից օգտվելը Ն.Ու-ի մասնակիցների (Եհովայի մկրտված ծառաների) համար — Եհովայի պաշտամունքի նույնքան անքակտելի մի մասնիկ և պատվիրան է, ինչպես, օրինակ, մեղք չգործելու, աղոթելու, քարոզելու և այլ պատվիրաններ (1.Կոր.11:23-26; 1Հով.2:1; 1Թես.5:17; Մրկ.16:15; Եբր.10:25): Ուստիև Քրիստոսի մարմնի և արյան սիմվոլներից օգտվելը — նույնքան անհրաժեշտ է, որքան Նոր Ուխտի մնացած պատվիրանների կատարումը:

1) Ի՞նչ է նշանակում անթթխմոր հացից օգտվելը:
Հիսուսը նիսանի 14-ի գիշերը, իր ձերբակալումից առաջ, կոտրեց անթթխմոր հացը և ասաց. կերեք, սա՝ իմ մարմինն է, որ ձեզ համար է բաշխվում (զոհաբերվում)… Այդպես արեք՝ ի հիշատակ նրա, ինչ ես արեցի ձեզ համար (1Կոր.11:23,24; Մտ.26:26):

Կոտրելով անթթխմոր հացի նկանակը, Հիսուսը ըստ էության ցույց տվեց, որ նման կերպով «կկոտրվի» և իր մարմինը՝ բոլոր ներկա և ապագա Քրիստոսի աշակերտների համար: Մեկ ամբողջական հացի կոտրումը և մասերի բաշխվելը՝ ակնառու կերպով ցույց էր տալիս Քրիստոսի մարմնի անհետացումը և նրա վերամարմնավորումը բազում մանր կերպավորված մասնիկների:

Քրիստոսի մարմնի մի «մասնիկը»՝ անթթխմոր հացի պատառի տեսքով՝ ներս ընդունելով (հաղորդվելով), քրիստոնյաները բոլորը միասին կդառնան այդ ՄԵԿԻ բոլորի համար ԸՆԴՀԱՆՈւՐ Քրիստոսի մարմնի տարբեր «մասնիկները», ինչպես գրված է.

Արդարև … հացը, որ կոտրում ենք՝ հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնի: Որովհետև կա մեկ հաց. թեպետ մենք շատ ենք, բայց մեկ մարմին ենք, քանի որ բոլորս էլ այդ մեկ հացից ենք օգտվում (1Կոր.10:16,17):
Սա պետք է անել ի հիշատակ մեզ համար զոհված (կոտրված) Քրիստոսի մարմնի: Ինչո՞ւ:

Որպեսզի քրիստոնյաները ըմբռնեն. ներս ընդունելով Քրիստոսի մարմնի մի մասնիկը — նրանք այդ մասնիկի միջոցով դառնում են Քրիստոսի արդար մարմնի մի մասը, իսկ բոլորը միասին — որպես առանձին «մասնիկներ»՝ «դասավորվում են» Քրիստոսի հոգևոր արդար մեկ մարմնում:
(«հաղորդություն» բառը նշանակում է ընդհանուր ինչ-որ բան ունենալ Քրիստոսի հետ, մաս կազմել, 2Պետ.1:4բ):

Իհարկե, այս ամենը — խորհրդանիշ է. նկանակն ինքը որևէ մոգական ազդեցություն չի թողնում քրիստոնյաների վրա, այլ ընդամենը վկայում է, որ Քրիստոսի իր մարմնին հաղորդակցվելու պատվիրանը — մենք կատարում ենք խորհրդանշական իմաստով (օգտվելով նկանակի մասնիկից), բայց կենցաղում՝ ամեն ինչում ջանում ենք ապրել և վարվել այնպես, ինչպես ապրում և վարվում էր Հիսուս Քրիստոսը:

2) Կարմիր գինուց օգտվելը:
Քրիստոսի պատվիրանի կատարման ճիշտ նույն տիպի վկայություն է Ընթրիքին իր արյանը հաղորդվելը — խմելով մի կում չոր կարմիր գինի.
Օրհնության բաժակը (մեր), որ օրհնում ենք (որի համար գովերգում ենք Աստծուն) — չէ՞ որ հաղորդություն է Քրիստոսի արյանը (1Կոր.10:16,17; 11:25; Մտ.26:27,28):

Քրիստոսը հեղեց իր արյունը բոլոր աշակերտների համար՝ պարգևելով նրանց Աստծու հետ Նոր Ուխտի մեջ մտնելու հնարավորություն, և դրա շնորհիվ — նախ ձեռք բերելու մերձ հարաբերություններ Եհովայի հետ, իսկ հետո — հավիտենական կյանք: Կարելի է ասել, որ Քրիստոսի աշակերտների կյանքը — «գտնվում է» Հիսուս Քրիստոսի փրկչական արյան ներսում:

Ըմպելով մեկ կում կարմիր գինի (խորհրդանշորեն) — Քրիստոսի արյան մեկ կաթիլ՝ Քրիստոսի աշակերտը այդ միջոցով դառնում է Քրիստոսի լիովին արդար մարմնի մի մասնիկը, ով կարողություն ունի հավիտյան ապրել (արյունը — դա Քրիստոսի հավ. կյանքի սիմվոլն է): Հրաժարվելով Քրիստոսի «արյան» մասնիկից՝ քրիստոնյան ասես թե հրաժարվում է հավ. կյանքից:

Ուրեմն, ի՞նչ է նշանակում Եհովայի մկրտված ծառայի համար օգտվել Քրիստոսի կատարյալ մարմնի և արյան խորհրդանիշներից:

ա) ընդունել, որ Եհովան Քրիստոս-Պասեքի «կոտրվող» մարմնի միջոցով ազատում է մեզ այս աշխարհի աստծու գերությունից, Իր հետ Նոր Ուխտի մեջ մտնելու հնարավորություն ընձեռում, որի շնորհիվ կարող ենք հասնել Եհովայի բոլոր խոստումներին նոր աշխարհում (1Կոր.5:7; Մրկ.10:29,30):
բ) հաղորդություն (միավորում) Քրիստոսի մարմնին, որով դառնում ենք Քրիստոսի (ժողովի) հոգևոր կատարյալ մարմնի մի մասնիկը;
գ) հաղորդություն (միավորում) Քրիստոսի արյանը (հավ. կյանքին), որով հավիտյան ապրելու հույս ենք ստանում (1Կոր.10:16,17), և՝ մեղքերի քավություն (1Հով.1:7):

Քանի որ անթթխմոր հացը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ մարմինը, օգտվելով այդ մարմնից՝ մենք միաբանվում ենք Քրիստոսի կատարելությանն ու արդարությանը՝ ընդունելով, որ առանց Քրիստոսի — մենք ոչինչ ենք: Միայն Քրիստոսի մարմնի «կազմում» է, որ մենք Եհովայի համար արժեք ենք ներկայացնում, քանզի մեր մեղավորությունը «ծածկվում» է Քրիստոսի արդարությամբ և կատարելությամբ:

Քանի որ կարմիր գինին խորհրդանշում է Քրիստոսի արյունը (կատարյալ մարդու հավիտենական կյանքը), «օգտվելով» Քրիստոսի արյունից՝ մենք հաղորդակցվում ենք հավ.կյանքին, ընդունելով, որ առանց Քրիստոսի դրան չենք հասնի: Եվ որ միայն Քրիստոսի փրկչական արյան «հովանու տակ»՝ մենք հույս ունենք հավիտենական կյանքը ձեռք բերել:

Ով գիտակցաբար չի հաղորդվում Քրիստոսի մարմնին և արյանը (հրաժարվում է օգտվել խորհրդանիշներից) — նա ԴՈՒՐՍ է նրա մարմնից. նրան Աստծու Քրիստոսը չի «ծածկում» իր արդարության հովանիով, այդպիսիից՝ Եհովան հեռու է (Առ.15:29):
Հավատի մարդու համար Քրիստոսը — ինչպես մայրը՝ ճուտիկների համար. ԻՐԵՆՈՎ ծածկում է նրանց հոգևոր մանկությունը և անկատարության մեղանչականությունը:

Բայց որոշ բաներ ևս պարտավորեցնում են Եհովայի բոլոր ծառաներին օգտվել Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշներից. օգտվելով՝ ամեն մի քրիստոնյա չէ՞ որ նաև «Տիրոջ մահն է հռչակում» (1Կոր.11:26):
Այստեղ կարող է հարց ծագել. ո՞ւմ է հռչակում, եթե խորհրդանիշներից օգտվող Քրիստոսի աշակերտներին ոչ ոք չի տեսնում, բացի իրենցից՝ աշակերտներից:

Հին Պասեքի մասին այս հիշատակումը կօգնի հասկանալ՝ ո՞ւմ.
իսկ ով… Պասեքը չկատարի, ապա այդ հոգին պետք է վերանա իր ժողովրդի միջից, որովհետև Եհովայի ընծան նշանակված ժամին չբերեց. այդ մարդը կկրի իր մեղքը (Թվ.9:13):

Այսինքն, Եհովան Ինքը դիտում է, թե ինչպես ենք մենք վերաբերվում Քրիստոսի պատվիրանին:

Խորհրդանիշներից օգտվելով, քրիստոնյան հռչակում է Աստծուն, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, որ հենց ՆԱ է Եհովայից ուղարկվածը, որ ուրիշ Մեսիա չի լինելու և որ հենց ՆՐԱ զոհաբերական մահը — «կոտրված» մարմինը և հեղված արյունը — փրկում է քրիստոնյային մեղքի գերությունից և նրա առաջ Եհովայի հետ Նոր Ուխտի և բոլոր ավետիսների «դռները» բացում:

Խորհրդանիշերից օգտվելով, քրիստոնյան հաստատում է Եհովային նաև իր սուր փափագը՝ մեղքի գերությունից պրծնելու և Քրիստոսի զոհի շնորհիվ Եհովայի ծառան դառնալու մասին: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Խորհրդանիշների ընդունումը՝ նաև դատաստանի համար Քրիստոսի երկրորդ գալստի սպասման և փրկության սպասման արտահայտություն է: Ինչո՞ւ:

Որովհետև Ընթրիքը Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշների ընդունումով նշելը հարկ է — «մինչև որ նա գա երկրորդ անգամ» (1Կոր.11:26):
Բայց առայժմ նա չի եկել, նոր դարաշրջանը դեռ չի սկսվել, ուրեմն և Ընթրիքի անցկացումը չի բեկանվել: (Նրանք, ովքեր սովորեցնում են, թե Քրիստոսը արդեն եկել է՝ չպետք է օգտվեն խորհրդանիշներից):

Հենց որ Քրիստոսը երկրորդ անգամ գա՝ զատկական զոհի բովանդակությունը ի կատար կածվի: Ուստի Քրիստոսով բոլոր ազատվածները, ում Աստված այդ ժամին «հաշվառման է վերցրել»՝ հնարավորություն կստանան հավիտյան ապրելու Աստծու աշխարհում — երկնքում կամ Երկրում — կախված թե ում որտեղ կնշանակի Եհովան Իր Թագավորությունում:

2019 թվին նիսանի 14-ը համընկնում է ապրիլի 19-ին: Մենք ամենքս այդ երեկո կգանք մեր հավատի հարազատների ժողով, որպեսզի խորհրդանիշներից օգտվելով՝ նշենք Տիրոջ Ընթրիքը: Գովք Եհովային: Նա շատերին է բացում, որ խորհրդանիշներից պետք է օգտվեն բոլորը: Այդ է պատճառը, որ Եհովայի վկաների մեջ ավելանում է խորհրդանիշներից օգտվողների թվաքանակը:

Եթե ինչ-որ մեկն առայժմ դժվարանում է խորհրդանիշներից օգտվելու կարևորությունն ըմբռնել՝ թող չվհատվի և չշտապի դա անել՝ հակառակ իր հավատի, որ չհայտնվի խորհրդանիշներից անարժանորեն օգտվողների թվում (Հռ.14:23):
Սակայն այս մասին մենք կխոսենք հաջորդ անգամ՝ եթե Աստված թույլ տա:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com