Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելը (1Կոր.11:27)

Текст на армянском языке к   видео 1.17 на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.16

Պողոս առաքյալը Կորնթոսի ժողովի հետ տրամաբանելով Հիսուս Քրիստոսի զոհի հիշատակի Երեկոյի անցկացման մասին՝ ասաց.
ով որ անարժան կերպով ուտի այս հացը և խմի Տիրոջ բաժակից, հանցավոր կլինի Տիրոջ մարմնի և արյան նկատմամբ (1Կոր.11:27)։
Այսինքն՝ Աստծու և Նրա Քրիստոսի դեմ մեղք կգործի:

Այս պատճառով ինչ-որ մեկը, երկյուղ կրելով անարժան օգտվելով մեղք գործել Աստծու և Նրա Քրիստոսի դեմ՝ ընկնում է ծայրահեղության մեջ և ընդհանրապես հրաժարվում մաս կազմել (հաղորդվել) Քրիստոսի մարմնին և արյանը (1Կոր.10:16,17; տես նախորդ 7.15 վիդեոն՝ խորհրդանիշներից օգտվելու նշանակության մասին):

Ինչ-որ մեկն էլ մանուկներին է հաղորդություն անում կամ ինքն է սրտանց հաղորդվում մեծ գավաթներով՝ առանց դույզն իսկ քաշվելու: Ինչպես տեսնում ենք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան խորհրդանիշներից օգտվելու հարցում մեծ զանազանություն է նկատվում:

Եթե պարզենք ինչ է նշանակում Երեկոյին խորհրդանիշներից անարժանորեն օգտվելը՝ կարելի կլինի Աստծու դատապարտության տակ չընկնել՝ անարժանորեն օգտվելով: Նաև կխուսափենք մյուս ծայրահեղությունից՝ ընդհանրապես մերժելով հաղորդվել, ինչը Ս.Գրքի տեսակետից՝ ևս սխալ է (1Կոր.10:16,17):

Կա հինգ պատճառ, որոնք կարող են քրիստոնյային դարձնել Քրիստոսի մարմնի և արյան սիմվոլներից անարժանորեն օգտվող՝ նրա զոհաբերական մահվան հիշատակի Երեկոյին (նիսանի 14-ի երեկոյան): Երկուսի մասին հիշատակեց Պողոս Առաքյալը, նրանցից էլ սկսենք:

Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու 1)պատճառը
Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու առաջին և ամենապարզ պատճառը՝ դա անպարկեշտ վարքն է Երեկույթի ընթացքում: 1-ին դարում Երեկույթներն անց էին կացվում որպես քրիստոնյաների համատեղ ընթրիք՝ ինչ որ մեկի տանը:

Այս հանդիպմանը քրիստոնյաները ընդհանուր սեղանին ուտելիք էին բերում իրենց պահուստներից՝ այն հաշվարկով, որ դեռ պիտի օգտվեին Տիրոջ ընթրիքից՝ Քրիստոսի կողմից պատվիրված. անթթխմոր հացից՝ բաժանելով այն հավաքվածների միջև, և խաղողի կարմիր գինուց:

Երեկոն պետք է ծառայեր՝ հիշեցնելու ինքնազոհության մեծագույն օրինակը — Քրիստոսի մահը՝ հանուն մարդկանց մեղքի գերությունից ազատագրման: Իսկ բոլորի համար մեկ հացի մասնատումը՝ պետք է ընդգծեր քրիստոնյաների միավորումը Հիսուս Քրիստոսի մեկ հոգևոր մարմնում, որը իր արդարությամբ «ծածկում» է բոլորի թերությունները:

Բայց Կորնթոսում այս իրադարձությունը անպատշաճ էր կատարվում. մինչ բոլորի հավաքվելը՝ ամեն մեկը շտապով տանից բերած իր ընթրիքին էր տիրանում: Այդ պատճառով ինչ-որ մեկը ուժեղ հագենում էր և հարբելու աստիճան խմում, իսկ չքավոր քրիստոնյաները, ովքեր անկարող էին եղել այդ ընթրիքին մի բան բերելու՝ մնում էին քաղցած:

Արդյունքում, հոգևոր միաբանության և Քրիստոսի ինքնաուրացման հիշատակի փոխարեն՝ Երեկույթը դառնում էր անջատման, էգոիզմի, անկարգության և չքավոր քրիստոնյաների արհամարհանքի մի միջոցառման: Ուստի Պողոսը խստորեն հանդիմանեց կորնթացիներին և խորհուրդ տվեց Տիրոջ Երեկոն նվիրել միայն Տիրոջ ընթրիքին. կոտրված նկանակի և մեկ փոքրիկ չափաբաժին կարմիր գինուց օգտվելուն:

Իսկ եթե որևէ մեկը սիրում էր ուտել՝ կարող էր տանը ընթրել մինչ Երեկույթը, որպեսզի Երեկույթն անցներ պատվական կերպով, Եհովայի փառքի համար, որպեսզի բոլորը սպասեին մեկը մյուսին և չշտապեին խորհրդանիշներից օգտվել մինչ մնացածների գալը: Ահա թե ինչպես է նա դա գրել.

20 երբ մեկտեղ եք հավաքվում, հնարավոր չի լինում պատշաճ ձևով ուտել Տիրոջ ընթրիքը, 21 որովհետև մինչև այն ուտելը դուք ձեր ընթրիքն եք ուտում, այնպես որ մեկը քաղցած է լինում, իսկ մյուսը՝ հարբած։ 22 Մի՞թե տուն չունեք, որ այնտեղ ուտեք ու խմեք։ Թե՞ արհամարհում եք Աստծու ժողովը և ամաչեցնում նրանց, ովքեր ոչինչ չունեն։ Ի՞նչ ասեմ ձեզ։ Գովե՞մ։ Սրա համար ձեզ չեմ գովում (1Կոր.11:20-22):

33 Հետևաբար, եղբայրնե՛րս, երբ հավաքվում եք այս ընթրիքն ուտելու, սպասեք իրար։ 34 Եթե որևէ մեկը քաղցած է, թող տանը ուտի, որպեսզի երբ հավաքվեք, դատաստան չբերեք ձեզ վրա (Աստծու դատաստանը այն էր, որ Եհովայի սրբությունը վեր էին ածում սրբապղծության, որի համար էլ պատժվում էին հիվանդություններով, 1Կոր.33,34,30):

Ուստի, ամենալավը Երեկոն միայն անթթխմոր հացով և գինու փոքրիկ չափաբաժնով անցկացնելն է:

Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու 2)պատճառը
Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու երկրորդ պատճառը՝ թեթևամիտ վերաբերմունքն է Քրիստոսի մարմնի նշանակությանը.
29 Եթե որևէ մեկը ուտում և խմում է՝ առանց գիտակցելու, թե ինչ է այդ մարմինը ներկայացնում, իր վրա դատապարտություն է բերում (1Կոր.11:29)։
Ուստի հարկ է խորհրդածել Երեկոյի և Քրիստոսի մարմնի կարևորության մասին:

Հոգևոր առումով Քրիստոսի մարմինը՝ դա առանձին հավատացյալներից կազմված ժողովն է՝ Քրիստոսի արդարությամբ «ծածկված» (Հռ.12:5; Եփ.1:22,23): Եվ քանի որ, Երեկոյին մասնատվող հացը խորհրդանշում է այդ մարմինը, ապա մեղք գործելով որևէ հավատակցի դեմ՝ քրիստոնյան մեղք է գործում անձամբ Քրիստոսի դեմ (1Կոր.8:12; 12:12,27; 10:16,17,):

Անգթորեն քամահրելով իրենց աղքատ եղբայրների կարիքները՝ կորնթացիները մեղավոր էին Տիրոջ մարմնի և ժողովի ամեն մի անդամի համար թափված արյան դեմ.
ով որ անարժան կերպով ուտի այս հացը և խմի Տիրոջ բաժակից, հանցավոր կլինի Տիրոջ մարմնի և արյան նկատմամբ (1Կոր.11:21-22,27):

Ուստի, մինչ Տիրոջ Երեկոն նշելը, Պողոսը հորդորում էր, որ մարդը ստուգի իր վերաբերմունքը Երեկոյի և Քրիստոսի ժողովի հանդեպ՝ ի մտոք գիտակցելով Քրիստոսի Մարմնի և Արյան խորհրդանիշների նշանակությունը.
Թող մարդ, իրեն քննելով, նախ հավաստիանա, որ արժանի է, և ապա ուտի հացը ու խմի բաժակից (1Կոր.11:28)։

Անպատրաստ և թեթևամտորեն վերաբերվել Երեկոյին՝ լինելով մեղքերով հանցավոր Աստծու և հավատակիցների դեմ, նախապես ինքնախոստովանությամբ ներում չհայցել Եհովայից, այդ օրվան ընդառաջ՝ չուղղել այն ամենը, ինչ կարելի է ուղղել և ջանք չներդնել տարաձայնությունների հարթեցման համար — ահա հենց սա էլ կոչվում է չխորհրդածել Տիրոջ մարմնի մասին:

Քրիստոսի մարմնի արժեքի մասին չի խորհրդածում նաև նա, ով երկյուղ կրելով անարժանորեն օգտվել՝ փոխանակ ջանք ներդնելու արժանիորեն օգտվելու — հրաժարվում է հաղորդությունից (իբր հանկարծ մի բան չպատահի):

Քանզի Աստված սպասում է, որ մենք ջանանք արդար ապրել և դրա համար մեր ամբողջ եռանդը ներդնենք: Իսկ այն, ինչ չենք կարող ուղղել կամ փոխել և որի համար զղջում և ափսոսում ենք՝ բոլոր այդ թերությունները Քրիստոսը «կծածկի» իր արդար մարմնով, ինչին անհրաժեշտ է հավատալ և ինչի համար էլ անհրաժեշտ է օգտվել խորհրդանիշներից (տես 7.15 հոլովակը):

Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու 3)պատճառը
Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու երրորդ պատճառը՝ ընդհանրապես բոլոր պարագաներից բխող կասկածն է. եթե քրիստոնյան վստահ չէ, որ խորհրդանիշներից օգտվելը՝ պարտադիր է, եթե նա չի ջանացել պարզելու այդ հարցը և կասկած ունի, բայց օգտվում է (հանուն ընկերակցության), որովհետև դա անում են մնացածները — նա սխալ է վարվում, մեղք է գործում Եհովայի առաջ (Հռ.14:22,23):

Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու 4)պատճառը
Չորրորդ պատճառը. եթե մենք չենք երկրպագում Եհովային, Հիսուս Քրիստոսի Հորը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, և չենք կատարում Նրա կամքը, բայց օգտվում ենք խորհրդանիշներից — դա մեզ հոգևոր որևէ օգուտ չի բերի և չի ստանա Եհովայի և Նրա Քրիստոսի հավանությունը. Աստծուն հաճեցնելու համար՝ սոսկ հաղորդությունը բավարար չէ (Մտ.7:21-23):

Խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու 5)պատճառը
Հինգերորդ պատճառը. սխալ մղումներ: Օրինակ, ժողովին հրապարակավ ձեռնոց նետելու նպատակով՝ գիտենալով, որ Եհովայի վկաները այլ կերպ են ուսված: Կամ՝ իր վրա մեծ ուշադրություն հրավիրելու ակնկալիքով: Այդպիսի հաղորդությունը մեղքի դրսևորում է, քանզի չի համապատասխանում հաղորդության նշանակությանն ու նրա նպատակին:


Այսպիսով, առկա է Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշներից անարժանորեն օգտվելու 5 լրջագույն պատճառ.

1) Անպարկեշտ վարք Երեկոյի ընթացքում (1Կոր.11:20);

2) Չենք խորհրդածում Քրիստոսի մարմնի միաբանող դերի մասին, ինչի համար նրա արյունն է հեղվել. թեթևամտորեն մեղք ենք գործում մերձավորի հանդեպ, ջանք չենք թափում հաշտության և տարաձայնության հարթեցման համար (1Կոր.11:29);

3) ա) խորապես համոզված չենք, որ Երեկոյին Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշներից օգտվելը անհրաժեշտ է (Հռ.14:22,23);
բ) ոչինչ չենք անում, որ ձեռք բերենք այդ համոզումը, կարևոր չենք համարում Աստվածաշնչով պարզել այդ հարցը, Եբր.5:12 (իբրև թե, ուսուցիչներն իրենք մեր փոխարեն պատասխան կտան Աստծուն);

4) չենք երկրպագում Եհովային և կատարում Նրա կամքը: Այս դեպքում՝ Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշներից օգտվելը անօգուտ ծիսակարգ է, այն մեզ որևէ հոգևոր օգուտ չի բերի (Մտ.7:21-23);

5) սխալ մղումներ:

Եթե այս 5 կետերը մեզ չեն վերաբերում, ապա մենք չունենք հաղորդությունից հրաժարվելու հարգելի պատճառ՝ Քրիստոսի մարմնի և արյան խորհրդանիշներից օգտվելու միջոցով: Եթե ինչ-ինչ պատճառով չենք հասցրել պատրաստվել Երեկոյի օրվան, որպեսզի մաքուր խղճով այն դիմավորենք՝ կարելի է, ինչպես և հնում, հաղորդությունը հետաձգել մեկ ամսով (Թվ.9:10,11; 1Կոր.11:23-26):

Բայց հրաժարվել նրանից՝ ճիշտ չէ. Քրիստոսի ընթրիքին մասնակցելու անհրաժեշտությունը մղում է քրիստոնյաներին, որ նրանք տարվա ընթացքում իրենց ողջ եռանդը ներդնեն Աստծու կամքը կատարելու, Նրա սկզբունքներով ապրելու և բոլոր տարաձայնությունների հարթեցման համար (Թվ.9:10,11; 1Կոր.11:23-26): Մշտական այս ջանքերն էլ արժանի են դարձնում մեզ Քրիստոսի մարմնի և արյան հաղորդությանը:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com