ԲՈԼՈՐՍ ՉԵՆՔ ՄԵՌՆԻ, ԲԱՅՑ ԲՈԼՈՐՍ ԿՓՈԽՎԵՆՔ

Текст на армянском языке к   видео 1.20  на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.18

Աստվածաշնչի ուսումնասիրություն: Նոր Կտակարան:
Բոլորս չենք մեռնելու, բայց բոլորս կփոխվենք:
Ուսումնասիրում ենք միասին:
Պատասխանների արկղ — բոլորի համար:
7.17 հոլովակից պարզեցինք, թե ինչու, չնայած նրան, որ Հիսուս Քրիստոսը արդեն վճարել է փրկանքը մեղքից և մահից՝ այնուամենայնիվ, աշխարհում ամեն ինչ մնում է նույնը. բոլորը՝ հավատացյալ, թե ոչ՝ մեղք են գործում և մեռնում:

2 Ծագեց երկու հարց.
1) եթե բոլորը մեռնում են (ինչը և տեսնում ենք), հապա ինչո՞ւ չեն կատարվում Հով.11:26-ի խոսքերն այն մասին, թե ամեն ոք, ով ողջ է և հավատում է Հիսուսին՝ երբեք չի մահանա:

2) Ինչպե՞ս հասկանալ Պողոսի խոսքերը, թե՝ բոլորս չէ, որ մեռնելու ենք, բայց բոլորս պիտի փոխվենք 1Կոր.15:51-ից:

Պատասխանենք այս հարցերին 7.17  հոլովակի լույսի ներքո. մենք իմացանք, որ Ադամի բոլոր սերունդները, որ ապրում են այս համակարգում՝ մեկ անգամ իրենց սեփական մեղքերի համար պետք է վճարեն առաջին մահով, ինչը թույլ կտա բոլորին ազատվել մահկանացու մարմիններից և կենդանանալ Աստծու աշխարհում նոր մարմիններով (Եբր.9:27; Հռ.6:23; 1Կոր.15:22ա, 36-38; 42,43):

Պատասխանենք 1-ին հարցին.
1) եթե բոլորը մեռնում են (ինչը և տեսնում ենք), հապա ինչո՞ւ չեն կատարվում Հով.11:26-ի խոսքերն այն մասին, թե ամեն ոք, ով ողջ է և հավատում է Հիսուսին՝ երբեք չի մահանա:
Վերլուծենք Հով.11:23-26-ի ենթատեքստը:

Հով.11:23,24 Հիսուսն ասաց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան ասաց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»:
Մեռելների հարության թեորիան ինչ որ մի վերջին օր՝ հրեաները, երևում է, ընդհանուր գծերով գիտեին, բայց մեռելների հարության մանրամասներին՝ անտեղյակ էին:
Հիսուսը բացատրեց նրանց որոշ բաներ ավելի մանրակրկիտ.

Հով.11:25 Հիսուսն էլ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը։ Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա»:

Հիսուսը բացում է Մարթային, որ հենց իրենից է կախված բոլորի ապագա հարությունը և հավիտենական կյանքի հնարավորությունը: Եթե Քրիստոսին ընդունեն որպես իրենց փրկչի, եթե ամեն ինչում վստահեն նրան, ապա մահն իսկ սարսափելի չէ. Հիսուսը կկարողանա հարություն տալ մեռնող հավատավորին:

Հով.11:26 Եվ ամեն ոք, ով ողջ է ու հավատում է ինձ, երբեք չի մահանա։ Հավատո՞ւմ ես դրան։

Այստեղ արդյո՞ք Հիսուսն ասում է, որ Քրիստոսի աշակերտները արդեն այս համակարգում իրեն ընդունելու պահից սկսած պիտի հավերժ ապրեն: Եթե դա այդպես լիներ, ուրեմն 1ին դարում Քրիստոսին ընդունած հրեաները այդ ժամանակից սկսած պիտի չմեռնեին:

Այդ դեպքում ինչո՞ւ մինչ օրս հավերժ ապրող մեկ հավատավոր իսկ չկա՝ ի կատարումն Քրիստոսի այս խոսքերի: Որովհետև այդպես արտահայտվելով՝ Հիսուսն ընդամենը ուզում էր ընդգծել կոնկրետ այդ  պարագային վերաբերող Աստծու ունեցած այն հնարավորության մասին, որին առնչվելու էին մեռած Ղազարոսը և ներկա գտնվող հրեաները.

մեռած  Ղազարոսը այդ պահին կարող էր կենդանանալ  Քրիստոսի շնորհիվ, իսկ ներկա կենդանի հրեաները, եթե հավատային Քրիստոսին՝ կարող էին հավիտենական կյանք ստանալ նորից Քրիստոսի՛ շնորհիվ (ով չհավատա Աստծու Քրիստոսին՝ նա չի կարող հավիտյան ապրել):
Սա է ողջը, ինչ ասաց Հիսուսը Հով.11:26-ում:

Այսինքն, Հով.11:26-ի խոսքերը. Եվ ամեն ոք, ով ողջ է ու հավատում է ինձ, երբեք չի մահանա — կարելի է և այսպես գրել. Եվ ամեն ոք, ով ողջ է ու հավատում է ինձ՝ հավիտյան կապրի: Ահա և բոլորը:
Բայց ե՞րբ նրանք հավիտյան կապրեն: Աստվածաշնչի այս տեղեկությունը պետք է դիտել Աստծու ամբողջական ծրագրի ենթատեքստում, որը և բացատրեց Քրիստոսը:

Հավերժ կյանքի մասին, ինչպես իմացանք 7.17 հոլովակից՝ Հիսուսը խոսեց միայն գալիք աշխարհի  (ապագայի) առումով,  մարդկության պատմությունը բաժանելով այս ժամանակի (ներկա համակարգի) և գալիք աշխարհի (Մրկ.10:29,30).
չկա մեկը, ով թողել է (ամենը) և չստանա հիմա, այս ժամանակում հարյուրապատիկ ավելին… իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանքը:

Իսկ հավատավորի և անհավատի մահը այս անմաքուր համակարգում՝ Ադամի յուրաքանչյուր սերնդի արդարացի հատուցումն է մեղքերի համար, քանզի Երկրի վրա մեկ իսկ անմեղ չկա (1Հով.1:8,10; Հռ.6:23ա; Եբր.9:27):

Եվ միայն Քրիստոսի փրկանքը, տրված Աստծու կողմից՝ մահվան դատապարտված Ադամի սերունդների համար — կօգնի նրանց դուրս գալ գերեզմանից, նորից ապրել և նվաճել հավիտենական կյանքը՝ Աստծու աշխարհում (Հռ.6:23բ; Հով.5:28,29; Մրկ.10:29,30):

Ուստի 1-ին հարցի պատասխանն է. Հով.11:26-ի խոսքերը, թե ամեն ոք, ով ողջ է և հավատում է Հիսուսին՝ երբեք չի մահանա — վերաբերում է
1) հրեաներին, ովքեր, ի տարբերություն մահացած Ղազարոսի, կենդանի էին և առիթ ունեին հավատալու Քրիստոսին և նրա շնորհիվ հավիտենական կյանք ստանալ ապագա համակարգում, Աստծու նոր աշխարհում: Եվ
2) այս դարում բոլոր ապրողներին, ովքեր քրիստոնյա կդառնան:

Ոմանք Հով.11:26-ի Քրիստոսի խոսքերին հավելում են. Եվ ամենը, ով կենդանի է և հավատում է Ինձ՝ երբեք չի մեռնի — երկրորդ գալստին. իբր երկրորդ գալստի պահին ապրողները և Հիսուսին հավատացողները՝ երբեք չեն մեռնի: Դրանով նրանք պաշտպանում են մահը շրջանցելով Աստծու նոր աշխարհ մտնելու իրենց մի հույսը: Բայց արդյո՞ք դա ճիշտ է:

Մի դրվագ կա Ս.Գրքում, որտեղ ասվում է. «բոլորս չէ, որ մեռնելու ենք, բայց բոլորս պիտի փոխվենք» (1Կոր.15:51): Գուցե սա՞ բացատրի Հով.11:26-ը: Նայենք 2) հարցի պատասխանը.
2) ինչպե՞ս հասկանալ Պողոսի խոսքերն այն մասին, թե բոլորս չէ, որ մեռնելու ենք, բայց բոլորս պիտի փոխվենք 1Կոր.15:51-ից:

Հիշեցնենք Պողոսի խոսքերի ենթատեքստը 1Կոր.15:51,52-ից.
51 Մի ծածուկ խորհուրդ հայտնեմ ձեզ. մենք բոլորս չէ, որ պիտի մեռնենք, բայց բոլորս պիտի փոխվենք

52 հանկարծ մի ակնթարթում, երբ վերջին փողը հնչի, որովհետև փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն անեղծ մարմիններով, իսկ մենք պիտի փոխվենք: (Ըստ ԱՆԹ-ի):

Ասելով «մենք»՝ այստեղ Պողոսը խոսում է հավատացյալների այն խմբի մասին, որին և ինքն էր պատկանում, և որոնց հարություն է սպասվում վերջին փողի ժամանակ. ըստ Հայտ.11:15-ի, վերջին փողը՝ դա 7-րդ փողն է, որն ազդարարում է Աստծու կառավարման դարաշրջանի սկիզբը և Քրիստոսի երկրորդ գալուստը:

Պողոսի բոլոր համագործակիցները — «մենք» — դրանք ապագա երկնային կառավարիչներն են և անդամները առաջին հարության, որը կսկսվի 7-րդ փողը հնչելու պահին (Հայտ.20:6; 1Թես.4:16,17; 1Կոր.15:51,52):

Պողոսը նույն բանն է հայտնում նաև 1Թես.4:15-17-ում. նա ասում է, որ նրանք, ում վերապահված է երկինք մտնել և հանդիպել այնտեղ Քրիստոսին փողի հնչման պահին (վերջին փողի՝ ըստ 1Կոր.15:52-ի) — բաժանված են երկու խմբի. մեռածներ՝ մինչ 7-րդ փողի հնչելը և ապրողներ՝ փողը հնչելու պահին, որոնց էլ վերապահված է հանկարծ մեկ ակնթարթում փոխվել՝ երկինք հառնելու համար:

Բոլոր այս վերոնշյալ տեքստերից երևում է առաջին հարության մասնակիցների մեկ պատկեր. 1Կոր.15:51,52 -ում Պողոսը հայտնում է, որ 7-րդ փողի պահին 144000-ից նրանք, ովքեր մինչ այդ մահացել են՝ կհառնեն հողից, իսկ թագավորակիցներից նրանք, ովքեր կենդանի կլինեն այդ պահին՝ հանկարծ մի ակնթարթում կփոխվեն: Այնուհետև բոլորը միասին՝ ամբողջ կազմով կբարձրացվեն երկինք Քրիստոսի հետ հանդիպելու համար (1Թես.4:15-17):

1Կոր.15:52-ում Պողոս առաքյալը խոսում է Սատանայի կառավարման դարաշրջանի (իրերի այս համակարգի) հավատացյալների այն միակ կատեգորիայի մասին, ովքեր 144000-ի կազմում, որպես առաջնեկների ժողով՝ առաջին հարությամբ երկինք կվերցվեն: Ուրիշ որևէ մեկի վրա նրա խոսքերը չեն տարածվում: Ուստի, ով չի մտնում երկնային գահերի այս ընտրյալների կատեգորիայի մեջ՝ «բոլորս չէ, որ կմեռնենք, բայց բոլորս կփոխվենք» խոսքերը նրան չեն վերաբերում:

Ի՞նչ են այս խոսքերը նշանակում 7-րդ փողի հնչման պահին 144000-ի կենդանի մնացորդի համար: Պարզենք, թե այդ մնացորդից ով կենդանի կլինի 6-րդ և 7-րդ փողերի հնչման միջնափուլում.
ինչպես ցույց է տալիս Հայտ.6:9-11; 11:3-12-ը՝ 144000-ի թվաքանակը լրացնող և երկինք վերցվող վերջին մնացորդին են պատկանում Եհովայի երկու վերջին մարգարեն:

Բառա՞ցի նրանք երկու կլինեն, թե այդպես կոչված է մնացորդի խումբը՝ Հայտ.11:7-12-ում տեսնում ենք, որ նրանք պիտի սպանվեն, հետո հարություն առնեն: Հետևաբար, 7-րդ փողի հնչման պահին (Հայտ.11:15)՝ նրանք կլինեն 1Կոր.15:51,52-ից և 1Թես.4:17-ից այն ապրողները, ում վերապահված է վերափոխվել և մնացյալի հետ երկինք համբառնել: Հասկանալի է, որ խոսքը մահկանացու (եղծանելի) մարմնի՝ նորի և անեղծի վերափոխման մասին է (1Կոր.15:50-52):

Քանի որ և՛ վերջին մնացորդը պետք է սպանվի, հետևաբար, «բոլորս չէ, որ կմեռնենք, բայց բոլորս կփոխվենք» խոսքերը ինչ-որ մի այլ բան են նշանակում, քան չմեռնելը բառացի իմաստով:
Ն.Ա. թարգմանությամբ տեքստը այսպիսին է. բոլորս չէ, որ պիտի ննջենք մահվան քնով, սակայն բոլորս պիտի փոխվենք:

Միտք են գալիս Հիսուսի խոսքերը մեռած Ղազարոսի մասին, որի մասին Հիսուսը ասաց, թե նա ննջում է և մեռած չէ (Հով.11:11,17): 4 օրվա ընթացքում Ղազարոսի մարմինը չէր հասցրել նեխել, ուստի բավ էր Հիսուսին, որ իր ձայնով «արթնացներ» Ղազարոսին՝ և Ղազարոսը կանգներ իր մարմնով իր ոտքերի վրա:

Ղազարոսի օրինակը կօգնի հասկանալ, թե ինչ է նշանակում «բոլորս չէ, որ կմեռնենք, բայց բոլորս կփոխվենք» խոսքերը Քրիստոսի իշխանակիցների վերջին մնացորդի համար, որոնք պետք է սպանվեն և 3,5 օր (մոտ 4, ինչպես Ղազարոսը) գտնվեն մահվան քնի վիճակում (Հայտ.11:2-7,11): Վերլուծենք 1Կոր.15:51,52-ի տեքստը, ուր խոսվում է մնացորդ իշխանակիցների վերափոխման մասին:

51 Մի ծածուկ խորհուրդ հայտնեմ ձեզ. բոլորս չէ, որ պիտի մեռնենք, բայց բոլորս պիտի փոխվենք
52 հանկարծ մի ակնթարթում, երբ վերջին փողը հնչի, որովհետև փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն  անեղծ մարմիններով, իսկ մենք պիտի փոխվենք:

Տեսնում ենք, որ ԲՈԼՈՐ ապագա երկնաբնակների վերափոխումը հավիտենական կյանքի համար անեղծ դրության՝ տեղի պիտի ունենա շատ արագ:

Նախ վաղուց մեռածների փոշին՝ կնորոգվի (անեղծ մարմինների հարությամբ), իսկ հետո ապագա երկնաբնակների վերջին մնացորդի մարմինները կվերափոխվեն (իսկ մենք պիտի փոխվենք): Քանի որ մնացորդը պիտի սպանվի և հարություն առնի 3,5 օր հետո (Հայտ.11:3-7,9,11,12) — նրանց մասին կարելի է ինչպես Ղազարոսի մասին ասել. նրանք կննջեն  ընդամենը 3,5 օր, հետո նրանց կարթնացնեն և կփոխեն նրանց մարմինները, որոնք հասցրած չեն լինի նեխել:

Դա կկատարվի այնպես, ինչպես եղավ Ղազարոսի հետ. նրանք կկենդանանան և ոտքի կկանգնեն իրենց մարդկային մարմիններով: Հետո (ի տարբերություն Ղազարոսի մարմնի, որը չվերափոխվեց) նրանց մարմինները կվերափոխվեն ոգեղենի:
Նոր անեղծանելի մարմիններով, ինչպես Հիսուսը, նրանք տեսանելի կերպով կհամբարձվեն երկինք, ինչը կազդարարի Քրիստոսի երկրորդ գալուստը և ընտրյալների հավաքը երկինք (Գրծ.1:11; Հայտ.11:11-15; Մտ.24:29-31; 1Թես.4:16,17):

Կարելի է նաև ասել, որ ապագա երկնաբնակների վերջին մնացորդը մարմնի վերափոխումը կզգա, ինչպես Քրիստոսը. նրանք հողի մեջ չեն դրվի և քայքայվի փոշիանալով, այլ շատ արագ կկենդանանան (կվերափոխվեն). Քրիստոսի մարմինը քայքայում չտեսավ, քանզի Աստված արագ հարություն տվեց Հիսուսին, կարելի է ասել՝ վերափոխեց (փոխեց) նրա մարմինը մահից երկնային կյանքի (Գրծ.2:31,32):

Այս ձևով 144000-ից վերջինները կտարբերվեն իրենց խմբի մնացյալից, ովքեր մեռել են մինչ 7-րդ փողի հնչելը և որոնց մարմինները փտել ու հող են դարձել. նրանց մարմինները քայքայում չեն տեսնի, այլ արագ կվերափոխվեն 3,5 օրյա «նինջից» հետո (Հայտ.11:7,9,11,12):

Եվ այսպես, 2) հարցի առումով. ինչպես հասկանալ Պողոսի խոսքերը, թե՝ բոլորս չէ, որ պիտի մեռնենք, բայց բոլորս պիտի փոխվենք 1Կոր.15:51-ից:

Նախ և առաջ, եթե դրանք կապենք Հով.11:26-ի հետ (ամեն ոք, ով ողջ է և հավատում է` չի մեռնի երբեք), ապա դրանք կիրառելի են միայն առաջին հարության մասնակիցների համար, 144000-ի մնացորդի:

Նրանք «կննջեն» ընդամենը 3,5 օր (ինչպես Ղազարոսը կամ Հիսուսը), և նրանց մահկանացու մարմինները շատ արագ կփոխարինվեն անեղծելի՝ երկնքին պիտանի մարմիններով. նրանք ոգիներ կդառնան, ինչպես Հիսուս Քրիստոսը (Հռ.6:5; 1Պետ.3:18), և ինչպես նա՝ երկինք կհամբարձվեն տեսանելի կերպով, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ Հիսուս Քրիստոսը վերադարձել է («նույն ձևով, ինչպես հեռանալիս» Գրծ.1:11; Հայտ.11:12,13):

Իսկ մնացած մարդկության համար, առաջնեկների ժողովի երկինք համբարձվելուց հետո (Հայտ.14:1) — արդիական է Հայտ.14:13-ը. «Երջանիկ են այն մահացողները, ովքեր այսուհետ Տիրոջ հետ միության մեջ են մահանում» (Ն.Ա.): Ինչպես նաև Մտ.24:40-ը. այն ժամանակ երկու հոգի կլինեն, մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:

Ի՞նչ է սա նշանակում: Կարող եք իմանալ՝ նայելով 7.3 տեսահոլովակը:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com