Գալիք աշխարհում ոչ կին են առնում եվ ոչ էլ մարդու գնում

Текст на армянском языке к видео 2.3  «В том веке ни женятся, ни замуж не выходят». Видео на армянском — см. видео 7.1

Խոսենք ապագայի ընտանիքների մասին:
Շատերին շփոթեցնում են Հիսուս Քրիստոսի այս խոսքերը.
<<…սակայն նրանք, ովքեր արժանի կլինեն հասնելու գալիք աշխարհին եվ մեռելների հարությանը՝ չեն ամուսնանա…>> (Ղուկ. 20:35,36):
Ինչո՞ւ:

Որովհետեվ շատերը, առաջին հերթին, չեն պատկերացնում երջանկությունն ընտանիքում՝ առանց երեխաների: Առավել եվս, որ այս համակարգում բոլորը չէ, որ կարողացել են ունենալ երեխաներ, կամ էլ՝ ունեցածներին դաստիարակել այնպես, որ նրանք ուրախացնեն իրենց ծնողներին:

Եվ երկրորդ, շատերին սովորեցրել են, թե բոլոր մարդիկ հրեշտակներ են դառնալու եվ ապրելու են երկնքում, իսկ նրանց ընտանիք պետք չէ, չէ՞ որ նրանք ոգիներ են… Կամ էլ թե՝ Հիսուսը պատասխանում էր սադուկեցիներին, որոնք չէին հավատում հարությանը: Ուրեմն եվ՝ Քրիստոսի այդ խոսքերին կարելի է ուշադրություն չդարձնել:
Սակայն այս ամենը խնդիրը ավելի է խճճում:

Պարզենք: Ինչի՞ մասին էր խոսում Հիսուս Քրիստոսը, երբ ասաց, թե ովքեր արժանի կլինեն գալիք աշխարհին եվ մեռելների հարությանը — չեն ամուսնանա(Ղուկ.20:35,36): Ի՞նչ է նշանակում <<գալիք>> աշխարհը եվ <<մեռելների հարությունը>>: Եվ, ի վերջո, ո՞ւմ կինը կլինի յոթ մարդ ունեցող կինը: Կիմանանք Աստվածաշնչից:

1) Ի՞նչ է նշանակում <<գալիք աշխարհը>>: Հիսուս Քրիստոսի Հազարամյայի մասին Աստվածաշունչը նվազագույնս հայտնում է, որ այնտեղ տներ են կառուցելու, այգիներ են տնկելու, երեխաներ են ծնելու ո՛չ վշտի համար՝ ինչպես այս աշխարհում է (Ես.35:8; 65:21-23): Հայտնի է նաև, որ նույնիսկ հարյուրամյա մարդը երիտասարդի տեսք կունենա այնտեղ, այսինքն ծերանալու պրոցեսը կդադարեցվի (Ես. 65:20):

Նշանակում է, Հիսուսը խոսում էր ո՛չ իր Հազարամյայի մասին. նրա հազարամյա իշխանության ընթացքում Երկրի բոլոր բնակիչները հաստատ ամուսնանալու են, սակայն ո՛չ այնպես, ինչպես այս աշխարհում: Պատահական ամուսնություններ այնտեղ չեն լինելու, այլ յուրաքանչյուր ոք կարող է խնդրել Աստծուն, որ իրեն տա հենց ի՛ր զույգը՝ ըստ իր կատարյա՛լ էության, այլ ոչ թե ընտանիք կազմի առաջին պատահածի հետ (Ծննդ. 2:18,20-23):

Արդյունքում, Հազարամյայի վերջում, Աստծու նախատեսմամբ, Երկիրը լցրած ողջ մարդկությունը բաղկացած կլինի ըստ երջանիկ զույգերի, ինչը եվ ի սկզբանե ծրագրված էր մարդկանց համար. այս զույգերը կհանդիսանան Երկրի արդար հասարակության հիմնաքարերը՝ Եհովայի հավիտենականության մեջ (Ծննդ. 2:27,28; Հայտն. 21:3,4; 22:1,2):

2) Ի՞նչ է նշանակում <<արժանի լինել հասնելու գալիք աշխարհին եվ մեռելների հարությանը>>:
Հիսուսն ինքը պատասխանեց այդ հարցին. <<հարության զավակներ>>-ը՝ դա Քրիստոսի Հազարամյայում մահից կյանքի կոչվածներն են, ՈՎՔԵՐ, ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ նման՝ ԱՅԼԵՎՍ ՄԵՌՆԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ, քանզի նրանք էությամբ Աստծու զավակներն են՝ լինելով ՀԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ
(Ղուկ. 20:35,36):

Հիսուսը չասաց, թե բոլոր մարդիկ հրեշտակներ կդառնան, այլ ասաց, թե նրանք, ովքեր կլինեն <<հարության զավակներ>> եվ կհասնեն <<գալիք աշխարհին>> — կլինեն հրեշտակների նման ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ առումով. մահը <<գալիք աշխարհին հասած հարության զավակների>> համար այլեվս չի լինի:
Բայց ե՞րբ մահը այլեվս չի լինի Երկրի վրա ապրողներից եվ ոչ մեկի համար: Պարզաբանենք: Դա էլ կլինի հենց <<գալիք աշխարհը>>:

Աստվածաշնչից հայտնի է, որ Քրիստոսի հազարամյակում (Հազարամյայում) միայն 144000 երկնաբնակների համար է, որ երկրորդ մահը իշխանություն չի ունենա (Հայտն.20:6): Մնացածների համար, ովքեր Երկրի վրա նոր մարմիններով կյանքի կկոչվեն — նա դեռ իշխանություն կունենա: Այդ պատճառով էլ նույնիսկ հարյուրամյա <<պատանին>>, եթե Հազարամյայում նորից մեղք գործի՝ կմեռնի (Ես.65:20):

Նույնիսկ հազար տարվա ավարտից հետո, Երկրի բնակիչներից նա, ով կգայթակղվի Սատանայի վերջին փորձությունից՝ կկործանվի Եհովայի կրակից (Հայտն.20:7-10): Նշանակում է մահ Երկրի բնակիչների համար չի լինի միայն Հազարամյայից ՀԵՏՈ. ովքեր հաստատուն կմնան Սատանայի վերջին փորձությանը՝ նրանց էլ հենց կթույլատրվի մտնել հավիտենականություն (Հայտն.20:14,15; 21:3,4):

Ահա այս մարդիկ էլ կդառնան <<հարության զավակները>>. Եհովայի զավակներ, ովքեր հազար տարվա ընթացքում հասան մեղքի նկատմամբ լիակատար հաղթանակի եվ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ էլ՝ մեռելներից իսկական հարությանը: Մահվան խայթոցը, որ մեղքն է՝ այլեվս չի կարող վնաս հասցնել նրանց, քանզի այն նրանց մեջ այլեվս չի լինի հավիտյան: Եհովան ինքը կհռչակի նրանց որպես Իր զավակներ: (1Կորնթ. 15:56; Հայտն.2:7,11; 20:12-14; 21:7):

Հարկ է յուրացնել, որ Երկրի վրա Հազարամյայում նոր մարմնով վերակենդանանալը՝ ըստ Քրիստոսի ձայնի՝ ոչ մեկին ավտոմատ կերպով չի դարձնում <<Եհովայի զավակ>> (Հովհ. 5:28,29): Դա է պատճառը, որ նույնիսկ նոր մարմնում կյանքի կոչվածները եվ մինչ հարյուր տարեկան ապրած <<պատանիները>> ՝ մեղք գործելու պատճառով կարող են մեռնել (Ես. 65:20):
Հապա ի՞նչն է մարդկանց Եհովայի զավակներ դարձնում, եթե ոչ նոր մարմինը:

Միայն սրբությունը եվ հոգեվոր կատարելության անաղարտությունն են, որ մարդկանց կդարձնեն Եհովայի զավակներ եվ հարության ՈՐԴԻՆԵՐ, ինչին եվ Հազարամյայում Երկրի վրա վերակենդանացածները հազար տարի պիտի հետամուտ լինեն: Անձամբ Եհովան, իր երկնային գահից, կողջունի Իր սրբերի մեծ բազմությանը, որոնց Հիսուսը կներկայացնի Եհովային հազար տարվա ավարտից հետո (Հայտն. 2011; 7:9,10; 1Կորնթ.15:24,25,28):

Հիմա վերակազմենք Հիսուսի խոսքերի ամբողջական պատկերը. <<իսկ նրանք, ովքեր արժանի կլինեն հասնելու գալիք աշխարհին եվ մեռելների հարությանը՝ չեն ամուսնանա…>> (Ղուկ.20:35,36):
Գալիք աշխարհը՝ դա <<հավիտենության օրն է, որը կսկսվի Քրիստոսի հազարամյակից հետո (2Պետ.3:18):

<<Մեռելների հարությունը>>՝ դա միայն վերակենդանացումը չէ ըստ Քրիստոսի ձայնի՝ Հազարամյայում (Հովհ.5:28,29): Այլ հաղթանակն է մեղքի հանդեպ եվ ձեռքբերումը հոգեվոր կատարելության (սրբության) Հազարամյայի վերջում. վերջնական փորձությունը ի հայտ կբերի, թե ով է հասել սրբության, իսկ ով՝ Սատանայի գործակիցն է, ուրեմն եվ՝ արժանի հավիտենական ոչնչացման (Հայտն.20:7-10):

Իսկ Երկրում նրանք, ովքեր հազար տարվա ավարտից հետո կմտնեն հավիտենություն՝ հենց նրանք էլ նման կլինեն հրեշտակներին, քանի որ այլեվս չեն մեռնի. վերջին փորձությունից Եհովային հավատարիմ մնացած երկրային այս մարդկանց նույնպես կթույլատրվի մոտենալու հավիտենական կյանքի ծառին, ինչպես դեռեվս Հազարամյայի սկսվելուց առաջ թույլ էր տրվել 144000 մեղքի առաջին հաղթանակածներին: (Հայտն.2:7; 20:6; 21:3,4; 22:1,2):

Մնաց պարզելու, թե ո՞ւմ կինը կլինի յոթ մարդ ունեցած կինը (Ղուկ.20:33):
Այն բանից հետո, երբ բոլորս առաջին մահվամբ կհատուցենք այս համակարգում գործած մեր մեղքերի համար — այս համակարգի բոլոր ամուսնությունները (ներառյալ նաև այն կնոջը)` չեղյալ կհամարվեն (Հռոմ.7:2; 1Կորնթ.7:39): Հազարամյայում կվերակենդանան բոլորը, ովքեր գրված են կյանքի գրքում եվ Եհովայի հիշողության մեջ են (Մաղ.3:16; Հայտն.17:8; Հովհ.5:28,29):

Բոլոր կենդանացածներին (նաև այն կնոջը` եթե կենդանացվի)՝ կտրվի երկրորդ հնարավորությունը երջանիկ ընտանիք ստեղծելու եվ երեխաներ ծնելու համար. յուրաքանչյուր ոք կարող է խնդրել Աստծուն, որ իրեն տա հենց ԻՐ զույգը՝ ըստ իր կատարյալ էության, այնպես որ կինը, ինչպես որ էր Եհովայի մտադրությունը՝ ներդաշնակորեն տարալուծվի ի՛ր ամուսնու, այլ ոչ թե օտարի պակասող <<կողի>> տեղը (Ծննդ.2:18,20-24, Ես.65:21-25);

Նրանք, ովքեր գտել են իրենց յուրայինին այս համակարգում՝ կարող են շարունակել իրենց միությունը Հազարամյայում. Աստված այնտեղ էլ նրանց իրար կտա, ինչպես Իսահակին տվեց Ռեբեկային, իսկ Հակոբին՝ Ռաքելին: Հազարամյայում ոչ ոք չի խաբի Հակոբին եվ նրան կապի ոչ սիրելի Լիայի հետ: Նշանակում է եվ այն կինը Ղուկ.20:33-ից կունենա իր ամուսինը, եվ փաստ չէ, որ դա կլինի այս համակարգի այն յոթից մեկը:

Այն երեխաները, ովքեր Հազարամյայում կյանքի կվերադարձվեն, այնպես էլ այնտեղ ծնվածները՝ կմեծանան Եհովայի դաստիարակությամբ եվ նույնպես կգտնեն իրենց իսկ զույգին (Ծննդ.2:24): Հազար տարվա ավարտին Երկրի ամբողջ հասարակությունը կարգված կլինի ըստ զույգերի: Նրանք, ովքեր կկործանվեն՝ կկործանվեն զույգերով՝ Ադամի եվ Եվայի օրինակի պես: Չէ՞ որ մարդն ու կինը Հազարամյայում մեկ էություն կլինեն: Եթե նրանցից մեկը հակված է գայթակղության, ապա մյուսն էլ նրա պես կլինի (Ծննդ 3): Կմնան միայն Եհովային հավատարիմ զույգերը՝ սրբերը:

Այսպես կիրականանան Քրիստոսի խոսքերն այն մասին, թե նրանք ովքեր արժանի կլինեն հասնելու գալիք աշխարհին եվ մեռելների հարությանը — ոչ կին կառնեն, ոչ էլ մարդու կգնան. բոլոր ամուսնական զույգերին՝ թույլատրված մոտենալու կյանքի ծառին եվ մտնելու Եհովայի հավիտենություն՝ այլեվս հարկ չի լինի կին առնել կամ մարդու գնալ:
Եվ նրանք կլինեն հրեշտակների պես՝ ապրելով առանց մահի (Ղուկ.20:35,36):

Երկիրը լցրած ողջ սուրբ հասարակությունը պատրաստ կլինի ընդունելու Եհովայի նոր եվ հետագա հորիզոնականները՝ իրենց իսկ համար մտադրված: Քանզի չի տեսել աչքը ա՛յն, չի լսել ականջը ա՛յն, եվ չի եկել ա՛յն մարդու սրտին, ինչ պատրաստել է Աստված Իրեն սիրողների համար (1Կորնթ.2:9); Ինչին եվ մենք ինքներս ենք սպասում եվ ինչին որ հավատում ենք:

<<Պատասխանների արկղ>> Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com