Ինչպես չշփոթել Աստծու ոգին

Текст на армянском языке к видео 2.11  «Как распознать Божий дух».  Это видео на армянском — см. видео 7.2
Հոգեվոր արժեքներ:
Ոգու պտուղն է՝ սեր, ուրախություն,… բարություն
(Գաղ.5:22)
Խորհրդածում ենք միասին:
Պատասխանների արկղ — բոլորի համար

Ո՞վ ենք մենք Եհովայի տեսակետից: Ի՞նչ ոգի է բնակվում մեր մեջ կամ մեր ժողովում՝ Աստծու, թե՞ ոչ Աստծու: Ինչպե՞ս դա որոշել: Ի՞նչ գիտենք մենք Աստծու (սուրբ) ոգու մասին: Օրինակ, գիտենք այն, որ Աստծու ոգու «աշխատանքի» պտուղը հավատացյալների մեջ՝ դարձնում է նրանց «լուսավոր», սիրող, բարի, սրտառուչ, ուրախ եվ հավատի մեջ՝ տոկուն (Գաղ.5:22):

Այդպիսին էր Հիսուս Քրիստոսը: Հաճելի էր լինել նրա կողքին, նրան էին ձգվում բոլոր դժբախտ եվ հոգսերով ծանրաբեռ մարդիկ ու ստանում թեթեվություն, լավ տրամադրություն, եվ կյանքը, նրա հետ առնչվելուց հետո՝ այլեվս չէր թվում այդքան վշտալի եվ անիմաստ: Քրիստոսը մարդկանց մեջ դրական տրամադրվածություն էր առաջ բերում (Մտթ.11:28-30): Իսկ մե՞նք:


Ինչպե՞ս ենք ազդում մեր կողքինի վրա: Նմա՞ն ենք Քրիստոսին: Մեզ շրջապատողների համար հե՞շտ է մեզ հետ: Բարձրացնո՞ւմ ենք մենք նրանց տրամադրությունը, թարմացնո՞ւմ ենք նրանց: Թե՞ մեզ հետ շփումից հետո՝ փչանում է նրանց տրամադրությունը: Եթե մենք թարմացնում ենք մարդկանց՝ նշանակում է մեր մեջ Աստծու ոգին է առկա: Իսկ եթե ոչ, ուրեմն՝ ոչ………….

Այս տիպի վերլուծությունները բնորոշ են շատ քրիստոնյա քարոզիչների:
Նրանց համար ուշագրավ են Քրիստոսի ծառայության լոկ զգացահուզական դրսեվորումները՝ սերը, խնդությունը եվ ողորմածության բարեշնորհությունը. չէ՞ որ սա հենց այն է, ինչ պակասում է մարդկանց եվ որի կարիքը բոլորն ունեն:

Այդ իսկ պատճառով, ժողովների փնտրտուքներում,
Աստծուն որոնող մարդիկ ուզում են այնտեղ մնալ, ուր հոգեկան վայելք են զգում: Շատերը ժողով են որոնում՝ ելնելով նրանից, թե ի՞նչ են զգում այնտեղ գալուց, ինչպիսի՞ հույզեր են նրանց համակում այս կամ այնտեղ գտնվելուց: Առկա է նույնիսկ այն կարծիքը, որ եթե դու ուրախություն եվ վայելք չես զգում՝ ճիշտ տեղը չես ընկել:
Այդպե՞ս է դա, արդյոք:

Կարելի՞ է, արդյոք, Աստծու ոգու առկայությունը մարդկանց մեջ կամ ժողովում՝ բնորոշել միայն զգացա -հուզական երեվույթով: Ոչ: Ուրախության ու վայելքի լոկ անձնական զգացողությունը նախապայման չէ, որ մեր մեջ, կամ այնտեղ, ուր որոշել ենք Աստծուն երկրպագության հաճախել՝ առկա է Աստծու ոգին: Ցույց տանք սա հասարակ մի օրինակով:

Քարոզչության ժամանակ մի երիտասարդ՝ լսելով հավատակիցների ուրախության վերաբերյալ զրույցը, խորամանկորեն ժպտալով՝ ասաց. «Կարող եմ առաջարկել վայելք եվ ուրախություն ստանալու ավելի պարզ միջոց»: «Ինչպիսի՞»,- ուրախ հետաքրքրվեցինք մենք: Նա ասաց. «Խմեք երկու գավաթ գինի եվ վայելքն ու խնդությունը առավել սուր կզգաք եվ որևէ տեղ գնալու հարկ այլևս չի լինի: Ինչո՞ւ չարչարվել, երբ կա դյուրինը»:

Կարծես շեղվեցինք, բայց դա չէ էական: Էականն այն է, որ այդ տղան շատ լավ ցույց տվեց, թե որքան սխալ է սոսկ
հուզական եվ զգացական դրսեվորումներով որոշել — Աստծու ոգին առկա՞ է մարդկանց (ժողովի) մեջ, թե՞ ոչ: Վերադառնանք մեր հարցին. «Ի՞նչ մենք գիտենք Աստծու ոգու մասին», եվ Քրիստոսի օրինակով ցույց տանք, թե ինչպե՞ս էր նրա մեջ գործում Աստծու ոգին:

 Աստծու ոգու ներգործման նշանի 1-ին երեսակը

Մենք արդեն սկզբում պարզաբանեցինք Քրիստոսի մեջ Աստծու ոգու (նույնն է՝ սուրբ ոգի) դրսեվորման 1-ին երեսակը. Քրիստոսը սիրում էր մարդկանց եվ դրական տրամադրվածություն առաջ բերում, դրա համար էլ մարդիկ ձգվում էին դեպի նա, շփումը նրա հետ հաճելի էր, նա կարողանում էր սփոփել եվ «վառել» հանգչող «պատրույգները»՝ տոգորելով նրանց կյանքի իմաստով եվ Եհովայի հանդեպ սիրով (Մտթ.11:28-30):

Եթե Քրիստոսի խոսքը առատապես բնակվում է մեր մեջ (Կող.3:16), ապա բնականաբար փոխում է մեր սիրտը (դարձնում նրան կարեկից առ մարդկանց կարիքները), իսկ մենք ինքներս՝ նրանց համար դառնում ենք Քրիստոսի «նամակը» (2Կորնթ.3:3): Մեզնից ճառագում է նույն
դրական «լույսը», սրտի ջերմությունն ու անկեղծությունը, ինչն առանձնացնում էր Քրիստոսին եվ մարդկանց քաշում իրեն:

Այլ կերպ չի էլ կարող լինել. ով «ուտում եվ մարսում» է Քրիստոսի խոսքն ու զգացմունքները՝ նա Քրիստոսի նման է դառնում: Ինչ ներդրված է Քրիստոսից մեր մեջ՝ այն էլ մենք տալիս ենք մարդկանց: Բայց արդյոք բոլո՞րն էին լավ զգում եվ բերկրանք ու շնորհ ստանում Հիսուսի ներկայությունից: Կիմանանք Աստվածաշնչից:

Իհարկե ոչ. Աստծու ժողովրդի մեջ կար նաև մարդկանց մի այլ սերունդ, որ վարակված էր ամբարտավանությամբ եվ ինքնահավանությամբ (Ղուկ.18:11; Հովհ.7:49): Նրանք ուրիշներից իրենց արդար էին համարում եվ իրենց ներկայությամբ ցածրացնում մնացածին: Աստծու ծառաների այս խմբին Հիսուսը դուր չէր գալիս, քանզի ցույց էր տալիս նրանց, որ նրանք սխալ են վարվում մարդկանց եվ Աստծու պատվիրանների հետ (Մարկ.7գլ):

Այս նույն պատճառով անօրեն Աքաաբը չէր սիրում Միքիա մարգարեին, որը, ի տարբերություն մնացած մարգարեների՝ չէր շոյում թագավորի ականջը եվ բարին կանխատեսում նրա համար (1Թագ.22:8,13): Նույն պատճառով էլ չէին սիրում Պողոս առաքյալին Գաղատիայում. նա արգելում էր այդ ժողովին կրկին դառնալու դեպի անհեթեթ բաները, ինչը դուր էր գալիս նրանց (Գաղ.4:16):

Նշանակո՞ւմ է արդյոք, որ քանի որ Միքիան ու Պողոսը հիասթափեցնում էին լսողներին եվ գցում նրանց տրամադրությունը՝ ուրեմն Աստծու ոգին նրանց մեջ չէր գործում: Իհարկե ոչ. հենց Աստծո’ւ ոգին էր նրանց մղում Աստծուց հեռացած այդ ծառաներին (Աքաաբին եվ գաղատացիներին) սթափեցնել՝ իրենց իսկ բարօրության եվ փրկության համար (Եզ.3:18-21):

Եվ այսպես, Աստծու ոգու ներգործման նշանի 1-ին երեսակը (հուզազգացականը)՝ ա) եթե մեզ որևէ մեկը դուր չի գալիս — պարտադիր չէ եզրակացնել, որ նրանում չկա Աստծու ոգին: Գուցե մեզ ուղղակի դուր չի գալիս, որ նա մեզ ցույց է տալիս մեր սխալներն ու ոչ ճիշտ արարքները:

բ) Եթե մենք բերկրանք եվ ուրախություն ենք զգում՝ պարտադիր չէ մտածել, որ մեր մեջ անկասկած Աստծու
ոգին է գործում: Անհավատներն, օրինակ, կամ հավատուրացները՝ նույնպես հաճախ են ուրախանում եվ հիանալի զգում իրենց յուրայինների ընկերակցությամբ (1Թագ.12:32,33):

գ) Եթե, առանց բացառության, բոլոր մարդկանց համար մեզ հետ դժվար է եվ անհարմար, եթե մենք ինքներս դժգոհ ենք բոլորից եվ հակված ենք դեպրեսիայի՝ ուրեմն հարկ է ինչ-որ բան արմատապես փոխել մեր մեջ. դա նշանակում է, որ առայժմ Աստծու ոգին մեր մեջ չկա:
Այժմ անցնենք Աստծու ոգու նշանի 2-րդ երեսակին. Աստծու ճշմարտության եվ իմաստության հանդեպ սիրուն (Հովհ.4:23):

Աստծու ոգու ներգործման նշանի 2-րդ երեսակը

Աստծու ոգին Հիսուս Քրիստոսի մեջ դրսեվորվում էր ոչ միայն սիրով, հեզությամբ եվ սրտացավությամբ: Այլեվ, գլխավորապես՝ Եհովայի իմաստությամբ: Հիսուս Քրիստոսը մարդկանց բերեց Աստծու եվ Նրա նպատակի մասին ճշգրիտ գիտելիքներ, բերեց նոր աշխարհը եվ հավիտենական կյանքը ժառանգելու հնարավորության մասին Աստծու ճշմարտությունը: ( Հովհ.8:32; 10:48-50):

Հենց Եհովայից ստացած ճշգրիտ գիտելիքներն են օգնել
հավատի մարդկանց՝ ԱՌԱՆՑ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԽՆԴՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ՝ հաղթահարել ամեն տեսակ դժվարություն (2Կոր.8:2): Ապագայի լավատեսությունը, որ նրանք ձեռք են բերել Աստծու ճշգրիտ գիտության եվ ոչ թե հիանալի հույզերի շնորհիվ — ամուր պահպանել են նրանց հավատի մեջ՝ մինչեվ իրենց մահը (Եբր.6:18,19):

Դրա համար է ասված, թե Քրիստոսի խոսքը պետք է առատորեն «բնակվի» մեր մեջ ու ոչ միայն նորոգի մեր զգացահուզական վիճակը եվ ձևավորի մեր ներսում ուրախ և ապահով վստահություն ապագայի հանդեպ (Փիլ.4:7): Այլ նաև դրսևորվի ամենայն իմաստությամբ՝ մղելու մեզ սովորեցնելու եվ սթափեցնելու մեկս մյուսին՝ հանուն մեր իսկ փրկության (Կող.3:16):

Դրա համար Աստված կարգել է ժողովը, որպեսզի բոլոր հավատի մարդիկ հնարավորություն ունենան ա) ճիշտ ձեվավորվելու՝ շնորհիվ ճշգրիտ գիտելիքների եվ Եհովայի ճշմարտության, որ տրվում է Հիսուս Քրիստոսի միջոցով (Հովհ.17:17). բ)ժամանակին կանգ առնելու, երբ շեղվում ենք (Մտթ.18:15-17). գ)քաջալերելու մեկը մյուսին՝ եվ այնքան ավելի, ինչքան մոտ է երեվում այս համակարգի վախճանը (Եբր.10:25):

Այդ պատճառով, Աստծու ճշմարիտ երկրպագության եվ Նրա ժողովրդի որոնումներում — հարկ է առավելապես կողմնորոշվել՝ հիմնվելով Աստվածաշնչի ճշգրիտ գիտելիքների եվ Աստծու ճշմարտության արտացոլման Քրիստոսի իմաստության վրա: Այլ ոչ թե սոսկ առաջնորդվել հավատացյալների տվյալ խմբում ուրախության, սիրո եվ հուզական հաճելի զգացմունքների առկայությամբ:

Քանզի խրատական նախազգուշացումներն ու նույնիսկ
միջոցառումները՝ եթե դրա հարկը կա — սկզբում այնքան էլ չե՛ն ուրախացնում, այլ վշտացնում են: Բայց հետո դրանք կարող են հավատի մարդկանց մեծ օգուտ բերել, ինչպես եվ գրված է. որովհետեվ Աստծու ուզած կերպով տրտմությունը՝ զղջում է ծնում փրկության համար (2Կորն.7:10; Առ.23:13,14):

Այսինքն, ոչ միայն ուրախությունն է նշանը՝ մեր մեջ կամ ժողովում Աստծու ոգու ներգործման, այլ երբեմն նաև՝ զղջման տրտմությունը: Ահա թե ինչու Հովհաննես առաքյալը՝ խրախուսելով ստուգել Աստծու (սուրբ) ոգին եվ անմաքուր ոգին — խորհուրդ տվեց կողմնորոշվել ոչ թե զգացականությամբ, այլ մատուցվող ուսմունքի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ (1Հովհ.4:1-3):

Նաև սա. եթե մենք ժողով ենք գնում եվ ակնկալում այնտեղից ստանալ սեր, բարեհաճություն եվ օգնություն՝ հապա ի՞նչ ոգի է սա: Սպառողական: Իսկ Պողոսը գնում էր մի ժողով, որտեղ իրեն չէին սիրում, եվ ինքն էր իր սերը տալիս նրանց (2Կորն.10գլ): Ի՞նչ ոգի էր դա: «Տվող», սուրբ: Ով շարժվում է Աստծու ոգով եվ Նրա Քրիստոսով՝ միշտ տալն է երջանկություն, քան առնելը (Գործ.20:35): Իսկ ո՞վ եք դուք ժողովի համար՝ սպառո՞ղ, թե տվող:

Հուսով ենք, որ այժմ դուք չեք ընկնի այն քարոզիչների «կարթը», ովքեր քրիստոնեական կյանքում մերժում են աստվածաշնչյան գիտելիքների կարեվորությունը՝ կոչ անելով ժողով գալ միայն սիրո, ուրախության եվ բարեհաճության համար: Չենք վիճում՝ դրանք եվս կարեվոր են: Սակայն սուրբ ոգով առաջնորդվողների համար նույնքան կարեվոր են գիտելիքները եվ իրենց սերը ուրիշներին տալու հնարավորությունը:

Ուրեմն՝ ըստ Աստծու ոգու ներգործման 2-րդ երեսակի, որ է Քրիստոսի իմաստությունը եվ Աստծու ճշմարտության ճիշտ գիտելիքները.
ա) եթե մենք ժողովի ընտրության հարցում առաջնորդվում ենք աստվածաշնչյան գիտելիքներով եվ մարդկության համար Աստծու մտադրած նպատակով՝ ապա հենց դրանք կօգնեն մեզ մեր զգացահուզական էությունը ճիշտ ձեվավորելու:

Միայն ճշմարտությունն է այս համակարգի բոլոր վախերից ազատագրում (Հովհ.8:32): Աստվածաշնչյան ճիշտ գիտելիքները՝ քրիստոնյայի համար բերկրանքի առիթ են: Առաջնահերթը՝ գիտելիքներն են, իսկ սերը եվ բերկրանքը՝ դրանց հետեվանքը. նրանք պտուղն են մեր մեջ Աստծու «աշխատանքի», Ով ունի սուրբ ոգին եվ ձեվավորում է մեզ հավիտենական կյանքի համար (Հովհ.6:63; 2Տիմ.3:16,17):

Եթե մենք մերժում ենք աստվածաշնչյան ինչ-ինչ գիտելիքներ միայն այն պատճառով, որ դրանք մեզ դուր չեն գալիս, տարօրինակ են թվում եվ զրկում են մեզ մեր ուրախությունից (օրինակ՝ չեն համընկնում մեր երազանքների եվ պատկերացումների հետ), ապա վտանգ կա հայտնվելու Քրիստոսին լքած այն աշակերտների թվում, որոնց հետ նա խոսեց իր մարմնի եվ արյան մասին:
(Հովհ.6:60,66):

Ուրեմն, ո՞վ ենք մենք Եհովայի համար: Ի՞նչ ոգի է բնակվում մեր մեջ՝ Աստծո՞ւ, թե՞ ոչ Աստծու: Հիմա դա արդեն հեշտ է ստուգել.
1) եթե մենք հակված ենք աստվածաշնչյան գիտելիքներին, հետեվում ենք Քրիստոսի պատվիրաններին, որոնց շնորհիվ դարձել ենք բարեսիրտ եվ երջանիկ՝ ում կողքին ցանկալի է գտնվելը — նշանակում է մեր մեջ գործում է Աստծու ոգին (Գաղ.5:22):

2) Իսկ եթե մեր տրամադրության անկումները հաճախակի են, ընկնում ենք դեպրեսիայի մեջ, ամենքից եվ ամեն բանից դժգոհ ենք, հակված ենք խռովելու, բայց հակված չենք խորանալու աստվածաշնչյան ուսմունքների մեջ եվ ունենք մակերեսային մոտեցում՝ ապա վտանգ կա, որ կհայտնվենք անմաքուր ոգու իշխանության տակ, որի նպատակն է — ավերել մեզ ներսից եվ Աստծու համար դարձնել մեռած (Մտթ.8:32; Առ.17:22բ):

Սիրելիներ: Թող բոլորի՛ս հետ լինի Եհովա Աստվածը եվ բոլորի՛ս առատորեն տա Իր սուրբ ոգին: Եվ թող օգնի բոլորիս՝ նմանվելու Հիսուս Քրիստոսին ոչ միայն սիրո եվ մարդկանց հանդեպ սրտացավ լինելու մեջ, այլ սիրո մեջ նաև՝ դեպի Աստծու խոսքի ճշմարտությունը:
Ամեն:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com