Մտթ.24:40.մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի: Ինչպե՞ս:

Текст на армянском языке к   видео 1.21 «Мтф.24:40: один берётся, другой оставляется. Как это?»
Это видео на армянском — см. видео 7.3

              Աստվածաշնչի ուսումնասիրություն:
Նոր Կտակարան:

       Մեկը վերցվում է, մյուսը թողնվում՝ ինչպե՞ս
                                      հասկանալ:
                    Ուսումնասիրենք միասին:
      Պատասխանների արկղ — բոլորի համար:

Աստվածաշնչից հայտնի է, որ երբ Հիսուսը երկինք վերցնի իր 144000 իշխանակիցներին (Մտ.24:29-31)` երկրի վրա մնացածների հետ տեղի կունենա հետեվյալը. այն գիշեր երկու հոգի կլինեն մի անկողնում, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի, երկու կին միասին աղալիս կլինեն՝ մեկը կվերցվի, մյուսը կթողնվի (Ղուկ.17:34,35):

Հարց է ծագում. ի՞նչ են նշանակում <<մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի>> Հիսուս Քրիստոսի այս խոսքերը: Ո՞վ եվ ո՞ւր կվերցվի, իսկ ո՞վ եվ որտե՞ղ կթողնվի:
Պատասխանների համար — դիմենք Աստվածաշնչին:

Հիշեցնենք, որ նույն գործն անող մարդկանց տարբեր զատումների գործընթացը (աղացողների եվ գիշերը հանգստացողների համար), կսկսվի Քրիստոսի 2-րդ գալստի եվ 144000 երկնայինների հավաքից հետո: Երկրի վրա այդ ժամանակամիջոցում կմնա մնացյալ ողջ մարդկությունը՝ թե Աստծու ժողովրդից, թե աշխարհից: Իսկ երկնքում կսկսեն պատրաստվել Արմագեդոնի անցկացմանը (Մտթ.24:29-31; 1Թես.4:16,17; Հայտ.11:15-18):

<<Մեկը վերցվելու, իսկ մյուսը թողնվելու>> այս միջոցառմանը կբախվեն երկրի այդ ժամանակի բոլոր բնակիչները. աշխարհիկ մարդիկ, Եհովայի ժողովուրդը եվ բոլոր մյուս կրոնների հավատացյալները՝ ցանկացած տարիքի եվ սեռի: Ի դեպ, կարող է լինել այնպես, որ ովքեր իրենց մասին մտածում են, թե արդար են — Աստծու աչքին այդպիսին չլինեն: Եվ ընդհակառակը (Ղուկ.18:10-14; Հռոմ.2:21):

Այն բանից հետո երբ Երկրի վրա չի մնա Եհովայի եվ ոչ մի օծյալ՝ կսկսվեն այնպիսի դժվարին ժամանակներ, որ, ովքեր մինչեվ մահ հավատարիմ մնան Եհովային՝ մեծ օրհնություն կստանան. նրանք կունենան նոր աշխարհում վերակենդանանալու անսասանելի երաշխիքը (Հայտ.14:13): Ինչը չի կարելի ասել մնացածի մասին, ովքեր կթողնվեն Արմագեդոնի համար եվ կոչնչացվեն հավիտյան (Մտթ.25:41-46):

Այժմ առավել դյուրին է հասկանալ <<մեկը կվերցվի, մյուսը կթողնվի>> խոսքերը. այդ ժամանակաշրջանում երկու միանման գործող անձանցից մեկը Աստծուց կարող է վերցվել նոր աշխարհի, իսկ մյուսը թողնվել Արմագեդոնի՝ հավիտենական ոչնչացման համար: Թողնվածները՝ հասկանալի է՝ կշարունակեն ապրել այնպես, ինչպես ապրում էին (Ղուկ.17:26-30): Բայց հարց է ծագում՝ իսկ ո՞ւր կվերցվեն նոր աշխարհի համար ընտրվածները:

Ինչ-որ մեկը կարող է մտածել. <<վերցվել>> նշանակում է <<թաքցվել ինչ-որ մի մեկուսարանում>> եվ այդպես վերապրել Արմագեդոնը: Սակայն ի՞նչ է <<վերցվել>>-ի նշանակության մասին ասում Աստվածաշունչը: Միտքն են գալիս Ենոքի մասին ասված խոսքերը Ծննդ.5:24-ից. Ենոքը Աստծու հետ քայլեց, եվ չէր գտնվում, քանզի Աստված վերցրեց նրան: Պարզենք՝ ինչպե՞ս Աստված վերցրեց Ենոքին եվ ինչո՞ւ:

Ենոքը, թեպետ ապրում էր սովորական կյանքով, ուներ ընտանիք եվ երեխաներ, սակայն ի տարբերություն իր նախածնողներ Ադամի ու Եվայի՝ կյանքում ընտրել էր Աստծու ուղին: Նա Աստծու խոսքով մերկացնում էր անարդարներին եվ անհաշտ էր չարության հետ: Նա շատ էր տառապում. արատավորությունը տիրել էր Ադամի սերունդներին, եվ Ենոքը միայնակ էր Աստծու արդարատենչության իր ձգտումներում:

Աստված Ենոքին ազատեց չարիքից, <<սպիտակ ագռավի>> կյանքի այդ վիճակից, ով դատապարտված էր միայնության այն ժամանակի հաշվարկով՝ դեռ վաղ տարիքից (Ծննդ.5:23, եթե այսօր համարենք միջին տարիքը 80, ապա Ենոքը մահացավ 28 տարեկանում): Որտե՞ղ էր Ենոքը, եթե Աստված վերցրել էր նրան: Արդյո՞ք նա մի ստորգետնյա մեկուսարանում էր հայտնվել: Կամ գուցե երկի՞նք էր վերացել (ինչպես կարծում են ոմանք):

Աստվածաշնչում Ենոքը հիշատակվում է մնացած բոլոր հավատավորների շարքում, ովքեր մահացել, բայց չէին ստացել խոստացված բաները, Եբր.11:5-13. Հավատով Ենոքը…, Նոյը…, Աբրահամը… եվ Սառան (ինչ-որ բան գործեցին), բայց բոլորը մեռան հավատի մեջ՝ չստանալով խոստացվածը, այլ հեռվից միայն տեսան…

Ենոքին, օրինակ, խոստացված էր տեսնելու դատաստանի գործադրումը անմաքուրների վրա (Հուդա 14,15), ինչին նա չհասավ: Ենոքը մահ չճաշակեց. նա մահացավ այնքան անսպասելի, որ չտեսավ ծերության պրոցեսը եվ բուն մահը (Եբր.11:5): Աստված փոխադրեց նրան ինչ-որ տեղ, բայց ո՞ւր: Երկինք նա չէր փոխադրվել: Ինչո՞ւ ենք այսպես կարծում:

Հիսուս Քրիստոսը մինչ մարդու կերպարանքով երկիր գալը՝ երկնքում Հոր հետ էր (Հովհ.6:38,62): Նշանակում է նա ճշգրիտ գիտեր, որ Եհովայի երկրային հավատարիմ ծառաներից ոչ ոք, համենայնդեպս մինչեվ մ.թ.1-ին դարը, երկնքում չէր հայտնվել (մինչ նրա երկիր գալը): Հիսուս Քրիստոսը հայտարարեց, որ բացի իրենից՝ մարդկանցից ոչ ոք երկինք չի բարձրացել (ոչ կենդանի եղողներից, ոչ էլ մահացածներից, Հովհ.3:13):

Բացի այդ, մարդու մարմինը նախատեսված չէ երկնային կյանքի համար (1Կորն.15:50, Սաղ.115:16): Նրա համար ստեղծված է երկիրը (Ես.45:18): Իսկ մարմինների վերափոխումը ապականությունից անապականություն՝ երկնայինի համար — ասված է միայն մինչ Քրիստոսի երկրորդ գալուստը ապրող իշխանակիցների համար (միայն 144000-ը կվերափոխվեն 7-րդ փողի ժամանակ և կստանան երկնային մարմիններ, 1Կորն.15:51,52; 1Թես. 4:15-17; Հայտ.11:15): Ենոքը նրանց խմբի մեջ չէ:

Այսպիսով, Աստվածաշունչը որևէ հիմք չի տալիս, թե հնում մահացածներից ինչ-որ մեկը տեղափոխվել է երկինք: Ի՞նչ են այդ դեպքում նշանակում. <<Աստված վերցրեց Ենոքին>> եվ <<Ենոքը փոխադրվեցավ>>:

Տեսնենք ի՞նչ է գրում, օրինակ, Եսայիան արդարների մահվան մասին (նշված են Ստրոնգի համարները). Արդարը մեռնում է եվ ոչ ոք դա սրտին մոտ չի ընդունում, արժանավոր մարդիկ վերցվում են 0622 (երկրից) եվ ոչ ոք չի հասկանում, որ արդարը խլվում է 0622 չարիքից: Նա մտնում է խաղաղության մեջ. ուղիղ ճամփով գնացողները հանգիստ են գտնում իրենց հանգչարաններում (Ես.57:1,2):

Արդարը մեռնում է եվ հանգիստ գտնում (,,հանգուցյալ,, արտահայտությունը պատահական չէ): Աստված ՄԱՀՈՎ վերցնում է արդարին իրերի այս համակարգի չարիքից, այլ ոչ թե նրան երկինք է տանում Իր մոտ, ինչպես որ ոմանք են համարում: Արդարները հանգիստ են գտնում իրենց հանգչարաններում՝ գերեզմանի մեջ՝ սպասելով հարությանը, քանզի արդարների եվ անարդարների հարություն է լինելու (Գործ. 24:15):

Տեսնենք նաև <<վերցվում են>> խոսքի նշանակությունը ըստ Ստրոնգի 0622 ինդեքսի.
ա) 1 ընդունել, 2 իր մոտ վերցնել, 3 հանել, վերցնել,
4 կործանել, ավերել, 5 հավաքել (իր մոտ):
բ) վերցված դառնալ, անհետանալ:

Այսինքն, արդարը վերցվում է երկրի արատավորների միջից. Աստված՝ մահվան օգնությամբ՝ արդարին վերցնում է չարիքի երախից եվ նա անհետանում է ապրողների միջավայրից ու փոխադրվում գերեզման՝ լավագույն ժամանակի սպասման ակնկալիքով:

Սա հենց այն է, ինչը եվ խնդրեց Հոբը. Օ՜, եթե միայն գերեզմանում ինձ ծածկեիր, մինչեվ քո բարկության անցնելը ինձ թաքցնեիր, ինձ համար ժամանակ սահմանեիր ու հետո հիշեիր ինձ (հանեիր գերեզմանից բարկությանդ անցնելուց հետո, Հոբ 14:13): Նույն բանը ասված է եվ Հայտ.14:13-ում: (Եհովայի բարկության ժամին գերեզմանում գտնվողները երջանիկ են, քան այդ պահին կենդանի եղողները):

Նմանատիպ մի պատկեր է նաև այն, ինչ կատարվեց Ենոքի հետ. Եվ Ենոքը Աստծու հետ քայլեց, եվ չէր գտնվում, քանզի Աստված վերցրեց 03947 նրան (Ծննդ.5:24): <<Վերցրեց>> խոսքի նշանակությունը 03947
1.
հափշտակել,
2. խլել, տիրել, գրոհով գրավել:

Այսինքն, Ենոքը, ինչպես եվ ցանկացած արդար, որին Աստված որոշել է փրկել երկրի վրա ապրողների միջավայրից եվ վերցնել չարիքի առաջից՝ հանգչեց մահվան մեջ եվ փոխադրվեց գերեզման՝ լավագույն հարության ակնկալիքով, ինչպես որ հավատում փորձված բոլոր Եհովայի հավատարիմ ծառաները, ովքեր մահացել են Եհովայի աշխարհին՝ լավագույն աշխարհին՝ հասնելու տենչանքով (Եբր.11:39,40):

Որոշել, թե ո՞ւր էր անհետացել Ենոքը կամ որևէ այլ մեկը՝ իրականում այնքան էլ բարդ չէ, եթե նկատի ենք առնում Աստվածաշնչի հետեվյալ սկզբունքը. Ադամի բոլոր սերունդները, մեղքի պատճառով, այս համակարգում ստիպված են լինելու մեռնել (Հռոմ.5:12; Եբր.9:27): Հարություն առնելը` մահից հետո` ըստ Աստծու որդու ձայնի — մարդկության միակ հույսն է (Հովհ.5:28,29):

Իսկ հիմա վերադառնանք այս տեսահոլովակի հարցին՝ հիշելով այն մասին, որ 144000-ի երկինք առնվելուց հետո — երկրում մնացածների համար կսկսվի այս գործընթացը՝ նկարագրված Ղուկ.17:34,35-ում. այն գիշեր երկու հոգի կլինեն մի անկողնում, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի, երկու կին միասին աղալիս կլինեն՝ մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:

Երկիրը նախապատրաստելով Արմագեդոնին՝ Եհովան հաշվի կառնի կտրուկ վատթարացող իրավիճակը, որ կառաջանա երկրում: Որպեսզի Իրեն հավատարիմ մարդկանց պահպանի չարիքից եվ Արմագեդոնից՝ Նա կարող է ընդհատել վերջիններիս կյանքը Իր ուղղակի միջամտությամբ:

<<Երջանիկ են Տերում մեռնողները>> խոսքերը, երբ երկրի վրա այլեվս չի լինի Եհովայի եվ ոչ մի օծյալ՝ հենց այդ ետժամանակաշրջանին են վերաբերում (Հայտ.14:13). անիմաստ կլինի երկարաձգել Արմագեդոնի նախապատրաստության տեվողությունը՝ սպասելով Աստծու հավատարիմ երկրային ծառաների բնական կամ բռնի մահին:

Նրանք ովքեր <<կվերցվեն>> — կվերցվեն Աստծուց ճիշտ այնպես, ինչպես Աստծուց վերցվեց Ենոքը. կլինի հանկարծահաս մահ եվ փոխադրում՝ հողի հանգիստը (բացի նրանցից, ովքեր մինչ այդ կհասցնեն Տերում մեռնել՝ առանց Աստծու միջամտության):
Արդարը մեռնում է… արդարը (հափշտակվում է) չարի երախից. ուղիղ ճամփով ընթացողները հանգստանում են իրենց հանգչարաններում (Ես.57:1,2):

Ինչպե՞ս պիտի կատարվի այս ընտրությունը եվ ինչի՞ հիման վրա մեկը պիտի <<վերցվի>> Աստծուց՝ հողի հանգստի համար (Ես.26:20), իսկ մյուսը թողնվի՝ ապրելու մինչեվ Արմագեդոն (ընտրությունը երկրում մնացածների, այդ թվում եվ Աստծու ժողովրդի համար — խիստ է լինելու. մեկը պիտանի է համարվելու Աստծուն, մյուսը՝ ոչ): Թեպետ արտաքինից երկուսն էլ կարող են բացարձակապես միանման թվալ եվ կատարել նույն գործը՝ ներքուստ, այդ ամենով հանդերձ, նրանք կարող են շատ տարբեր լինել:

Աստված ոչ միայն երեվացող գործունեությամբ է դատելու եվ վերցնելու ընտրյալներին երկնքի կամ երկրի համար, այլ նաև ներքին էության գործոններից ելնելով… Եհովային հետաքրքրում է միայն արդար սիրտը, այլ ոչ թե առերեվույթ գործունեությունը, այդ պատճառով էլ նման առանձնացում է լինելու (1Սամ.16:7; Մտթ.7:21-23):

ինչպե՞ս սա հասկանալ: Օրինակ, երկուսն անցնում են գործարանի անցակետով եվ ոչինչ թաքցրած չեն տանում՝ երկուսն էլ միաչափ արդար են երեվում: Բայց մեկը ոչինչ չի գողացել, քանզի դա սկզբունքորեն դուր չի գալիս նրան: Իսկ մյուսը չի գողացել, որովհետեվ վախենում է պահակախմբից եվ բանտ ընկնելուց:

Եթե մա՛րդը դատի այս իրադրությունը, ապա երկուսն էլ արդար կհամարվեն: Իսկ եթե Եհովան, ապա մեկը կվերցվի նոր աշխարհի համար (նա, ով սրտում գող չէ), իսկ մյուսը կթողնվի Արմագեդոնի համար (նա, ով թվացյալ գող չէ): Մոտավորապես այսպես:

Ուրեմն, Հիսուս Քրիստոսի այս խոսքերը Ղուկ.17:34,35-ից, թե այն գիշեր երկու հոգի կլինեն մի անկողնում, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի, երկու կին միասին աղալիս կլինեն՝ մեկը կվերցվի, մյուսը կթողնվի՝ նշանակում են, որ 144000-ի երկինք առնվելուց հետո՝ Երկրի վրա մնացած մարդկության միջից կշարունակվի <<ընտրությունը>>՝ նոր աշխարհի համար: Ով պիտանի է՝ Եհովան նրան կմեռցնի, ինչպես Ենոքին եվ կթաքցնի հողի հանգստում: Մնացյալին կթողնի Արմագեդոնի համար:

Այդ պրոցեսն է ցույց տալիս նաև ոչխարների եվ այծերի զատման առակը՝ աշխարհի ավարտին (Մտթ.25:31-46): Ովքեր որ կթողնվեն Արմագեդոնի համար՝ կդասվեն հոգեվոր <<այծերին>>, որոնք ընդդիմանում են Եհովայի կամքին: Թե ինչպե՞ս նրանցից չլինել՝ Հիսուսը բացատրեց առակում (կարելի է կարդալ մեր կայքում (ռուս.)՝ Նոր Կտակարանի վերլուծականում):

<<Պատասխանների արկղ>> Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:

Մեր հասցեն՝ givianswers@gmail.com