ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԱՍ 1. ԱՐՁԱՆԸ (Դան.2գլ.)

Текст на армянском языке к русскому видео 1.22 Царь северный, часть 1: ИСТУКАН из Дан. 2 гл.
Это видео на армянском — см.  видео 7.4

Աստվածաշնչի ուսումնասիրություն: Հին Կտակարան:
1. Հյուսիսի թագավորը. Դանիել 2 գլխի արձանը:
Ուսումնասիրում ենք միասին:
Պատասխանների արկղ — բոլորի համար:

Սկսում ենք վիդեոսերիաներ ըստ Դանիելի գրքի մարգարեությունների, որոնք կանխագուշակում են հյուսիսի և հարավի թագավորների հակամարտությունը այս աշխարհի ավարտին (իրերի համակարգ, որում մենք ապրում ենք այժմ): Այդ հակամարտությունը կառնչվի Եհովայի ժողովրդին, որին կվիճակվի ապրել վերջին հյուսիսի թագավորի ազդեցության տարածքում: Սկսենք 2 գլխի արձանից (կուռքից):

Արձանը դա սկիզբն է պատմության, որը մարդկությանը բերում հասցնում է այս դարաշրջանին: Տերությունները, որ ցույց են տրվում Դանիելին՝ ակնառու են ոչ միայն համաշխարհային ազդեցությամբ, այլև Եհովայի կամքով կապ ունեն Նրա ժողովրդի հետ՝ ամեն մեկը պատմական իր ժամին, ներառյալ և հյուսիսի վերջին թագավորը:

Եթե արձանը ներկայացներ միայն համաշխարհային տերություններ, ապա նրա մասերը առավել շատ կլինեին. օրինակ, կավելացվեին Մայա կայսրությունը (2000-1540թթ.մ.թ.ա.), Չինաստանը, Ցինի դինաստիա (1644-1912) և Արաբական Խալիֆաթը (650-1258թ.մ.թ):

Բայց ոչ. արձանը ցույց է տալիս միայն Եհովայի ժողովրդի հետ կապ ունեցող տերություններ (սա արձանի հիմնական գաղափարն է): Ահա ինչու Դանիելի արձանում ներառված են պատմության միայն այն էտապները, երբ ներկա է Եհովայի ժողովուրդը և տվյալ տերությունը: Չկա Եհովայի ժողովուրդը — նրա բացակա այդ ժամանակում արձանի վրա չկա և որևէ տերություն: Ցույց տանք սա մանրամասն:

Արձանը (կուռքը) ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից և կավից՝ խորհրդանիշն է հեթանոս տերությունների, որոնց հիմքում կուռքերի պաշտամունքն է: Իսկ այն, որ նա մեծ է և ահազդու՝ խոսում է Եհովայի ժողովրդի վրա նրա մեծ և տխրալի ազդեցության մասին. բոլոր ժամանակներում հեթանոսական տերությունները բազում փորձանք ու վիշտ են պատճառել Աստծու ժողովրդին:

Արձանի փայլը՝ դա այն նվաճումն է, որ ունեն Աստծու սրբությունները տրորող հեթանոս պետությունները. չէ՞ որ աշխարհի բոլոր թագավորությունները այս համակարգում պատկանում են Սատանային՝ Աստծու գլխավոր թշնամուն (Ղկ.4:6): Հենց Սատանան է օգնում իրեններին «փայլել», երբ Աստված դա թույլատրում է, երբ Եհովան հեթանոս տերությունների ձեռքով իրագործում է Իր նպատակները՝ կապված Իր ժողովրդի հետ:

Արձանի տարբեր նյութերից կառուցվածքը նշանակում է, որ Եհովայի ժողովրդին տիրելու են որակով և բնույթով տարբեր ազդեցությամբ տերություններ: Յուրաքանչյուր նյութի արժեքը, գլխից մինչև ոտքեր, նվազում է: Այսինքն, Աստծու նպատակում «արձանի թագավորներից» ամեն մեկի խաղացած դերի գնահատականը — ևս տարբեր է:

Գլուխը՝ Նաբուգոդոնոսորն է և Բաբելոնի կայսրությունը. այս թագավորին Աստված հատուկ է առանձնացրել: Ոսկին ամենաազդեցիկ մետաղն է, ինչպես որ Բաբելոնը դարձավ ամենաազդեցիկ տերությունը Աստծու ժողովրդի հանդեպ.  նրան թույլատրվեց ավերել Եհովայի տաճարը (ինչը մինչ այդ ոչ ոքի չէր թողնվել) և պատժել Աստծու ժողովրդին իր հավատուրացության և կռապաշտության համար (2Տար. 36:14-21):

Սա առաջին հեթանոս տերությունն է, որի հաղթանակից հետո Եհովայի ժողովուրդը Եհովայից նշանակված արքա Իր քաղաք Երուսաղեմում այլևս չունեցավ (1Թագ.11:36): Ուստի Նաբուգ-րը` ոսկե գլուխն է (գլխավորը) — առաջին թագավորը, որ սկիզբ դրեց Երուսաղեմում Աստծու ժողովրդի վրա Եհովայի իշխանության փոխարինմանը հեթանոսական իշխանությամբ:

Բաբելոնից սկսած Հուդան մշտապես գտնվել է որևէ հեթանոսական տերության իշխանության տակ (Ասոր. թագավորը դրանից 100 տարի առաջ գրավեց Հյուսիսային Իսրայելը, բայց նա առաջին չի համարվում, քանզի Տերը նրան թույլ չտվեց գրավել Իր քաղաք Երուսաղեմը):

Գլխի միատար լինելը (ամբողջ գլուխը ոսկուց է) խոսում է մեկ տերության միանման և ուժեղ ազդեցության մասին Եհովայի ողջ ժողովրդի վրա. հիշենք, որ Բաբելոնը 70 տ. իշխանություն ունեցավ Հուդայի վրա՝ մինչև 539թ. մ.թ.ա., երբ Պարսից Կյուրոսը վերջ դրեց Եհովայի ժողովրդի վրա նրա իշխանությանը (2Տար.36:21-23; Եր.25:11,12):

Մարա-Պարսկական կայսրությունը Կյուրոսի գլխ.՝ 2-րդ տերությունն է, որին թողնվեց տիրել Եհովայի ժողովրդին: Նրա արժեքը նվազում է 2-րդ տեղով՝ Բաբելոնի «գլխից» հետո. կուրծքն ու ձեռքերը այդքան ազդեցիկ չեն, ինչպես գլուխը, և արծաթն էլ նվազ արժեք ունի, քան ոսկին (այս տերությունը չէ, որ սկսեց իրագործել Բարձրյալի պատժիչ մտադրությունը Իր ժողովրդի մշտական ուխտադրժության համար):

Աստված օգտագործեց Պարսից Կյուրոսին Բաբելոնից հրեաներին ազատագրելու համար: Այս տերությունը Աստծու ժողովրդին օգնեց գերությունից վերադառնալ Երուսաղեմ 537թ.մ.թ.ա. և սկսել Եհովայի տաճարի վերականգնումը (Եզր.1գլ.): Գոյատևեց մինչև 331թ.մ.թ.ա.:

Արժեքով 3-րդ կայսրությունը — պղնձե ազդրերը — Հունաստանն է, որ փոխարինեց Մարա-պարսիկներին և 331թ.մ.թ.ա. տիրեց Աստծու ժողովրդին: Ա. Մակեդոնացու տիրույթները շատ ընդարձակ էին, հասնում էին անգամ Հնդկաստան: Նպաստեց Եհովայի ժողովրդի մեջ աշխարհի մասին հեթանոսական (հունական) պատկերացումների ներդրմանը (հրեաների հելլենացմանը):

Կուռքի այս մասերի միատարությունը (արծաթե Մարա-Պարսկաստանը և պղնձե Հունաստանը) ևս խոսում է յուրաքանչյուր տերության իր ժամանակում ունեցած իրեն յուրահատուկ մեկ ազդեցության մասին՝ Եհովայի ողջ ժողովրդի վրա:

Հռոմը Բաբելոնից հետո 4-րդ «երկաթյա» տերությունն է՝ երկաթյա ճանկերով և կայսերական նկրտումներով (168 թ.մ.թ.ա.-476թ.մ.թ): Բացի այն, որ Հռոմը դարձավ ահեղ և հզոր աշխարհակալ տերություն, Եհովան օգտագործեց նրան որպես գործիք՝ 70 թվին պատժելով իր հավատուրաց ժողովրդին (Երուսաղեմը կրակի մատնվեց, Եհովայի տաճարը ավերվեց մեկընդմիշտ):

Հռոմեական կայսրության ժամանակ սպանվեց Քրիստոսը, դադարեցվեց Բարձրյալի Հին Ուխտը Իսրայելի հետ և ձևավորվեց Աստծու նոր ժողովուրդը՝ քրիստոնյաները, ովքեր Աստծու հետ Նոր Ուխտի մեջ մտան: Կուռքի ազդրերի և սրունքների միատար կազմությունը ևս խոսում է Եհովայի ժողովրդի վրա մեկ տերության միատիպ երկաթյա ազդեցության մասին:

Հռոմեական կայսրության կառավարիչները, 3 դարերի ընթացքում, շարունակաբար հալածել են Աստծու նոր ժողովրդին մինչև Նիկիական ժողովը, որի կազմակերպիչն էր Կոնստանտին կայսրը (325թ.մ.թ.): Իսկ դրանից հետո հալածել են բոլոր քրիստոնյաներին, ովքեր չեն ընդունել Երրորդության դոգմատը (Արիայի հետևորդներին, ովքեր հավատում էին, որ Հիսուս Քրիստոսը՝ Եհովայի արարածն է, Նրա որդին):

Ի վերջո, Հռոմի երկաթե ռեժիմը իր ողջ տարածքում ոչնչացրեց Քրիստոսի միջոցով մատուցվող Եհովայի պաշտամունքը, իսկ հավատուրացությունը Եհովայից՝ տևեց 16 դար (մինչ 20դ.մ.թ.): Այսինքն, Եհովայի ժողովուրդը աշխարհի արենայից անհետացավ մոտ 4-րդ դարից մինչև մ.թ. 20-րդ դար (Ամ.8:11,12): Վերջին օրերին սակայն (20դ.) Եհովայի պաշտամունքը սկսեց վերականգնվել (համաձայն Միք.4:1,2):

Ուստի կուռքը ցույց է տալիս երկաթե Հռոմը մ.թ.ա.168 թվից մինչև մ.թ.476թ.(անկումը), իսկ Հռոմից հետո ցույց են տրվում անմիջապես թաթերը, որոնք վերաբերում են այս համակարգի վերջին ժամանակին  (20-րդ դարին). թաթերը — դա այս աշխարհի վերջին տերություններն են,  որոնք ինչ-որ դեր են խաղալու Եհովայի նպատակում՝ կապված Իր ժողովրդի հետ: Արձանի վրա մ.թ.476 թվից մինչ 20-րդ դարը ընկած ժամանակահատվածը բաց է թողնված, քանզի այդ ընթացքում Եհովայի ժողովուրդը չկար:

Քանի որ 16 դար ո՛չ Եհովայի պաշտամունքը, ո՛չ Նրա ժողովուրդը չկար — իմաստ էլ չկա թվարկել այդ բացակա ժամանակի տերություններին (արձանի վրա 4-րդ դ. մինչև 20-րդ դար միջանկյալ ժամանակի տերությունները ցույց չեն տրված): Հիշեցնենք. կուռքը ցույց է տալիս միայն տերություններ, որոնց Եհովան օգտագործում է Իր ժողովրդի հետ կապված ինչ-որ մտադրություն իրագործելու համար:

Ոտնաթաթերի գոյության ժամանակ, երբ Եհովայի ժողովուրդը զբաղված կլինի քարոզչական գործով մինչև աշխարհի վախճանը (Մտ.24:14) — Եհովան կկործանի ողջ հեթանոս աշխարհը՝ կառուցված Սատանայի կողմից, և կհաստատի Իր աշխարհը և Իր (երկնային) կառավարումը մոլորակի վրա (Դան.2:33-35):
Ամրագրենք հիմնական մտքերը սխեմայով.  (սխեմա)

Արձանի երկաթ-կավե ոտնաթաթերի գոյության ժամանակաշրջանում Եհովայի ժողովրդի վրա կլինի

տարաբնույթ (կավի և երկաթի) ազդեցություն — տարբեր տերությունների կողմից: Ահա այդ ժամանակ էլ Եհովայի ժողովրդի պատմության «արենայում» կհայտնվի վերջին հյուսիսի թագավորը: Ուստի թաթերի նշանակությանը կանդրադառնանք մանրամասնորեն:

Ոտնաթաթերը, ըստ Դանիելի — դա ողջ աշխարհն է՝ այս համակարգի վախճանին Եհովայի ժողովրդի հանդեպ երկբևեռ վերաբերմունքով բաժանված. չէ՞ որ աշխարհի վերջում Եհովայի ժողովուրդը տարածված կլինի ողջ մոլորակով (Մտ.24:14): Տարբեր նյութերի կառուցվածքը ցույց է տալիս Սատանայի կառավարման ավարտից առաջ ողջ աշխարհում Եհովայի ժողովրդի հանդեպ գոյություն ունեցող հակադիր որակների ազդեցությունը (Ղկ.4:5,6):

Աշխարհում կլինեն.
1) անձը ճնշող, բռնապետական «երկաթե» ռեժիմով երկրներ, ինչպիսին «երկաթե» Հռոմն էր (Չինաստան, Իրաք, Սաուդյան Արաբիա և այլն):
2) երկրներ, որոնք ձևավորվել են Հռոմեական «երկաթե» կայսրության ազդեցության տարածքի բեկորների վրա՝ դառնալով Հռոմի «երկաթե» ռեժիմի ժառանգորդներ: (Տես Հռոմ.կայսրության քարտեզը իր անկումից առաջ. մինչ 476թ.մ.թ).

3) որոշ «կավե» երկրներ՝ աշխարհի վերջի ժամանակ:
Քանի որ այդ ժամանակ Եհովայի ժողովուրդը տարածված կլինի ողջ մոլորակով (Մտ.24:14) — տարբեր երկրներում վերաբերմունքը նրա նկատմամբ կլինի երկակի. կա’մ «երկաթե» (անձը ճնշող և ոտնահարող), կա՛մ «կավե» (կավը — դա մարդու արարման «բնանյութն» է, դեմոկրատիա, անձի իրավունք և ազատություն):

Աշխարհի վերջում Եհովայի ժողովրդի վրա ազդեցության «ռեժիմը» կլինի «երկակի» և իրար հակադիր. որոշ երկրներում Բարձրյալի ժողովուրդը ճնշման կենթարկվի «Հռոմի» պես «երկաթե աքցանով», իսկ որոշ երկրներում նրան կվերաբերվեն մարդկայնորեն (կավը — դա մարդու արարման «բնանյութն» է, դեմոկրատիա, անձի իրավունք և ազատություն):

Այդ է պատճառը, որ որոշ երկրներում Եհովայի ժողովուրդը հանգիստ կլինի (օր., դեմոկրատական ԱՄՆ և Եվրոպա), իսկ որոշներում` երկաթե ռեժիմով ճնշված. ինչ-որ տեղ Եհովայի ժողովուրդը ի սկզբանե արգելքի տակ կլինի (օր., «երկաթե» արևելքում, Չինաստան, Հյուս. Կորեա, Իրան, Իրաք և այլն): Իսկ որոշ երկրներում — պարբերաբար կհալածվի (օր. Էրիթրեայում, Ռուսաստանում):

Եվ այսպես, երկաթ-կավե ոտնաթաթերով ցույց են տրված երկրները, որոնք աշխարհի վերջում Եհովայի ժողովրդի հանդեպ կունենան երկբևեռ վերաբերմունք՝ կախված աշխարհիկ իշխանության ռեժիմից. կա՛մ կավ-դեմոկրատիա (ըստ անձի ազատության արևմտյան քաղաքակրթության): Կա՛մ երկաթե ռեժիմ (անձի հանդեպ արևելյան քաղաքակրթության դեսպոտիզմ):

Հաշվի առնելով, որ հետագայում (11գլ) Դանիելը կխոսի Բարձրյալի ժողովրդին առնչվող հյուսիսի և հարավի վերջին թագավորների հակամարտության մասին, «երկաթը» և «կավը» բնութագրում են տարբեր քաղաքական և գաղափարական ռեժիմներ — նաև այդ թագավորներին (նրանց տարբեր վերաբերմունքը Բարձրյալի ժողովրդին՝ իրերի այս համակարգի ավարտից առաջ):

Որտե՞ղ որոնել այս թագավորներին, եթե թաթերը — դա ՈՂՋ երկբևեռ աշխարհն է՝ աշխարհի վերջից առաջ Եհովայի ժողովրդի հանդեպ «երկաթե» և դեմոկրատական կավե ազդեցությամբ: Հենց այդ երկբևեռ աշխարհում էլ կհայտնաբերեն իրար երկու երկբևեռ թագավորները — հյուսիսի (երկաթե՝ Եհովայի ժողովրդին ճնշող) և հարավի (կավե՝ Եհովայի ժողովրդին դեմոկրատիայի իրավունք և ազատություն տվող):

2017թ. տվյալներով արդեն կարելի է Եհովայի ժամանակակից ժողովրդի հանդեպ իրար հակադիր վերաբերմունքի օրինակը տեսնել «կավե» դեմոկրատական Եվրոպայի և Անգլո-Ամերիկայի և — «երկաթե» Ռուսաստանի և նախկին ՍՍՀՄ երկրների, ինչպիսիք են, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքմենիան, Կիրգիզիան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Բելոռուսիան:

Մնացած բոլոր պետությունները կա՛մ «երկաթե» են, կա՛մ «կավե» — կախված դեպի Բարձրյալի ժողովուրդն ունեցած վերաբերմունքից և թե որ թագավորի կողմնակիցն են (հարավի կամ հյուսիսի):
Հաջորդ հոլովակում հյուսիսի թագավորի գաղտնիքը շատ ավելի կբացվի՝ Դան.7:25-ի Եղջյուրի գործունեությամբ: Առայժմ սխեմայով հիշեցնենք Դանիել 2-րդ գլխ. կուռքի նշանակությունը: (սխեմա ).

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com